Փաշինյանը մի շարք նոր եվ ծանր հարցերի առաջ կանգնեց Իրանը մնում է` «պատերազմ, թե խաղաղություն» երկընտրանքի առաջ Այս հաղթանակը նաեւ մեր դասականներին է, որոնք մեզ հետ չեն․ Էդվարդ Միլիտոնյան Հայաստանի ազգային հրավիրված ֆուտբոլիստների ցանկը Հաջորդը լինելու է ստամբուլյան կոնվենցիան․ Հայկ Այվազյան Անհայտ անձինք Շվեյցարիայում այրել են Ուկրաինային զենք մատակարարող զինագործարանը ԻՊՀԿ-ն Հորմուզի նեղուցում խոցել է խոշորագույն տանկերներից մեկը (Տեսանյութ) Արդյո՞ք քաղաքացին կարող է խանութում ինքնուրույն գնահատել գնվող կաթնամթերքի անվտանգությունը․ Մասնագետը փաստում է՝ ոչ Եվրոպայում խուճապ է տարածվում. տասնյակ նոր ինքնաթիռներ ստանում են ռումբի մասին սպառնալիքներ Հասել ենք ծանր ճակատամարտի վերջին տղե՛րք, ժողովուրդը Ձեզ չի ների հերթական խաբեության համար․Հակոբ Ասլանյան

Թուրքացման ծրագիրը մտավ բուհեր

Ներքաղաքական

Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ արդեն գործնական փուլ է մտնում բուհական համագործակցության հարցը: Քննարկվում են ուսանողների փոխանակման, կրթաթոշակների սահմանման, ինչպես նաեւ «միջմշակութային» եւ ենթակառուցվածքային ծրագրեր։ Այս մասին օրեր առաջ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Նա հիշեցրեց նաեւ ակադեմիական փոխանակման ծրագրի մասին, որը հայտարարվել էր դեռ 2025 թվականի սեպտեմբերի 12-ին Երեւանում հատուկ ներկայացուցիչների վեցերորդ հանդիպման ժամանակ. կողմերը պայմանավորվել էին խորացնել համագործակցությունը կրթության եւ մշակույթի ոլորտներում՝ հատկապես կրթաթոշակային ծրագրերի միջոցով։

Մինչ Միրզոյանը սա ներկայացնում է՝ իբրեւ քննարկման նյութ, «Իրավունք»-ին հասած տեղեկություններով՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն արդեն շուրջ մեկ ամիս է ակտիվորեն առաջ է մղում գործընթացը: Բուհերին հրահանգվել է ներկայացնել կրթաթոշակի թեկնածուների ցուցակներ։ Այլ կերպ ասած՝ այս իշխանությունը թուրքացնում է Հայաստանը՝ սկսելով լավագույն ուսանողներին կերակրել թուրքական փողով:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ