Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Ո՞ր շահառուների ապահովագրության գումարի ո՞ր մասն է փոխհատուցում պետությունը և ո՞րը քաղաքացին վճարում

Առողջապահական

Առողջության համընդհանուր ապահովագրության վճարի չափը անկախ աշխատավարձից նույնն է բոլորի համար, սակայն վճարման կարգն ու պետության կողմից փոխհատուցման բաժինը կախված է աշխատավարձի չափից։

 

Եթե ձեր աշխատավարձը ներառյալ հարկերը կազմում է 2000,001-ից 500 հազար դրամ, ապա առողջության ապահովագրության ամսական 10800 դրամը կփոխանցվի հետևյալ կերպ: Զինապա հիմնադրամին հատկացվող 5500 դրամի փոխարեն կհատկացվի 1000 դրամ։ 4500-ը կուղղվի ապահովագրության հիմնադրամին, իսկ 6000-ը փոխանցվի պետական բյուջեից, փաստացի այս խմբի քաղաքացու աշխատավարձից կպահվի ամսական 300 դրամ:

Եթե 200000 մեկ դրամ և ավելի աշխատավարձ ստացող քաղաքացին սոցփաթեթի շահառու է, այդ դեպքում ևս զինապահ հիմնադրամին հատկացվող 5500-ից 4500 դրամը կհատկացվի ապահովագրավճարին, իսկ 6000-ը շահառուն կարող է վճարել իր սոցփաթեթի գումարից։

500,001 մինչև 1 միլիոն դրամ ստացող քաղաքացիների կողմից Զինապահ հիմնադրամին հատկացվող 8500 դրամից 7500-ն ուղղվելու է ապահովագրության հիմնադրամին, մնացած 3300-ը պահվելու է աշխատավարձից, բայց 2027 թվականին այն ամբողջությամբ կարող են հետ ստանալ ֆիզիկական անձանց հայտարարագրման համակարգով, որպես եկամտահարկի վերադարձ։

1 միլիոն դրամ և ավելի աշխատավարձ ստացող քաղաքացիները կշարունակեն զինապահ հիմնադրամին հատկացնել 15000 դրամ, ամսական 10800 դրամ ապահովագրավճարը նրանք ամբողջովին վճարելու են, բայց հաջորդ տարի կարող են սոցկրեդիտի վերադարձով յուրաքանչյուր վճարված ամսվա համար 4000-ական դրամ հետ ստանալ։

Անհատ ձեռնարկատերերը և նոտարները, որոնց տարեկան շրջանառությունը 2.400.001 և ավելի դրամ է, մինչև ապրիլի 20-ը պետք է ներկայացնեն հաշվետվություն և ապահովագրության տարեկան վճարը

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ