Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

Արման Ծառուկյանը ռեւանշ գոտեմարտում էլ հաղթեց Պուլասին(տեսանյութ)

Սպորտ

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաքում կայացած «RAF 07» ըմբշամարտի մրցաշարի գլխավոր մենամարտում UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը ջախջախիչ հաղթանակ տոնեց ամերիկացի ըմբիշ և բլոգեր Ջորջիո Պուլասի նկատմամբ (9:3 հաշվով):

​Այս հաղթանակը սկզբունքային էր Ծառուկյանի համար, քանի որ մարզիկների նախորդ հանդիպումը («RAF 6») ավարտվել էր զանգվածային ծեծկռտուքով: Վերջնականապես ամրապնդելով իր առավելությունը՝ հայ մարտիկը սոցիալական էջերում ինքնատիպ ձևով է անդրադարձել իր մրցակցին:

​Գետեմարտից անմիջապես հետո Ծառուկյանն իր Instagram-յան էջում հրապարակել է մի տեսանյութ, որտեղ երևում է նրա բացահայտ առավելությունը։ Կադրերում Ծառուկյանը ոչ միայն վերահսկում է մրցակցին, այլև ցուցադրում է իր վարպետությունն ու հզոր նետումներից մեկը, որով «օդ է հանում» ամերիկացուն։ Տեսանյութին կից Ծառուկյանը կատարել է հետևյալ ֆիրմային գրառումը.

​«Տիկնայք և պարոնայք, բարի գալուստ Arman Airlines» ✈️

 

​

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ