Թաթուլ Պետրոսյանի քույր​ը նոր գրառում է արել․ ինչ է ասել այս անգամ Պեսկով. Կրեմլը մերժել է 60-օրյա հրադադարի առաջարկը Ռուսական ուժերը շարունակումեն ակտիվ հարձակումը Դոբրոպոլեի հյուսիս–արեւելքում Զելենսկին վատ դաշնակից է, վնասում է ամերիկացիներին. Թրամփի խորհրդական 800 լիտր դիզվառելիք, ծխախոտ ու կեղծ օղի․ ոստիկանության բացահայտումները Արագածում և Դարբնիկում Արարատ Միրզոյանը և Բադր Աբդելատին քննարկել են Հայաստան-Եգիպտոս երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի է ունեցել նորակոչիկ զինծառայողների վիճակահանության արարողությունը Պետք է, խոստովանեմ, որ իրականում իմ արարքի համար զղջացել եմ. Ի՞նչ նկատի ունի Դանիելյանը Պուտինը պատրաստ է հրահանգել ընտրությունների օրը չհարվածել Ուկրաինային. Պեսկով Նույնիսկ Արամ Զավենիչը չի վստահում Արեւմուտքի խոսքերին

Ես շարունակում եմ հավատալ թատրոնի ուժին. Ուիլեմ Դեֆո

Մշակութային

Ամեն տարի մարտի 27-ին աշխարհը նշում է Թատրոնի միջազգային օրը, եւ այդ օրվա խորհրդով միջազգային թատերական հանրությանը հղվում է հատուկ ուղերձ։ 2026 թվականին այդ պատասխանատու առաքելությունը վստահվել է ամերիկացի դերասան եւ բեմական գործիչ ՈՒԻԼԵՄ ԴԵՖՈՅԻՆ:

70-ամյա Դեֆոն լայն ճանաչում ունի նախեւառաջ կինոյում՝ լինելով երկու անգամ «Օսկար» մրցանակի թեկնածու եւ «Ոսկե գլոբուս» մրցանակի հավակնորդ։ Նրա դերակատարումները հիշարժան են «Դասակ», «Վամպիրի ստվերը», «Բունդոկի սրբերը», «Անգլիացի հիվանդը», «Գրանդ Բուդապեշտ հյուրանոց» եւ «Սարդ մարդը» ֆիլմերում։ Սակայն նրա ստեղծագործական ինքնության առանցքը շարունակում է մնալ թատրոնը։

Վերադառնալով ուղերձին՝ հիշեցնենք, որ Թատրոնի միջազգային ինստիտուտի նախաձեռնությամբ ամեն տարի ընտրվում է համաշխարհային ճանաչում ունեցող արվեստագետ, որն իր ուղերձում անդրադառնում է թատրոնի դերին եւ նշանակությանը ժամանակակից աշխարհում։ 2026 թվականին այդ ընտրությունը կանգ է առել հենց Դեֆոյի վրա՝ արվեստագետի, որի ուղին սկսվել է բեմից եւ մինչ օրս շարունակվում է թատրոնի հետ սերտ կապով։ Նա նաեւ զբաղեցնում է Վենետիկի բիենալեի թատերական բաժնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը՝ ակտիվորեն ներգրավված լինելով ժամանակակից թատերական գործընթացներում։

«Ինձ հիմնականում ճանաչում են որպես կինոդերասան, սակայն իմ արմատները թատրոնում են։ Այսօր ես Վենետիկի թատերական բիենալեի գեղարվեստական ղեկավարն եմ, եւ այս նշանակումը, ինչպես նաեւ աշխարհում տեղի ունեցող իրադարձություններն, ավելի են ամրացրել իմ հավատը թատրոնի յուրահատուկ, դրական ուժի նկատմամբ։

Որպես դերասան եւ թատերական գործիչ՝ ես շարունակում եմ հավատալ թատրոնի ուժին մի աշխարհում, որը գնալով ավելի պառակտված, վերահսկվող եւ բռնությամբ լցված է թվում։

Մեր խնդիրն է թույլ չտալ, որ թատրոնը վերածվի պարզապես ուշադրությունը շեղող զվարճանքի, առեւտրային արտադրանքի կամ չոր, ինստիտուցիոնալ ավանդապահության։ 

Մենք պետք է պահպանենք նրա ամենակարեւոր հատկությունը՝ մարդկանց, համայնքների եւ մշակույթների միջեւ կենդանի կապ ստեղծելու կարողությունը, ինչպես նաեւ համարձակությունը՝ հարցեր բարձրացնելու։

Ո՞ւր ենք գնում պատմության, գեղագիտության, լեզվի եւ հաղորդակցության միջոցով։ Թատրոնը, որպես ամբողջական արվեստ, կարող է մեզ ցույց տալ՝ ինչ է եղել, ինչպիսին է եւ ինչպիսին կարող է լինել մեր աշխարհը», - իր ուղերձում նշել է Դեֆոն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ