ԱՀԱԶԱՆԳ. Թալանել են մեղվաբուծությամբ զբաղվող կնոջ տունը, իսկ քննչական կոմիտեն կարծես արջի քուն է մտել Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ին ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումը դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ և պարտավորեցրել է անհապաղ վերադարձնել այն Ադրբեջանցիները Ստեփանակերտում քանդել են Ռոբերտ Քոչարյանի հայրական տունը Ադամյանը Բաքվում հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին Ինչու է վարչապետի առավոտյան տեսանյութում հնչում ադրբեջաներեն երգ Տղե՛րք, չգիտեմ՝ ինչ անեմ ձեր համար…Ձեզ ուրացել են…Մեզ ուրացել են… Իսրայելը քաղաքացիական պատերազմի կամ պետության փլուզման վտանգի տակ է Պակիստանը միանում է հուսիթների դեմ պատերազմին

Դադարեք ձեզ զոհի տեղ դնել, մեր ժողովրդի բացարձակ մեծամասնությունն ուզում է ձեզ դատարանում տեսնել

ՀՀ ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ու գրել․ «Ցեխոտ դեմքով կինը Իսպանիայի թագուհին է։

2024 թվականի նոյեմբերի սկզբին Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI-ը և թագուհի Լետիսիան հարձակման ենթարկվեցին զայրացած ամբոխի կողմից։

Իսպանիայում տեղի ունեցած աղետալի ջրհեղեղներից հետո (որոնք հարյուրավոր զոհերի պատճառ դարձան), թագավորական զույգը այցելեց ամենաշատ տուժած քաղաքներից մեկը՝ Պայպորտա։

 

Տեղի բնակիչները, ովքեր ծայրահեղ հուսահատված էին իշխանությունների ուշացած արձագանքից, թագավորական շքախմբին դիմավորեցին «Մարդասպաննե՛ր» վանկարկումներով։ Ամբոխը սկսեց նրանց վրա ցեխ, քարեր և տարբեր առարկաներ նետել։ Թագավորի և թագուհու դեմքերն ու հագուստը պատվեցին ցեխով։

Թագավորի թիկնապահները փորձում էին հովանոցներով պաշտպանել նրան, սակայն Ֆելիպե VI-ը հրաժարվեց հեռանալ և մոտ մեկ ժամ մնաց ամբոխի մեջ՝ փորձելով լսել մարդկանց ու հանդարտեցնել նրանց։ Սա կանխեց իրավիճակի հետագա սրումը հենց տեղում։

Ուշադրություն՝ թագավորի թիկնազորից որևէ մեկը որևէ քաղաքացու չհարվածեց։

Միջադեպից օրեր անց Իսպանիայի քաղաքացիական գվարդիան ձերբակալեց երեք տեղացի բնակիչների։ Նրանց մեղադրանք առաջադրվեց թագավորական շքախմբի վրա հարձակվելու և գույքը (մասնավորապես՝ վարչապետի մեքենան) վնասելու համար։

Ձերբակալվածները ներկայացան դատարան, սակայն շուտով ազատ արձակվեցին՝ ստորագրությամբ (չհեռանալու պայմանով), քանի դեռ հետաքննությունը շարունակվում է։

Որևէ մեկը Տերունական աղոթքի պահին գետին չտապալվեց ու ցուցադրաբար բերման չենթարկվեց։

Իսպանիայի օրենսդրությամբ պետության գլխի վրա հարձակումը լուրջ հանցանք է, բայց հաշվի առնելով աղետի հուզական ֆոնը՝ դատարանը դեռևս վերջնական խիստ դատավճիռներ չի կայացրել։

Որովհետև այսպիսի դեպքերում միայն օրենքի տառը չի, որ կարևոր է։ Կարևոր է այն մթնոլորտը, որ դու ստեղծել ես երկրում, կարևոր է բարձրաստիճան պաշտոնյայի վարքագիծը, նրա արարքները, կարևոր է նրա պահվածքը դեպքի պահին։

Այնպես որ, դադարեք ձեզ զոհի տեղ դնել, մեր ժողովրդի բացարձակ մեծամասնությունն ուզում է ձեզ դատարանում տեսնել։ Մի մասն էլ, ուղղակի չի կարողանում իր զգացմունքները զսպել, երբ դուք համատարած պղծում եք ամեն ինչ»։

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Կաթողիկոսի՝ ՀՀ վարչապետին ուղղված հայրական հորդորը կրկին շահարկվում է. պարզաբանում է Հայր ԱսողիկըԱՀԱԶԱՆԳ. Թալանել են մեղվաբուծությամբ զբաղվող կնոջ տունը, իսկ քննչական կոմիտեն կարծես արջի քուն է մտել Հայաստանյան կոլաբորանտիզմի հետքերով. Արմեն ՀովասափյանTRIPP նախագծի իրականացումը ձեռնտու է այդ թվում՝ ԱՊՀ երկրներին. ՓաշինյանՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ինՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ ԲաբուխանյանԱլմաթիի հռչակագրից նենց էր խոսում, կարծես «Նոր Ավետարան» հայտնաբերած լիներ. ՇարմազանովԻրավունք չունեն խանութ քանդեն առանց սեփականատերերին պատշաճ ժամանակ տալու ավագանու անդամՍամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումը դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ և պարտավորեցրել է անհապաղ վերադարձնել այն Էս երկրում օրինական ու անօրինական աշխատողներին նույն ձև են պատժում, ուղղակի 10 օրվա տարբերությամբԱդրբեջանցիները Ստեփանակերտում քանդել են Ռոբերտ Քոչարյանի հայրական տունը Ադամյանը Բաքվում հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին Պուտինը Փաշինյանի ուսին է ժպիտով խփում և ծիծաղում զրույցի ընթացքումԻնչու է վարչապետի առավոտյան տեսանյութում հնչում ադրբեջաներեն երգՎարչապետն ասում ա՝ կառչեք օրենքից, հենց հիմա կառչած եմ, տեսնեմ՝ ինչ կլինի, մեր երկրում օրենք չկաՏղե՛րք, չգիտեմ՝ ինչ անեմ ձեր համար…Ձեզ ուրացել են…Մեզ ուրացել են…Պուտինի հայացքը՝ Փաշինյանի խոսքերին․ «Հեծանիվ վարեցի առավոտյան, հեծանվորդի համար սա դրախտ է»2027 թվականին ԱՊՀ-ում նախագահությունը կանցնի ՈւզբեկստանինՀասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին. ՓաշինյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված