Նոր կադրեր՝ ԱԺ ծեծկռտուքից՝ նկարված դահլիճի ներսից Հանրապետությունում սպասվում է անձրևային եղանակ Հոկտեմբերի 6. Օրվա խոսք Մեր կողմ անցած հոգեւորականներին էլ բերեք ԱԺ. Ինչ է սպասվում ԱԺ-ում Հուսիների առաջխաղացման ֆոնին Թուրքիան և Պակիստանը զորքեր են ուղարկում Սաուդյան Արաբիա Նյու Յորքում հայտարարել են արտակարգ դրություն կարմրուկի բռնկման պատճառով «Հրապարակ». Ադրբեջանցու կրակոցներից տուժած սյունեցի կնոջ վիճակն իրականում բավականին ծանր է Մարզպետներին համար մեկ է տրված. Փաշինյանը զգուշացրել է Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Իրավունք». Տիրադավների շրջանում մի այլ տիպի խանդի տեսարաններ են

Կամո Ունանյանը 55 վայրկյանում խեղդող հնարքով հաղթեց իրանցի մրցակցին

Սպորտ

Մարտի 28-ին կայացավ Hype Fighting MMA-ի խոշոր մրցաշարը, որի շրջանակներում կարատեի աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Կամո Ունանյանը փայլուն հաղթանակ տարավ իրանցի մարզիկ Ամիր Բախրամեդջանի նկատմամբ։

Մենամարտը խոստանում էր լինել լարված, սակայն Կամո Ունանյանն այլ պլաններ ուներ։ Հենց առաջին վայրկյաններից նա դիմեց ակտիվ հարձակման՝ թույլ չտալով մրցակցին նույնիսկ կողմնորոշվել ռինգում։ Արդյունքում՝ մարտի սկզբից ընդամենը 55 վայրկյան անց, Կամոն փայլուն կերպով կիրառեց խեղդող հնարքը՝ ստիպելով մրցակցին հանձնվել։

«Հենց սկզբից էլ պլանավորել էի հարձակողական մարտ վարել։ Այդ պլանը շատ լավ աշխատեց, քանի որ մրցակիցս պատրաստ չէր նման արագ ընթացքի, և իմ պլանավորած հնարքը լիովին իրականություն դարձավ», - մեկնաբանելով իր հաղթանակը՝ ասաց Կամո Ունանյանը։

Այս հաղթանակը Կամո Ունանյանի համար ուներ երկու առանցքային նշանակություն. նախ՝ տպավորիչ այս արդյունքով նա վերահաստատեց իր տեղը MMA-ի ռինգում՝ պահպանելով անպարտելիի տիտղոսը՝ 8 հաղթանակ և ոչ մի պարտություն։ Բացի այդ, սա մարզիկի առաջին մենամարտն էր ողնաշարի բարդ վիրահատությունից հետո։

Հատկանշական է, որ վերջին վեց ամիսների ընթացքում Ունանյանը չէր մարզվել և միայն վերջերս էր վերսկսել վերականգնողական մարզումները։ Չնայած մրցակցի վերջին պահին փոփոխությանը և առողջական լուրջ ռիսկերին՝ նա ընդունեց մարտահրավերը և փայլուն իրականացրեց այն։

«Անկեղծ լինեմ՝ դեռ լիովին չեմ վերականգնվել։ Բայց ես ժամանակ չունեմ սպասելու լիարժեք ապաքինմանը, քանի որ սպորտային կարիերայում ժամանակն արագ է անցնում։ Գիտակցված ռիսկի գնացի մրցաշարին մասնակցելու համար և արդեն ունեմ հաղթանակ», - խոստովանում է չեմպիոնը։

Կամո Ունանյանի մարզական օրացույցն արդեն հայտնի է։ Այս տարի նա պատրաստվում է MMA-ի ևս մեկ մարտի, որը նախատեսված է մայիսի 30-ին՝ MIX fight մրցաշարի շրջանակներում։ Դրանից հետո պարզ կլինեն տարվա մյուս հանդիպումների ժամանակացույցերը։ Բացի այդ, չեմպիոնը պլանավորում է մասնակցել կարատեի տարբեր վարկածներով աշխարհի և Եվրոպայի առաջնություններին։

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ինչպես է պատգամավոր Ռուբեն Մխիթարյանը սեղանների վրայով հասնում կռվի էպիկենտրոնինԼավ կլիներ՝ Պապիկյանը Ստեփանավանում դադարեցներ քարոզարշավը ու զբաղվեր անվտանգության հարցերով«Թուրքերի շարադրությունն եք գրում» «Դուք եք ռուսներինը պուպույի պես գրում». ԱԺ-ում իրավիճակը լարվեցՅունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբԻնչի՞ց սկսվեց կռիվը ԱԺ-ում (ամբողջական տեսանյութ)Նոր կադրեր՝ ԱԺ ծեծկռտուքից՝ նկարված դահլիճի ներսիցՀանրապետությունում սպասվում է անձրևային եղանակԱԺ-ում հրմշտոց է ու կռիվ է սկսվել պատգամավորների միջև. «Լռություն, հանգստացեք»ԱԺ-ում իրադրությունը լարվեց. «Ես ու Սամվել Կարապետյանը ուղիղ եթերում պիտի շարադրություն գրենք»ԱԺ նիստերին քիչ եք մասնակցում, ինչի՞ եք ԱԺ նախագահ դարձել. Ղազարյանը՝ ՌուբինյանինՀոկտեմբերի 6. Օրվա խոսքՄեր կողմ անցած հոգեւորականներին էլ բերեք ԱԺ. Ինչ է սպասվում ԱԺ-ումՀայտնի է, թե ինչու է մեկնարկային կազմից դուրս մնացել ՍպերցյանըՀուսիների առաջխաղացման ֆոնին Թուրքիան և Պակիստանը զորքեր են ուղարկում Սաուդյան ԱրաբիաՆյու Յորքում հայտարարել են արտակարգ դրություն կարմրուկի բռնկման պատճառով«Հրապարակ». Ադրբեջանցու կրակոցներից տուժած սյունեցի կնոջ վիճակն իրականում բավականին ծանր էՄարզպետներին համար մեկ է տրված. Փաշինյանը զգուշացրել էԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ«Իրավունք». Տիրադավների շրջանում մի այլ տիպի խանդի տեսարաններ են«Ժողովուրդ». ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված