«Սպարտակի» ներկայացուցիչը Տիկնիզյանի հետեւից եկել էր Երևան
Սպորտ
Ռուսական «СЭ» պարբերականի փոխանցմամբ Մոսկվայի «Սպարտակն» իր ներկայացուցչին է ուղարկել Երևան՝ ներկա գտնվելու Հայաստան — Բելառուս ընկերական հանդիպմանը:
Երևան ժամանած հյուրը եղել է մոսկովյան ակումբի մարզական տնօրենի տեղակալ Մարկո Բիսկուպովիչը:
Ակումբի մարզական տնօրեն Ֆրանսիս Կախիգաոյի օգնականը հետևել է Նաիր Տիկնիզյան ելույթին:
Բացի այդ, Բիսկուպովիչը տեղում ծանոթացել է Հայաստանի նորացված ազգային հավաքականի խաղին, որի համար Բելառուսի դեմ մրցավեճը միակն էր այս գարնան ընթացքում։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝