ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում Մարկո Ռուբիոն է հազիվ ծիծաղը զսպում Թրամփի հերթական զառանցանքից

Ինչ նվերներ է հայտարարագրել Փաշինյանը

Տնտեսություն

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից 24News-ը տեղեկանում է, թե ինչ նվերներ է հայտարարագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտին։

 

Ուղղաթիռային ծառայություններ մատուցող «Արմենիա հելիքոփթերս» ՍՊԸ-ից Նիկոլ Փաշինյանը ստացել է ձեռքի ժամացույց ընկերության տարբերանշանով, այն գնահատվել է 90 հազար դրամ։ Նվերը Փաշինյանը ստացել է փետրվարի 7-ին։

 

Նույն ընկերությունից Փաշինյանը նաև նվեր է ստացել Տիգրան Մեծ արքայի պատկերով արծաթե «տետրադրախմա»։ Դիմերեսին պատկերված է արքայի կիսանդրին՝ թագով, դարձերեսին՝ Տիխե աստվածուհին՝ ժայռին նստած։ Նվերի արժեքը գնահատվել է 609 հազար դրամ։

Արաբական Միացյալ Էմիրություններում «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակաբաշխության ժամանակ ստացել է մրցանակ։

Նվերի նկարագրության բաժնում նշված է․ «Մրցանակը ճանաչում է անհատների ու կազմակերպությունների՝ անկախ նրանց ծագումից կամ գտնվելու վայրից, որոնք անշահախնդիր և անդադար աշխատում են մարդկային եղբայրությունն առաջ մղելու և խաղաղ համակեցության համար նշանակալի առաջընթաց ապահովելու ուղղությամբ։ Որպես 2026 թվականի մրցանակակիր՝ ՀՀ վարչապետը ստացել է 500 000 ԱՄՆ դոլար մրցանակ։ ՀՀ դրամով այն կազմել է 188 միլիոն 750 հազար դրամ։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ