Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը Նոյեմբերի 26. Օրվա խոսք Մոլդովայում Ռուսաստանի դեսպանատունը զգուշացրել է երկրում սպասվող հակառուսական սադրանքի մասին Մեդվեդեւ. Ծեր վհուկ Ուրսուլան թող վերադառնա իր հին բժշկական սարքավորումներով խաղալուն Եվրոպայի հասարակական կարծիքը տաքացնում են Ռուսաստանի հետ անխուսափելի պատերազմից առաջ. Փորձագետ Թրամփի փեսան Պուտինին համարում է «պատմական գործիչ» և «քաղաքական գրոսմայստեր» Վրացական հետախուզական ծառայությունները կասկածում են Ռուսաստանին Աբխազիան և Հարավային Օսիան ՌԴ-ին միացնելու նախապատրաստման մեջ Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Հրապարակ»․ Վերջնագրից առաջ՝ շրջագայություն

«Փաստ». Իրականում ում է հանդիպել Փաշինյանը

Մամուլի տեսություն

«Փաստ» թերթը գրում է. «Մոտ երկու շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանը կազմակերպել է «Ներառական զարգացում. ձեռքբերումներ և անելիքներ» խորագրով համաժողով՝ «նվիրված Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների հիմնախնդիրներին և դրանց լուծման քայլերին»։ Իրականում համաժողովի անվան տակ փորձ է արվել ցույց տալ, թե այդ հավաքին նաև արցախցիներ են մասնակցել, ինչպես նաև, որ ինքն ու իր կառավարությունը շատ «մտահոգ» են արցախցիների ճակատագրով:

Սակայն, ըստ ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի, այդ հանդիպումը որևէ կապ չուներ արցախցիների հետ: «Սա հայտարարում եմ պաշտոնապես: Արցախցիները շատ լավ ճանաչում են մարդկանց, ովքեր ներկա էին այդ հանդիպմանը։ Այնտեղ հիմնականում վերաբնակիչներ էին, այսինքն՝ ժամանակին Հայաստանի Հանրապետությունից տեղափոխվել էին Քաշաթաղի շրջան», - «Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը:
Նշում է, որ, ըստ իրենց հարցումների, արցախցիների 99 տոկոսը մեջքով է շրջված այս իշխանություններին։ «Այստեղ երկրորդ տարբերակ չկա։ Իսկ այն մեկ տոկոսի պարագայում միանշանակ չէ, որ ընտրելու են այս իշխանությանը, այդ մի տոկոսի գերակշիռ մասը պարզապես չի մասնակցելու ընտրություններին»,- ասում է Մետաքսե Հակոբյանը։

Ի դեպ, մեր զրուցակիցը նաև նշեց, որ իշխանություններին մեծապես անհանգստացրել է իրենց պարբերական հանդիպումներն արցախցիների հետ, նրանց խնդիրների ուսումնասիրությունն ու «գույքագրումը», և նրանք սկսել են խոչընդոտներ ստեղծել այդ հանդիպումների համար. «ԱԱԾ աշխատակիցների ներգրավվածություն, շատ տեղերում նույնիսկ տարածք չենք կարողացել գտնել, մարդիկ ուղղակի վախենում են, առանձին զրույցներում ասում են, որ կողմ են, ուզում են մեզ ընդունել, բայց դրանից հետո ռեպրեսիաների կենթարկվեն»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ