ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում Մարկո Ռուբիոն է հազիվ ծիծաղը զսպում Թրամփի հերթական զառանցանքից

Ucom-ն առաջարկում է վիրտուալ ամպային սերվերի (VPS) ծառայություն

Տնտեսություն

Ucom-ը ներկայացնում է վիրտուալ ամպային սերվերի (VPS) ծառայությունը՝ բիզնեսների համար ստեղծելով անվտանգ և բարձր արդյունավետությամբ սերվերային միջավայր՝ առանց ֆիզիկական ենթակառուցվածքներում ներդրման անհրաժեշտության։

Այսօր բիզնեսի հաջողության գործոններից է նաև ՏՏ ենթակառուցվածքների արագությունը, ճկունությունը և հուսալիությունը, իսկ VPS լուծումը կազմակերպություններին հնարավորություն է տալիս ոչ միայն կառավարել կայքերը, ծրագրերը և տվյալները, այլև արագ հարմարվել զարգացող միջավայրին՝ պահպանելով աշխատանքի կայունությունն ու շարունակականությունը։

«Ucom-ում մենք տեսնում ենք, որ բիզնես ընկերությունները կարիք ունեն ոչ միայն կապի, այլ՝ ամբողջական թվային միջավայրի, որտեղ կարող են զարգացնել իրենց ծառայությունները։ Ամպային լուծումներն այդ միջավայրի կարևոր բաղադրիչներից են, որոնք  հնարավորություն են տալիս ընկերություններին ունենալ հուսալի տեխնոլոգիական հիմք և ենթակառուցվածքներ՝ առավել արդյունավետ աշխատանքի համար», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Ծառայությունը միտված է բիզնեսների առօրյա տեխնոլոգիական մարտահրավերների լուծմանը՝  առանց մեծ սկզբնական ներդրումների: Միաժամանակ VPS-ը դառնում է գործիք, որով բիզնեսները կարող են ապահովել իրենց թվային հարթակների անխափան աշխատանքը՝ անգամ բարձր բեռնվածության պայմաններում, արագ գործարկել նոր ծառայություններ և նախագծեր, բարձր արդյունավետությամբ ներդնել և կառավարել բիզնես ծրագրեր, ապահովել տվյալների անվտանգ պահպանում և մշակում, կազմակերպել հեռավար աշխատանք՝ առանց սահմանափակումների, օպտիմալացնել ՏՏ ծախսերը`բիզնեսի աճին զուգահեռ։

Այս լուծումը հատկապես կարևոր է այն կազմակերպությունների համար, որոնք պլանավորում են անցնել թվայնացման՝ առանց ժամանակատար և ծախսատար ենթակառուցվածքային ներդրումների։ Ucom-ի VPS ծառայությունը համադրում է արագ տեղակայումը, բարձր հասանելիությունը և տվյալների պաշտպանությունը՝ դառնալով բիզնեսների համար վստահելի հիմք թվային աճի և նորարարության համար։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ