Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՆՊԱՏԱԿՆ Է ՄԵԿ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԴԱՌՆԱԼ UFC -Ի ԴԵՄՔԸ

Սպորտ

 «Իմ նպատակն է լինել UFC -ի լավագույն մարտիկն ու մնալ այնտեղ, քանի որ հենց իրենք են ինձ դաստիարակել ու դարձրել աստղ։ Ես ուզում եմ դառնալ չեմպիոն, ռեկորդների հեղինակ ու պաշտպանել տիտղոսն, որքան հնարավոր է հաճախ։ Արդեն 29 տարեկան եմ ու դեռ 6֊7 տարի կարող եմ մենամարտել։ Պետք է հնարավորինս շատ գումար աշխատել, դառնալ աշխարհի լավագույն մարտիկը, իսկ հետո հեռանալ», ԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ խոսքերը մեջբերում է Bloody Elbow-ն։ Հայազգի անվանի մարզիկն ավելացրել է, որ նա մեկ տարվա ընթացքում կդառնա UFC -ի դեմքը, իսկ Իսլամ Մախաչևն այդ ընթացքում արդեն ավարտած կլինի մարզական կարիերան։ «Չեմ կարծում, որ Իսլամի դեմ մենամարտ կանցկացնեմ, որովհետև նա շուտով կավարտի կարիերան։ Այդ ընթացքում ես կնվաճեմ UFC -ն ու կդառնամ նրա դեմքը։ Բայց սկզբի համար ինձ պետք է տիտղոս նվաճել։ Լրատվամիջոցները գրում են, որ կազմակերպությունը արդեն հաստատել է Ծառուկյանի մասնակցությամբ մենամարտ ու այդ մասին կհայտարարի մոտ ժամանակներս։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ