Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

«Ինտերը» որոշում ունի Կիվուի ապագայի վերաբերյալ

Սպորտ

 

Միլանի «Ինտերը» մտադիր է շարունակել համագործակցությունը ներկայիս գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուի հետ։ Ինչպես հաղորդում է հեղինակավոր La Gazzetta dello Sport պարբերականը, միլանյան ակումբը ծրագրում է ռումինացի մասնագետի գործող պայմանագրի ժամկետը երկարաձգել մինչև 2028 թվականի ամառ:

Աղբյուրի տեղեկություններով՝ դրանից հետո սպասվում է, որ «Ինտերը» կանցնի «4-3-2-1» մարտավարական սխեմայի՝ որոշակիորեն փոփոխելով թիմի խաղաոճը:

Հիշեցնենք, որ Քրիստիան Կիվուն միլանյան թիմը գլխավորել է 2025 թվականի հունիսին՝ կնքելով պայմանագիր մինչև 2027 թվականը: Մինչ այդ՝ 2018-ից 2024 թվականներին, նա մարզել է «Ինտերի» տարբեր տարիքային թիմերը, իսկ արդեն 2025 թվականին հասցրել է գլխավորել նաև «Պարման»:

Հատկանշական է, որ ռումինացին խորը արմատներ ունի ակումբում. իր ֆուտբոլային կարիերայի ընթացքում՝ 2007-ից 2014 թվականներին, Կիվուն որպես խաղացող պաշտպանել է «ներաձուրիների» գույները՝ նվաճելով ութ տիտղոս, այդ թվում՝ Չեմպիոնների լիգայի գավաթը

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ