Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԱՆՎԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԸ, ՄԱՍԻՍՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՄԱՐԶԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱԿՈՒՄԲԻ ԲԱՑՄԱՆԸ

Սպորտ

Անվանի բռնցքամարտիկ ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԻ մամուլի խոսնակ Սիրան Գրիգորյանը, Iravunk. com -ի մարզական լրագրողի հետ զրույցում նշեց, որ օրերս Մասիս քաղաքի Ֆրանկոֆոնիայի 2 հասցեում կայացել է «Ֆռա - Մ» մարզական, մշակութային և առողջարարական ակումբի բացման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառմանը ներկա էին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, Աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամը, մասնակցեցին մարզական աշխարհից ներկայացուցիչներ, գործընկեր կառույցներ և ակումբի անդամներ։ Ներկայացվեց ակումբի ստեղծման պատմությունը, նպատակները և առաջիկա ծրագրերը։ «Ֆռա - Մ» ակումբը մարզական, մշակութային և առողջարարական կառույց է, նպատակ ունի Մասիս քաղաքում զարգացնելու սպորտը և մշակույթը ակտիվացնելու մարզական և մշակութային կյանքը։ Ակումբը նպատակադրված է Մասիսում տեղայնացնելու Եվրոպական մասնավորապես Ֆրանկոֆոն երկրների մարզական և մշակութային ստանդարտներ։ Ակումբը հիմնադրելու է թենիսի միջազգային ստանդարտներին համապատասխանող մարզադպրոց, անցկացվելու են պրոֆեսիոնալ և սիրողական պարապմունքներ։ «Ֆռա - Մ» ֊ն, իր գործունեությունը սկսում է մեծ թենիս մարզաձևի պարապմունքներ անցկացնելով, հետագայում մարզական և մշակութային ենթակառուցվածքներն ընդլայնելու ծրագրեր կյանքի կոչելով, մասնավորապես առաջիկա ծրագրերից մեկն է Արարատի մարզում նախադեպը չունեցող թենիսի և փադլի խաղադաշտերի կառուցումը։ Այն կհամախմբի թենիսի սիրահարներին, կակտիվացնի Մասիս քաղաքի մարզական կյանքը։ Ակումբի գլխավոր նպատակներից է Մասիսն ընդգրկել 2027 թվականին Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային մարզական և մշակութային խաղերն ընդունող քաղաքների ցանկում։ «Ֆռա ֊Մ» ակումբը հիմնադրվել է Մասիսի զարգացման հիմնադրմանի կողմից, որի հիմնադիրն է Adibekyan Family Foundation for Adavacement /AFFA /բարեգործական հիմնադրամը։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ