Նիկո՛լ, բա դու ո՞ւմ համար ես նվեր․ Վահագն Չախալյան Մեկնարկը տրվելու եկող շաբաթվանից․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Երբ Արեւմուտքը ծաղրում է Արեւմուտքին․ ԶԱՐՄԱՆՔ Ուկրաինական պատերազմը դեռ որքա՞ն է շարունակվելու Ինչ կնստի Հայաստանի վրա Ռուսաստանի հետ վերջնական թշնամանքը Զինված ադրբեջանցու «փաստաբանները» «ԶՈՀՎԵԼ Է ՀԵՐՈՍԱԲԱՐ ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԻ ՀԱՐՎԱԾԻՑ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՀՐԱՉ ՄԱՀՏԵՍՅԱՆ Թոզ ու դումանը քաղաքը բռնել ա․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայտնի է եկեղեցու հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի կազմը Բա որ այդքան ուժեղ տղա էիր, այսքան մարդու ինչո՞ւ էիր բանտերը լցրել․ Վահագն Չախալյան (ԱՆՈՆՍ)

Գյումրու բժշկական կենտրոնի և «Էրեբունի» ԲԿ-ի միջև համագործակցության հուշագիրը վկայում է Ձեր հեռատեսության և համակարգային մտածողության մասին

Հարգարժան պարոն Քուշկյան,

Ձեր ծննդյան օրվա առթիվ ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ մաղթելով ամուր առողջություն, անսպառ եռանդ և նորանոր հաջողություններ Ձեր պատասխանատու և կարևոր գործունեության մեջ։

Ձեր բազմամյա աշխատանքը, թե՛ առողջապահության նախարարի պաշտոնում, թե՛ որպես «Էրեբունի» բժշկական կենտրոնի հիմնադիր տնօրեն, մեծ ներդրում է ունեցել Հայաստանի առողջապահական համակարգի զարգացման գործում։ Ձեր նախաձեռնություններով կյանքի են կոչվել կարևոր բարեփոխումներ, ներդրվել ժամանակակից մոտեցումներ և ապահովվել որակյալ բժշկական ծառայությունների հասանելիություն հանրապետության տարբեր մարզերում։

Գյումրու բժշկական կենտրոնի և «Էրեբունի» ԲԿ-ի միջև համագործակցության հուշագիրը ևս վկայում է Ձեր հեռատեսության և համակարգային մտածողության մասին։ Այդ համագործակցության շնորհիվ զգալիորեն նվազել է Գյումրիից Երևան բուժօգնության նպատակով տեղափոխվող քաղաքացիների հոսքը՝ պայմանավորված տեղում մատուցվող ծառայությունների ընդլայնմամբ և որակի բարձրացմամբ։

Բարձր գնահատելով Ձեր ավանդը՝ ուզում եմ ընդգծել, որ Դուք իրավամբ համարվում եք ոլորտի առաջատար կազմակերպիչներից մեկը։ Ձեր ղեկավարությամբ ձևավորված արդյունավետ կառավարման մոդելը կարևոր հիմք է հանդիսանում նաև մեր կենտրոնների միջև համագործակցության ամրապնդման համար։

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ՝ մաղթելով, որ Ձեր գործունեությունը շարունակվի նույն նվիրումով և հաջողություններով՝ ի շահ մեր երկրի և մեր քաղաքացիների առողջության պահպանման։

Հարգանքով՝
Արմեն Իսահակյան
Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ