Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

«ՇԱՏ ԼԱՎ ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՑԱ, ԵՐԲ ՀԱՂԹԵՑԻ ՀԱՏԿԱՊԵՍ ԹՈՒՐՔ ՄՐՑԱԿՑԻՍ». ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ23 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԵՎ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՄԱՆՎԵԼ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Սպորտ

Iravunk. com -ի մարզական լրագրողը զրուցել է Սերբիայի Զրենյանին քաղաքում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը բրոնզե մեդալ նվաճած, մեծահասակների Եվրոպայի բրոնզե մեդալակիր, ծնունդով Շիրակի մարզի Ախուրյան գյուղից ՄԱՆՎԵԼ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ։

Նա այսպես մեկնաբանեց իր նվաճումը.

- Հանդես եկա 55 կգ քաշային կարգում։ Որակավորման փուլում վաղաժամ 8։0 հաշվով առավելության հասա ազգությամբ ուկրաինացի մրցակցիս Իվան Ստեֆանսկիի հանդեպ ու նվաճեցի քառորդ եզրափակչի ուղեգիր։ Ափսոս, քառորդ եզրափակչում 0։4 հաշվով պարտվեցի Մ23 տարեկանների Եվրոպայի գործող չեմպիոն, Մ23 տարեկանների ԱԱ փոխչեմպիոն, ազգությամբ ռուս Ալիբեկ Ամիրովին։ Այնուհետև, սփոփիչ գոտեմարտ անցկացրի ու բացարձակ առավելությամբ 9։0 հաշվով հաղթեցի թուրք հակառակորդիս։ Այդպես նվաճեցի բրոնզե մեդալ։ Անձնական մարզիչս հայրս է Էդգար Խաչատրյանը։

- Մանվել, իսկ ինչը քեզ խանգարեց ոսկե մեդալ նվաճելու համար։

- Ոսկե մեդալ նվաճելու համար ինձ խանգարեց հիվանդանալս։

- Որ գոտեմարտը առավել բարդ տրվեց քեզ։

- Բոլոր գոտեմարտերն էլ դժվար անցան, ու չեմ կարող առանձնացնել։ Շատ լավ զգացողություններ ունեցա, երբ հաղթեցի հատկապես թուրք մրցակցիս, դա ինձ համար պատվի հարց էր։

- Հետագա ծրագրերը որոնք են։

- Առջևում ունենք այս շրջանի կարևոր մրցաշարը, մեծահասակների Եվրոպայի առաջնությունը, որը կկայանա ապրիլի 20֊26֊ը Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ։Մեծ հույսեր ունեմ, որ ամեն ինչ լավ կստացվի։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ