Նաիր Տիկնիզյանն ամռանը կարող է հեռանալ սերբական ակումբից Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Մոուրինյոն վերադառնո՞ւմ է «Ռեալ».Ռոմանոյի ինսայդը Ամերիկյան հեգեմոնիան կարող է պաշտոնապես ավարտված համարվել Մոսկվան պարտադրված է շատ արագ եւ կտրուկ կոշտացնել իր ռազմավարությունը Վեդիի մանկապղծության դեպքով 3-րդ անձի նկատմամբ է հարուցվել հանրային քրեական հետապնդում. ՔԿ Հանրապետականները կպարտվեն ընտրություններում, և ԱՄՆ-ում կսկսվեն անկարգություններ. The New York Times Իրանը ընդլայնում է երկաթուղային առևտուրը Չինաստանի հետ. Bloomberg Զելենսկին ծանր հարվածը ստացավ անսպասելի ուղղությունից Ռուսական ուժերը շատ կարեւոր ձեռքբերում ունեն Սլավյանսկի ճակատում (Քարտեզ)

Ճաղերից այն կողմ՝ կրթություն, աշխատանք, վերափոխվելու ձգտում.ՔԿՀ-ներում վերասոցիալականացման «պտուղները» այլեւս տեսանելի են

Ազատազրկումից  հետո կյանք վերադարձած մարդիկ ունենում են  բազմաթիվ խնդիրներ, այդ թվում՝ հոգեբանական, որի արդյունքում շատերը պարզապես մեկուսանում են, խուսափում են դիմել  զբաղվածության կենտրոններ, մեծ մասը վերադառնում է առողջական խնդիրներով, զգալի մասը չի ցանկանում  անգամ բնակվել  նախկին հասցեում, որպեսզի մոռանա այն, ինչ տեղի է ունեցել։ Հենց այս հանգամանքը հաշվի առնելով Կառավարությունը անում է ամեն հնարավորը, որ դատապարտյալներն ու կալանավորները արժանապատիվ պայմաններում ապրեն, որ ազատության մեջ հայտնվելուց հետո իրենց մեջ այլեւս կոտրված լինեն նախկին բացասական բարքերը։ Վերասոցիալականացում միտված է հենց այս կարևոր նպատակին՝ անել այնպես, որ անձը, հասարակություն վերադառնալուց հետո, նույնական իրավիճակում չկրկնի նախկին արարքը։

Քրեակատարողական հիմնարկները այսօր էականորեն տարբերվում են հանրությանը հայտնի գաղութի կարծրատիպերից, բոլոր դատապարտյալներն աշխատանք ունեն, ամենօրյա ռեժիմով ապահովված է նրանց զբաղվածությունը։  Այսօր քրեակատարողական հիմնարկում  կիսաբաց ռեժիմում իրենց պատիժը կրող դատապարտյալների զբաղվածությունը տարբեր է՝ կոշկակարից ու վարսավիրից մինչեւ նկարիչ ու քանդակագործ, արհեսագործ։ Ընդ որում, իրենց ցանկությամբ դատապարտյալները կարող են ներգրավվել ինչպես չվարձատրվող, այնպես էլ վարձատրվող աշխատանքներում: Աշխատելու դրդապատճառներն էլ տարբեր են. մեկի համար դա ծխախոտի գումար է, մյուսի համար ժամանակն արագ անցկացնելու միջոց, երրորդի համար՝ վաղաժամկետ ազատ արձակվելու հույս։
 
Այս տարվա մայիսից ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔՀԿ-ում ազատազրկված անձինք կսովորեն պատրաստել դռներ և պատուհաններ, ավելին՝ տեղում արտադրություն կիրականացնեն։ Մասնագիտական նոր հմտությունների ձեռքբերման և զբաղվածության ապահովման ծրագրերի շրջանակում հիմնարկում ստեղծվել է նոր ուսումնաարտադրական տարածք։ Սա արդեն երրորդ նման տարածքի ստեղծումն է, առաջին երկուսը ստեղծվել և հաջողությամբ գործում են «Սևան» և «Վանաձոր» ՔԿՀ-ներում։ Ծրագրերը կյանքի են կոչվում Եվրոպայի խորհրդի ֆինանսավորմամբ։
Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը կարեւորելով վերասոցիալականացման ծրագրերի կյանքի կոչումը փաստում է, որ Քրեակատարողական հիմնարկներում ուսումնաարտադրական կենտրոնների ստեղծումը նշանակալի ձեռքբերում է ազատությունից զրկման վայրերում մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից․
 
-ՔԿՀ-ներում ուսումնաարտադրական տարածքների հիմնումը նպաստում է ազատազրկվածների զբաղվածության ապահովմանը, նրանց մասնագիտական նոր հմտությունների զարգացմանը և հետագա սոցիալական ինտեգրմանը։
 
ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը իր հերթին կարեւորելով նման տարածքների ստեղծման կարևորությունը քրեակատարողական համակարգում նկատում է․
 
- Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ քրեակատարողական համակարգում, պայմանավորված ենթամշակութային առանձնահատկություններով, աշխատանքն այնքան էլ ցանկալի զբաղմունքի տեսակ չի համարվում։ Բայց տարբեր միջոցառումների արդյունքում, այսօր վստահաբար կարող ենք ասել, որ դատապատրված անձանց գիտակցության մեջ փոփոխությունը ակնհայտ է։ Իհարկե, մենք ունեինք ազատազրկված անձանց համար  աշխատանքի հնարավորություններ, որոնք հիմնականում սպասարկման ոլորտին էին ուղղված, որոնք, սակայն, համակարգում այնքան էլ հարգի աշխատանքի տեսակներ չեն համարվում։ Եվ երբ Եվրոպայի խորհրդի հետ խոսում էինք մեր կարիքների մասին երկուստեք եկանք այն գիտակցման, որ աշխատանքի հնարավորություն ստեղծելը հաջորդ մարտահրավերն է եւ հաջորդ ամենակարեւոր կարիքը համակարգի համար։ Օրինակ, «Արթիկ» ՔՀԿ-ում բացվող ուսումնաարտադրական տարածքում աշխատող ազատազրկված անձիք իրենց աշխատանքով նպաստելու են համակարգի ներքին կարիքների ապահովմանը՝ արտադրելով դռներ և պատուհաններ քրեակատարողական բոլոր հիմնարկների համար։  Առհասարակ, նման ուսումնաարտադրական տարածքները եկել են հեղափոխելու համակարգում աշխատանքի նկատմամբ մտածողությունը։
«Արթիկ» ՔԿՀ-ում եվրոդռների և պատուհանների ուսումնաարտադրական կենտրոնում դասընթացները կմեկնարկեն մայիսից ու կտևեն շուրջ 4 ամիս։ Գործընթացն ուղղված է դատապարտյալների վերասոցիալականացմանը, որը կարևոր է զերծ մնալու համար այն վնասակար հետևանքներից, որոնք կարող են ի հայտ գալ ոչ միայն պատժի կրման ընթացքում, այլև հետագայում։
 
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Նաիր Տիկնիզյանն ամռանը կարող է հեռանալ սերբական ակումբիցԻնչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումըՄոուրինյոն վերադառնո՞ւմ է «Ռեալ».Ռոմանոյի ինսայդըԱմերիկյան հեգեմոնիան կարող է պաշտոնապես ավարտված համարվելՄոսկվան պարտադրված է շատ արագ եւ կտրուկ կոշտացնել իր ռազմավարությունըՎեդիի մանկապղծության դեպքով 3-րդ անձի նկատմամբ է հարուցվել հանրային քրեական հետապնդում. ՔԿԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԱ. ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ ԵՐԿԱՄԱՐՏԻ ԱՐԴՅՈՒՆՔ ՉՈՒՆԵՑԱՎՀանրապետականները կպարտվեն ընտրություններում, և ԱՄՆ-ում կսկսվեն անկարգություններ. The New York TimesԻրանը ընդլայնում է երկաթուղային առևտուրը Չինաստանի հետ. BloombergԶելենսկին ծանր հարվածը ստացավ անսպասելի ուղղությունիցՅունիբանկը՝ «Yerevan Dialogue 2026» միջազգային համաժողովի գործընկերՌուսական ուժերը շատ կարեւոր ձեռքբերում ունեն Սլավյանսկի ճակատում (Քարտեզ)Պենտագոնը սկսել է հրապարակել ՉԹՕ-ների մասին Թրամփի խոստացած փաստաթղթերըԵՆԲ խումբը և Ամերիաբանկն ընդլայնում են աջակցությունը հայկական բիզնեսին ԵՄ-ի կողմից ապահովված երաշխիքի միջոցովԱրձակուրդ՝ հայկական ձևով, որտեղ երեխաները սովորում են ինքնուրույն լինելԽորհրդարանական ընտրությունները վերածվել են Հայաստանի գոյատևման հանրաքվեիԹրամփը հիմա ժամանակ չունի Փաշինյանի համար, իսկ մեզ համար հունիսյան ընտրությունները Սարդարապատի ճակատամարտն ենԵրևան ժամանած ԵՄ-ի առաջնորդներին ամենևին չեն հետաքրքրում Հայաստանի իրական խնդիրներըԱլեքսեյ Մուխին. ամեն մի ժողովուրդ արժանի է այն առաջնորդին, որին ընտրում էՊետքարտուղար Ռուբիոն ենթադրել է, որ ԱՄՆ-ն կարող է դուրս գալ ուկրաինական բանակցություններից

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված