Գնում ենք Չինաստան՝ Աշխարհի առաջնությանը․ Արայիկ Հարությունյան Փաշինյանը շնորհակալություն է հայտնում ՍԴ նախագահ Դիլանյանին Դեբեդ գետում հայտնաբերվել է կնոջ դի «Յուրաքանչյուր մարզիչ պետք է հպարտանա նման խաղացողով»․ Կիվուն՝ Հենրիխ Մխիթարյանի մասին Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխության մեկնարկը տրված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում 15 ժամ ջուր չի լինի Ռուսները հարվածել են Վիննիցայում Պորոշենկոյի Roshen գործարանին Թաթուլ Պետրոսյանի քույր​ը նոր գրառում է արել․ ինչ է ասել այս անգամ Պեսկով. Կրեմլը մերժել է 60-օրյա հրադադարի առաջարկը Ռուսական ուժերը շարունակումեն ակտիվ հարձակումը Դոբրոպոլեի հյուսիս–արեւելքում

Գոնե մի նշույլ ամոթ ունեցեք. ՀՀ վաստակավոր արտիստ

Մշակութային

«Իրավունք»-ի հետ զրույցում ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆՆ անդրադարձել է ԱԺ պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ , ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի աղմկահարույց հայտարարությանը: Հիշեցնենք, որ վերջինս լրագրողների հետ զրույցում ասել էր, թե իր որդին «բարձրակարգ» է, դրա համար էլ չի ծառայել, իսկ հետո` հանրային լայն արձագանքի պատճառով` ներողություն էր հայտնել եւ փորձել արդարանալ:

- Ութ տարի ավեր եւ մահ բերած ՔՊ-ականներն` իրենց գլխավոր ազգադավ պատուհասի հետ, առանց ամոթի, դեռ շարունակում են բարբաջել, մարդկային գիտակցությունից դուրս տհաս նախադասություններ ասել:

Վերջերս ՔՊ-ականների գլխավոր դերակատարներից մեկը` Անդրանիկ Քոչարյանը, ստոր վիրավորանք հասցրեց մեր խելացի, հայրենասեր հայ երիտասարդներին եւ նրանց ծնողներին, որոնց իրական բարձրակարգ զավակները հանգչում են Եռաբլուրում, որովհետեւ մի հարբեցող խեղկատակի ձեռքով սանձազերծված պատերազմի զոհ դարձան: Իրականում նրանք էին իրական բարձրակարգ հայ զավակները, ովքեր խելացի ու հայրենասեր էին, քանի որ ունեին իրենց սրտում հայրենիք:

Ողջ ժողովուրդը վրդովված է այդ բարբաջած տհաս նախադասությունից, գոնե մի նշույլ ամո՛թ ունեցեք: Այդ երիտասարդներին ժողովուրդը ճանաչում եւ պաշտում է, իսկ ձեզ չի ուզում տեսնել: Հեռացե՛ք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ