Ծվունները հանեք. Փաշինյանը հրահանգ է իջեցրել Եթե ՀԱՊԿ-ը պարտականությունները չի կատարում, ինչ անեմ, քֆուր մի հատ տա՞մ, դուրդ կգա՞. Կարապետյանը՝ լրագրողին Դատի եմ տալու ու հալյուցինացիա առաջացնող մի տոննա սունկը կերցնելու եմ կալուգացի օլիգարխին. Փաշինյան Ucom-ը բարձրացնում է Unity փաթեթների ինտերնետի արագությունը ԵԼ/ԿԼ. Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները 24 ժամ եմ տալիս՝ հորինեք, կմկմացեք, մոնտաժեք, թե ում ես նկատի ունեցել. Ալեն Սիմոնյանը՝ Նարեկ Կարապետյանին Օրվա խորհուրդ. Մայիսի 7 Երեխաներին ուժով, համոզելով անընդհատ փորձել են տարբեր մարդիկ նստեցնել իրենց մեքենաները. Մանկապղծության ահասարսուռ մանրանասները Երբ է վերջապես Թրամփն Իրանը «դժոխքի վերածելու» Իրանը պահանջում է ԱՄՆ-ի լիակատար կապիտուլյացիան, ինչը Թրամփի գիտակցությունը չի կարողանում ընկալել. Բրիտանական հետախուզության նախկին սպա

Ucom-ի աջակցությամբ ArmDrone համայնքը FPV դրոնների անվճար դասընթացներ է անցկացնում

Տնտեսություն

Ucom-ի աջակցությամբ ArmDrone համայքի կողմից պատանիների համար կազմակերպվող առաջին դեմքից դիտում ապահովող (FPV) դրոնների անվճար դասընթացի շրջանակում անցկացվեց բաց դաս, որին ներկա էր նաև  Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

 

Դասի ընթացքում մասնակիցներն իրականացրեցին ծրագրային ապահովման հետ աշխատանքներ, դրոնների բաղադրիչների զոդում, «մինի վուպ» (Mini Whoop) դրոններով թռիչքներ՝ փակ տարածքում, մեծ դրոնների թռիչքների ցուցադրություն, ինչպես նաև անցկացրեցին  փոքրիկ վիրտուալ մրցույթ։ 

 

 «Այսպիսի կրթական նախաձեռնությունները կարևոր դեր ունեն տեխնոլոգիական համայնքի զարգացման և նոր սերնդի ձևավորման տեսանկյունից։ Ucom-ում մենք հավատում ենք, որ երիտասարդների  տեխնոլոգիական մտածելակերպի զարգացումը և նրանց գործնական հմտությունների փոխանցումը երկարաժամկետ ներդրում է երկրի ապագայի համար»,– նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

 

Ucom-ի գլխավոր տնօրենի հետ զրույցում նրանք կիսվեցին նաև իրենց փորձով՝ պատմելով հանդիպած դժվարությունների, հետաքրքրությունների և հետագա նպատակների մասին։

 

«Մենք մեծ կարևորություն ենք տալիս նմանատիպ նախաձեռնությունների իրականացմանը, քանի որ դրանք նպաստում են համայնքի զարգացմանը, ինչպես նաև երեխաների և պատանիների շրջանում տեխնոլոգիական ոլորտների նկատմամբ հետաքրքրության աճին։  Պատանիները  մեծ ոգևորությամբ են մասնակցում դասընթացներին։ Բարձր ենք գնահատում Ucom-ի կողմից ընձեռված այս հնարավորությունը»,  - ասել է  ArmDrone համայնքի հիմնադիր Հայկ Կարապետյանը։

 

Արդեն երկրորդ տարին է, ինչ Ucom-ի աջակցությամբ իրականացվող դասընթացների շնորհիվ տասնյակ պատանիներ հնարավորություն են ստանում գիտելիքներ ձեռք բերելու ԱԹՍ ոլորտում՝ զարգացնելու իրենց տեխնոլոգիական մտածելակերպը և հմտությունները։ Մասնակիցները ծանոթանում են ժամանակակից ԱԹՍ-ների տեխնոլոգիաներին, ինժեներական մտածողության հիմունքներին և FPV* (First-person view) դրոնների առանձնահատկություններին։ Մասնակիցները տեսական և գործնական գիտելիքներ են ստանում ԱԹՍ մեխանիկական կառուցվածքի, ծրագրային և թռիչքային պարամետրերի կարգավորման, անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ, ինչպես նաև ուսումնասիրում են մրցութային ռազմավարություններ և ձեռք բերում համապատասխան հմտություններ։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ծվունները հանեք. Փաշինյանը հրահանգ է իջեցրելԵթե ՀԱՊԿ-ը պարտականությունները չի կատարում, ինչ անեմ, քֆուր մի հատ տա՞մ, դուրդ կգա՞. Կարապետյանը՝ լրագրողինՀաղթանակի օրվա միջոցառումների շրջանակում Մոսկվան ուժեղացնում է Պուտինի անվտանգությունը․ ՊեսկովՏարադրամի փոխարժեքները մայիսի 7-ինՓաշինյանն օրենքից դուրս ամեն միջոցի կդիմի, որ իշխանությանը հավակնող բոլոր ուժերին խաղից դուրս թողնի․ Տիգրան ԱբրահամյանՔԿ նախագահը Բագրատ Սրբազանի ձեռքով գրված թղթի մասով իր խոսքերից հրաժարվեց․ «Ձեզ մոլորեցրել են». Տեսանյութ«Սիմֆոնիկ նվագախումբը՝ Հանրայինի հետ լարվածության մասին․ արձագանք Լուսինե Թովմասյանի և Սմբատյանի շուրջ աղմուկին»Նախանձում է. Զախարովան պատասխանել է Ալեն Սիմոնյանի՝ Բելառուսին ուղղված քննադատությանըԴատի եմ տալու ու հալյուցինացիա առաջացնող մի տոննա սունկը կերցնելու եմ կալուգացի օլիգարխին. Փաշինյան Երևանի փոխքաղաքապետը ինքնաբացարկ է հայտնում․ ՔՊ ցուցակից դուրս է գալիս, որ փոխքաղաքապետ մնաԶելենսկին և Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքըՀՀ ժամանած Լատվիայի նախագահը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշակոթողինՊարո՛ն ընկեր Փաշինյան ջան, էս մարդիկ մի կենացը զոռով են հիշում, պռավի 2500 հարցը ո՞նց հիշենՄեքենայի մեջ մաhացած է հայտնաբերվել հայ-թուրքական հանդիպումների թարգմանիչ Գևորգ ԿալոշյանըԱնդրանիկ Քոչարյանը «Մարտի 1-ի» մասին խոսելու փոխարեն թող 44-օրյայի զեկույցը մեզ ներկայացնի. ՕհանյանUcom-ը բարձրացնում է Unity փաթեթների ինտերնետի արագությունըՍիրելի' ընդդիմություն, ես ձեզ հաջորդ ԱԺ-ում չեմ կարոտի, միայն Արծվիկ Մինասյանին. Ռուբեն ՌուբինյանԻմ TikTok-ի և Instagram-ի ռուս հետևորդները խոստացել են, որ այս տարի այցելելու են անպայման ՀՀԵԼ/ԿԼ. Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Կառավարության նիստ. ուղիղ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված