Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

Սպերցյանը սխալ էր, սա տղամարդկային խաղ է. Ռադիմով

Սպորտ

 

Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Վլադիսլավ Ռադիմովը «Матч ТВ»-ի եթերում քննադատել է «Կրասնոդարի» ավագ և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին՝ ՌՊԼ-ի 24-րդ տուրի՝ «Զենիթի» դեմ խաղից հետո վնասված ոտքի լուսանկարը հրապարակելու համար։

«Ես օբյեկտիվորեն չեմ հասկանում, թե այստեղ ինչու պետք է տուգանային նշանակվեր։ Պեդրոն առաջինն է խաղում գնդակով, իսկ Սպերցյանը հարվածում է նրա ներբանին։ Դուք առհասարակ որտե՞ղ եք այստեղ խախտում տեսնում: Ես դեղին կամ կարմիր քարտի մասին անգամ չեմ խոսում։ Իմ ընկալմամբ սա խախտում չէր։

Համաձայն եմ, որ սա տղամարդկային պայքար է, և Սպերցյանը պարզապես ուշացել էր այդ դրվագում։ Այլ կերպ նման մենապայքարներն ու չեզոք գնդակները չեն շահվում. այստեղ ուրիշ տարբերակ չկա։ Պեդրոն առաջինն էր գնդակի մոտ, իսկ Սպերցյանն ինքն է հարվածում նրան։

Շատ լավ եմ վերաբերվում Սպերցյանին և հարգում եմ նրան որպես ֆուտբոլիստի։ Բայց ինչ վերաբերում է ոտքի լուսանկարը հրապարակելուն, կարծում եմ՝ այս իրավիճակում Էդիկը ճիշտ չվարվեց։ Դա տղամարդկային խաղ է, ամեն ինչ պետք է մնա խաղադաշտում, ցնցուղարանում և հանդերձարանում։ Կարծում եմ՝ նա հաստատ չպետք է աներ դա, քանի որ սա տղամարդկային խաղ է և ըստ իս՝ նույնիսկ խախտում չէր»,- Ռադիմովի խոսքերն է մեջբերում «Матч Премьер»-ը։

 

Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին «Զենիթն» ու «Կրասնոդարը» ոչ-ոքի էին խաղացել (1:1): 78-րդ րոպեին պետերբուրգցիների հարձակվող Պեդրոն Սպերցյանի նկատմամբ թույլ տված կոպիտ խաղի համար VAR-ի միջամտությունից հետո հեռացվել էր խաղադաշտից։ Հանդիպումից հետո «ցլերի» հայ կիսապաշտպանը իր Telegram-ալիքում լուսանկար էր հրապարակել, որտեղ երևում էին ոտքի քերծվածքներն ու արյունահոսող վերքերը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ