«Տնտեսական ազատության ինդեքս»-ը՝ Պապոյանի գնահատականներով. Ինչո՞ւ է թաքցնում իրական պատկերը
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն աշխատանքային օրը սկսել է՝ ֆեյսբուքյան իր էջում հրապարակում անելով, որտեղ անդրադարձել է դեռևս անցած ամիս «Հերիթեյջ» հիմնադրամի (The Heritage Foundation) 2026 թվականի «Տնտեսական ազատության ինդեքս» զեկույցին։
Նախ, տարակուսելի է, որ էկոնոմիկայի նախարարն առավոտյան, օրինակ, ժամը 10:00-ին այլ անելիք չունի, քան իր սոցիալական էջի ակտիվության ապահովումը, առավել ևս, երբ հրապարակվող կոնտենտը շաբաթներ շարունակ քննարկվել է ու վերլուծվել։ Երկրորդը, հնարավոր չէ անտեսել այն փաստը, որ նախընտրական քարոզչության տրամաբանության մեջ, նախարարը նախընտրել է ծավալուն զեկույցից ծաղկաքաղ անել միայն դրական ձևակերպումներ պարունակող պարբերությունները։
Նախարար Պապոյանը, բնականաբար, չտեսնելու է տվել այն փաստը, որ համաձայն այդ զեկույցի՝ Հայաստանը 5 տարի շարունակ դասվում է «չափավոր ազատ» երկրների շարքին, ինչը նշանակում է, որ իշխանությունը չի կարողացել ապահովել որևէ որակական առաջընթաց՝ ինչքան էլ դրա մասին փորձեն բարձր «գոռալ»։ Ավելին, 2026թ. արձանագրված 1.7 միավոր աճը ոչ թե նոր ձեռքբերում է, այլ վերադարձ՝ ավելի քան տասնամյակ առաջ՝ 2015 թվականին գրանցված ցուցանիշին։
ոչ թե նոր ձեռքբերում է, այլ վերադարձ՝ ավելի քան տասնամյակ առաջ՝ 2015 թվականին գրանցված ցուցանիշին։
Այսինքն՝ տարիներ շարունակ իրականացված քաղաքականությունը սպառել է նախկինում կուտակված պոտենցիալը՝ 2017 թվականին Հայաստանը նույնիսկ կարողացել էր անցում կատարել ավելի բարձր՝ «հիմնականում ազատ» երկրների խումբ։ Մի խոսքով՝ այս վերջին 8 տարիների ընթացքում իշխանությունների կողմից թմբկահարված «ռեֆորմները» ոչ թե առաջ են մղել, այլ հետ գցել երկիրը՝ զրոյացնելով նախկինում գրանցված առաջընթացը։
https://168.am/2026/04/22/2399359.html
