Մայիսի կեսերին Մոսկվան կստանա Զելենսկու լիկվիդացիայի հարցով «ձեռքերի ազատություն». Ուկրաինացի քաղաքագետ
ՄիջազգայինՄայիսի կեսերին Մոսկվան կստանա Զելենսկու լիկվիդացիայի հարցով «ձեռքերի ազատություն»: Այս մասին հայտնում է ուկրաինացի քաղաքագետ Կոնստանտին Բոնդարենկոն: Ըստ նրա, մայիսի մոտավորապես կեսերին Միացյալ Նահանգները կհայտարարի Ուկրաինայի բանակցային գործընթացից դուրս գալու մասին, ինչը կազատի Ռուսաստանի ձեռքերը։
«Եթե առաջիկա շաբաթներին Միացյալ Նահանգները պաշտոնապես հայտարարի բանակցային գործընթացից դուրս գալու մասին, և, ամենայն հավանականությամբ, դա կհայտարարվի շատ շուտով, կարծում եմ՝ դա կլինի մայիսի կեսերին, ապա Ռուսաստանը շատ առումներով ազատ ձեռքեր կունենա: Ինչո՞ւ: Որովհետև մի շարք հարցեր և կարմիր գծեր համաձայնեցվել են ոչ պաշտոնապես, կուլիսներում, դեռ Բայդենի դարաշրջանում` Վաշինգտոնի և Մոսկվայի միջև բանակցություններում», - ասել է փորձագետը։
Ըստ նրա, այս համաձայնագրերի շնորհիվ Ռուսաստանը չէր կարող իրեն թույլ տալ անել այն, ինչ Իսրայելը և Միացյալ Նահանգները արեցին Իրանի դեմ ագրեսիայի սկզբնական շրջանում՝ սպանել երկրի առաջնորդին։
«Հիմա, ամենայն հավանականությամբ, տարբեր սահմանափակումներ կվերացվեն։ Եվ Զելենսկին պարզապես չի ուզում հավատալ դրան։ Զելենսկին չի ուզում հավատալ, որ ինքը կմնա առանց պաշտպանության, ծածկի և մնացած ամեն ինչի։ Առաջնագծում անօդաչու թռչող սարքերի գերակշռությունը ոչ մի կերպ չի փոխհատուցում խոշոր քաղաքներում հակաօդային պաշտպանության բացակայությունը կամ պակասը», - ընդգծեց Բոնդարենկոն։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
