Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

Թոփուրիան սափրում է հետույքը, իսկ ես տղամարդ եմ. Արման Ծառուկյանի պատասխանը

Սպորտ
 

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանն պատասխանել է UFC-ի չեմպիոն Իլիա Թոփուրիային այն բանից հետո, երբ վերջինս անհարգալից խոսքեր էր ասել նրա մասին և կոշտ քննադատել։

«Կտեսնենք, թե ինչ կլինի մենամարտում, կտեսնենք, թե ինչպես նրան չեմ տապալի։ Ես ցանկացածին կարող եմ տապալել։ Իսկ այն խոսակցությունների վերաբերյալ, թե նա ծնոտս կկոտրի՝ թող փորձի ինչ ուզում է։ Պարզապես համաձայնիր մենամարտել։ Նա իրեն պահում է անպարտելի գերաստղի պես, բայց դա այդպես չէ։ Ես նրան երկինքներից կիջեցնեմ հողին:  Եթե նա բարձրանա այլ քաշային կարգ, ամեն ինչ նորմալ է։ Իսլամը նրա հախից կգա, նա կվերադառնա, այնուհետև ես նրա հախից կգամ, ու վերջում UFC-ն նրան դուրս կշպրտի»,-Արիել Հելվանիին տված հարցազրույցում նշել է Ծառուկյանը։

 Հայ մարզիկն անպատասխան չի թողել նաեւ մրցակցի իրեն ուղված անպարկեշտ արտահայտությունները.

«Ես տղամարդ եմ, իսկ նա՝ ոչ։ Նա սափրում է իր հետույքը, ձեռքերն ու ոտքերը։ Ես, համենայնդեպս, տղամարդ եմ ու նման բաներ չեմ անում: Նրա ոտքերին մեկ հատ մազ անգամ չկա․ ի՞նչ եք կարծում, հետույքի վրա թողե՞լ է»,-եզրափակել է մարզիկը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ