Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը Նոյեմբերի 26. Օրվա խոսք Մոլդովայում Ռուսաստանի դեսպանատունը զգուշացրել է երկրում սպասվող հակառուսական սադրանքի մասին Մեդվեդեւ. Ծեր վհուկ Ուրսուլան թող վերադառնա իր հին բժշկական սարքավորումներով խաղալուն Եվրոպայի հասարակական կարծիքը տաքացնում են Ռուսաստանի հետ անխուսափելի պատերազմից առաջ. Փորձագետ Թրամփի փեսան Պուտինին համարում է «պատմական գործիչ» և «քաղաքական գրոսմայստեր» Վրացական հետախուզական ծառայությունները կասկածում են Ռուսաստանին Աբխազիան և Հարավային Օսիան ՌԴ-ին միացնելու նախապատրաստման մեջ Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Հրապարակ»․ Վերջնագրից առաջ՝ շրջագայություն

«Հրապարակ». Վարդան Հարությունյանի գործով Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազությանը

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «ՊԵԿ նախկին նախագահ, տնային կալանքի տակ գտնվող Վարդան Հարությունյանը տարեսկզբին 300 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց։ Գլխավոր դատախազությունը նրան ազատ արձակելու դատարանի որոշումը բողոքարկել էր վերադաս ատյան։

Հարությունյանի պաշտպան Արմեն Անդրիկյանը «Հրապարակ»-ին ասաց, որ վերաքննիչ դատարանը մերժել է դատախազության բողոքը, Հարությունյանը կշարունակի մնալ ազատության մեջ։

Նշենք, որ Վարդան Հարությունյանը ՊԵԿ նախագահ է եղել 2016-2018թթ․։ 2018 թվականին հարուցված քրեական վարույթով՝ մինչեւ իշխանափոխությունը ՊԵԿ-ին պատկանող մաքսատան շենքում տարածք է տրամադրվել հանցավոր գործունեություն իրականացնող «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությանը: Դեռ 2018-ին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդել էր, թե հանցավոր սխեմա են բացահայտել, ու նշել, որ այդ շղթայում նաեւ ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաներ կան:

Այդ ժամանակ ԱԱԾ տարածած տեսանյութում ասվում էր, որ 2017 թվականի հունիսին Հայաստանում հիմնադրվել է «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությունը, եւ ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաները Թուրքիայից, Չինաստանից եւ Արաբական Միացյալ Էմիրություններից բեռներ տեղափոխող ընկերություններին պարտավորեցրել են այսուհետ ապրանքները մաքսազերծել բացառապես «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության միջոցով։

Նշենք նաեւ, որ Հարությունյանը ձերբակալվել է «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությանն առնչվող քրեական վարույթի շրջանակներում։

Հիշեցնենք, որ 2018թ. մայիսին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ կոռուպցիոն, տնտեսական բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում բացահայտել է հանցավոր սխեմա, որի միջոցով ՀՀ-ում գործող խոշոր ընկերությունը չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր եւ պարտադիր այլ վճարումներ կատարելուց:

Ընդ որում, ընկերության ձեւավորման եւ գործունեության կազմակերպման հետ անմիջական առնչություն են ունեցել ՀՀ ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Ի դեպ, Վարդան Հարությունյանը ներկա էր «Ուժեղ Հայաստանի» վերջին հանրահավաքին:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ