Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

Ովքեր են իրանական պատերազմի շահողներն ու տուժողները

Միջազգային

Ի­րա­նա­կան պա­տե­րազ­մի վերսկս­ման–չ­վերսկս­ման թե­ման շա­րու­նա­կում է մնալ ա­նո­րոշ: Բա­նը հա­սավ նրան, որ Թ­րամ­փը ստիպ­ված էր գնալ հրա­դա­դա­րի միա­կող­մա­նի եր­կա­րաց­ման, մինչ­դեռ Թեհ­րա­նը շա­րու­նա­կում է նույն բա­նը պնդել` կչե­ղար­կեք բլո­կա­դան եւ բո­լոր ուղ­ղութ­յու­ննե­րում կդա­դա­րեց­նեք կրա­կը, նոր միայն կա­րող ենք խո­սել բա­նակ­ցե­լու մա­սին:

Ո՞ՒՄ Է ՎՆԱՍՈՒՄ ՓԱԿ ՀՈՐՄՈՒԶԻ ՆԵՂՈՒՑԸ

­Սա, հաս­կա­նա­լի է, ստեղ­ծել է փա­կու­ղա­յին վի­ճակ: Մի կող­մից, ԱՄՆ–ն միան­գա­մայն հաս­կա­նա­լի պատ­ճառ­նե­րով չի կա­րող հա­վերժ շա­րու­նա­կել բլո­կա­դան: Մ­յուս կող­մից, Ի­րա­նի հա­մար եւս խնդիր­ներ կան. ա­նո­րո­շութ­յու­նը կարող է ներ­քին այս միաս­նութ­յու­նը քայ­քա­յել: «Թ­րամ­փը ձգտում է Ի­րա­նին մղել տնտե­սա­կան փա­կու­ղու և­ ա­նո­րո­շութ­յան՝ սո­ցիա­լա­կան քայ­քա­յու­մը խթա­նե­լու հա­մար»,– մեկ­նա­բա­նում է ի­րա­նա­կան փոր­ձա­գե­տը։ Ըստ այդմ էլ, պա­տա­հա­կան չէ Ս­պի­տակ տան զգու­շա­ցու­մը, թե մինչ պա­տե­րազ­մի վերսկ­սու­մը Թ­րամ­փը մի քա­նի օր եւս կսպա­սի: Իսկ Ի­րա­նում դա կա­պում են USS H.W. Bush ա­վիակ­րի հետ, ո­րը մո­տե­նում է տա­րա­ծաշր­ջա­նին, Թ­րամ­փի հայ­տա­րա­րած ա­վե­լաց­ված հրա­դա­դա­րի վերջ­նա­ժամ­կե­տին, այն է` 3-5 օ­րից կլի­նի տե­ղում: Արդ­յուն­քում, ԱՄՆ–ն կու­նե­նա ե­րեք ա­վիակ­րա­յին նա­վախմ­բեր եւ կվերսկ­սի պա­տե­րազ­մը:

Ի­հար­կե, հնա­րա­վոր է, որ այս հա­վել­յալ ժամ­կե­տը Թ­րամ­փին պետք էր ա­մե­րիկ­յան ռազ­մա­կան ուժն էլ ա­վե­լի մե­ծաց­նե­լու եւ նոր միայն հար­ձակ­ման անց­նե­լու հա­մար: Մ­յուս կող­մից, դեռ այն­քան էլ տե­սա­նե­լի չէ, թե ինչ է փո­խե­լու նոր ա­վիա­կի­րը: Ա­ռանց այդ էլ ԱՄՆ–ն ու­նե­ցած ու­ժե­րով կա­րո­ղա­նում էր հասց­նել այն քա­նա­կով օ­դա­յին հար­ված­ներ, ո­րոնք ցան­կա­նում էր հասց­նել: Այ­սինքն, ե­թե ե­ղած մոտ 500 ինք­նա­թի­ռին ա­վե­լա­նա USS H.W. Bush ա­վիակ­րի եւ 90 ինք­նա­թի­ռը, դա չէ, որ կդառ­նա ԱՄՆ­–ի հա­մար հաղ­թա­նակ ա­պա­հո­վող գոր­ծոն: Ու մյուս կող­մից, Ի­րա­նը դեռ ո­ւնի­ մի շարք քայ­լե­րի հնա­րա­վո­րութ­յուն, ո­րոնք կա­րող են էլ ա­վե­լի սրել Թ­րամ­փի շուրջ առ­կա գլո­բալ նե­գա­տի­վը:

­Մի խոս­քով, ե­թե ան­գամ պա­տե­րազ­մը վերսկս­վի, մեկ է, դա դեռ չի նշա­նա­կում, որ առ­կա փա­կու­ղա­յին վի­ճա­կը կհան­գու­ցա­լուծ­վի: Թեեւ այս­տեղ մեկ էա­կան հարց եւս կա. իսկ ԱՄՆ–ին, ա­սենք նաեւ Ի­րա­նին պե՞տք է, որ այս ի­րա­վի­ճակն ա­րա­գո­րեն լից­քա­թափ­վի: Այ­սինքն, նրանք ի՞նչ են ստա­նում կամ կորց­նում ներ­կա ի­րա­վի­ճա­կից եւ, խո­շոր հաշ­վով, այս ողջ պա­տե­րազ­մից:

Այ­ստեղ թե­րեւս հի­շեց­նենք այն են­թադ­րութ­յու­նը, ո­րը ժա­մա­նա­կին` դեռ այս պա­տե­րազ­մի սկզբնա­կան փու­լում, ներ­կա­յաց­նե­լու ա­ռիթ ու­նե­ցել ենք: Այն է` իսկ արդ­յո՞ք այս պա­տե­րազմն Ի­րա­նի հա­մար միայն խնդիր­ներ է ստեղ­ծում: Եր­կի­րը, ի­հար­կե, մարդ­կա­յին, նյու­թա­կան, ռազ­մա­կան ո­րո­շա­կի կլո­րուստ­ներ ու­նի, եւ դա բա­ցա­սա­կան կողմն է: Բայց մեկ ընդգծ­ված, գնա­լով ա­վե­լի տե­սա­նե­լի դար­ձող ձեռք­բե­րում եւս կա. այս պա­տե­րազմն Ի­րա­նին վե­րա­ծում է գեր­տե­րութ­յան` պե­տութ­յան, ո­րը եր­կա­րա­ժամ­կետ հատ­վա­ծում կա­րող է ոչ թե նույ­նիսկ տա­րա­ծաշր­ջա­նա­յին, այլ` հա­մաշ­խար­հա­յին նշա­նա­կութ­յան հար­ցեր լու­ծել, նրա կար­ծիքն աշ­խար­հի մասշ­տա­բով դառ­նում է թե­լադ­րող, բնա­կա­նա­բար, եւս ե­րեք թե­լադ­րող­նե­րի հետ միա­սին: Ո­րե­ւէ այլ ի­րա­վի­ճա­կում Ի­րանն այս մե­ծա­գույն ձեռք­բե­րու­մը, ո­րը հե­տա­գա­յում հնա­րա­վո­րութ­յուն կտա բազ­մա­պա­տիկ փոխ­հա­տու­ցել ներ­կա կո­րուստ­նե­րը, չէր ու­նե­նա: Ու հի­մա, ա­ռա­վել եւս, ե­թե կա­րո­ղա­նա պա­հել այս պա­հին ու­նե­ցած դիր­քե­րը, կու­նե­նա: Ու այս­տեղ ա­մե­նա­մեծ հարցն այն է, թե արդ­յոք ԱՄՆ–ն սխա՞լ քայ­լե­րի արդ­յուն­քում Ի­րա­նին նման շանս տվեց, թե՞ այս ողջ պատ­մութ­յան տակ այլ, դեռ քիչ տե­սա­նե­լի հան­գա­մանք­ներ կան:

Մ­յուս կող­մից ԱՄՆ–ն, ի­հար­կե, Հոր­մու­զի նե­ղու­ցի պատ­ճա­ռով ու­նի ո­րո­շա­կի դիր­քա­յին եւ հե­ղի­նա­կութ­յան կո­րուստ, ո­րը պա­տե­րազ­մի բա­ցա­սա­կան արդ­յունքն է: Բայց մյուս կող­մից էլ ար­դեն այս պա­հին կան նաեւ ընդգծ­ված օ­գուտ­ներ: Այս­տեղ նախ կա մեկ պարզ հարց. իսկ ին­չո՞ւ Ի­րա­նը փա­կեց Հոր­մու­զի նե­ղու­ցը, դրա­նով ո՞ւմ է հար­վա­ծում: ԱՄՆ–ն, որ­պես է­ներ­գա­ռե­սուրս­նե­րի խո­շո­րա­գույն արդ­յու­նա­հա­նող­–ար­տա­հա­նող, հաս­տատ դրա­նից չի տու­ժում, ընդ­հա­կա­ռա­կը, գնա­յին ներ­կա թռիչք­նե­րից միայն շա­հում է, գու­մա­րած, որ միա­ժա­մա­նակ իր վե­րահս­կո­ղութ­յան տակ է մեկ այլ խո­րո­շա­գույն նավ­թարդ­յու­նա­հա­նող եր­կիր` Վե­նե­սո­ւե­լան: Ո­րո­շա­կի վնաս­ներ, այդ թվում` ներ­քին ինֆլ­յա­ցիա­յի մա­սով կան, բայց ընդ­հան­րա­կան ի­մաս­տով, ԱՄՆ–ին այս ի­րա­վի­ճա­կը ֆի­նան­սա­պես ձեռն­տու է: Ձեռն­տու է նաեւ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­մաս­տով, ել­նե­լով այն հան­գա­ման­քից, թե ով­քեր են տու­ժում Հոր­մու­զի նե­ղու­ցի փակ լի­նե­լուց, ո­րը, խո­շոր հաշ­վով, ի­րա­նա­կան այս պա­տե­րազ­մի ա­ռանց­քա­յին գոր­ծոն­նե­րից մե­կը դար­ձավ:

ՈՎՔԵՐ ԵՆ ՏՈՒԺՈՒՄ ԻՐԱՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ

­Կա­րե­ւոր տե­ղե­կատ­վութ­յուն տրա­մադ­րեց եվ­րա­հանձ­նա­կա­տար Դեն Յոր­գեն­սե­նը։ Ըստ նրա` ԵՄ երկր­նե­րի է­ներ­գե­տիկ հա­վել­յալ ծախ­սե­րը Ի­րա­նի դեմ ԱՄՆ-Իս­րա­յել պա­տե­րազ­մի պատ­ճա­ռով, հա­կա­մար­տութ­յան սկզբից ի վեր, այ­սինքն` մե­կու­կես ամ­սում կազ­մել են 24 մի­լիարդ եվ­րո: Այս մա­սին հայտ­նում է` «Սա օ­րա­կան մոտ 500 մի­լիոն եվ­րո է, և դա զգաց­վում է Եվ­րա­միութ­յան բո­լոր երկր­նե­րի, արդ­յու­նա­բե­րութ­յուն­նե­րի և բ­նա­կիչ­նե­րի կող­մից»:

24 մի­լիար­դը Եվ­րո­պա­յի հա­մար, ի­հար­կե, մա­հա­ցու մե­ծութ­յուն չէ: Սա­կայն մի շարք փոր­ձա­գետ­ներ ընդգ­ծում են` դա միայն է­ներ­գա­կիր­նե­րի թան­կա­ցու­մից ա­ռա­ջա­ցած ու­ղիղ վնասն է: Բայց կա նաեւ միլ­տիպ­լի­կա­տիվ է­ֆեկ­տը: Այ­սինքն, թե է­ներ­գե­տիկ թան­կա­ցում­ներն ինչ հա­վել­յալ ծախ­սեր են ա­ռա­ջաց­նում, եւ դա ինչ է­ֆեկտ է ու­նե­նում տնտե­սութ­յան վրա: Ու ընդ­հան­րա­կան հաշ­վար­կով, ի­րա­կան վնաս­նե­րը պետք է առն­վազն տաս­նա­պատ­կել: Իսկ դա նշա­նա­կում է, որ մե­կու­կես ամ­սում Թ­րամ­փի սկսած ի­րա­նա­կան պա­տե­րազ­մի պատ­ճա­ռով Եվ­րո­պան ի­րա­կա­նում տու­ժել է առն­վազն 300 մի­լիարդ եվ­րո­յի չա­փով: Ընդ ո­րում, այդ կո­րուստ­նե­րը գնա­լով կտրուկ ա­վե­լա­նում են: Այ­սինքն, ե­թե հա­կա­մար­տութ­յան սկզբնա­կան փու­լում աշ­խարհում կար այդ պա­հին է­ժան նավ­թի ո­րո­շա­կի պա­շար­ներ (տե­ղա­փոխ­ման մեջ գտնվող կապ տար­բեր երկր­նե­րում ե­ղած), ա­պա հի­մա դրանք սպառ­ված են, եւ կա ֆի­զի­կա­կան դե­ֆի­ցի­տի վտանգ: Այ­սինքն, ե­թե պա­տե­րազ­մը շա­րու­նակ­վի եւս մե­կու­կես ա­միս, ա­պա 300–ի փո­խա­րեն կլի­նի եւս 500 մի­լիար­դի հա­վել­յալ ծախ­ս, եւ այդ­պես շա­րու­նակ: Փոր­ձա­գի­տա­կան գնա­հա­տում­նե­րով, ար­դեն այս պա­հին նավ­թի պա­կա­սոր­դը չորս ան­գամ ա­վե­լի մեծ է, քան նավ­թի շու­կա­նե­րի պատ­մութ­յան մեջ որ­ևէ այլ պա­կա­սորդ։ Եվ ե­թե պա­տե­րազ­մը շա­րու­նակ­վի մինչեւ ա­շուն, Եվ­րո­պան և մի շարք այլ տա­րա­ծաշր­ջան­ներ կբախ­վեն է­ներ­գե­տիկ, ջե­ռուց­ման, լո­գիս­տի­կա­յի և պա­րե­նա­յին ճգնա­ժա­մե­րի:

Ընդ ո­րում, կրկնենք, ա­րագ կար­գա­վոր­ման հույ­սեր չկան: Հոր­մու­զի նե­ղու­ցի ա­կա­նա­զեր­ծու­մը կա­րող է տևել մինչև վեց ա­միս, հայ­տա­րա­րել է Պեն­տա­գո­նը` Կոնգ­րե­սում փակ ճե­պազ­րույ­ցի ժա­մա­նակ, տե­ղե­կաց­նում է The Washington Post-ը: Այ­սինքն, ե­թե ան­գամ այս պա­հին նե­ղու­ցը բաց­վի, շու­կան դեռ եր­կար ա­միս­ներ ուշ­քի չի գա­լու: Ընդ ո­րում, ե­թե բաց­վի Ի­րա­նի պայ­ման­նե­րով, այն է` կի­րառ­վեն նե­ղու­ցով անց­ման հար­կեր, դա ար­դեն իսկ նկա­տե­լի հետք կթող­նի հա­մաշ­խար­հա­յին գնե­րի վրա, ընդ ո­րում` մշտա­կան տար­բե­րա­կով:

Այս ա­մե­նը, ի­հար­կե, ա­ռանց այդ էլ ռե­ցե­սիոն վի­ճա­կին մոտ գտնվող եվ­րո­պա­կան տնտե­սութ­յան հա­մար ի­րոք շատ ծանր հար­ված է: Բայց ա­մե­նա­վատն այն է, որ վի­ճա­կը դեռ կա­րող է շատ ա­վե­լի վատ­թա­րա­նալ:

­Պա­տե­րազ­մի վերսկս­ման դեպ­քում Ի­րանն ու­նի մի շարք քայ­լեր: Դ­րա­նից մե­կի մա­սին շատ է խոս­վել` Բաբ էլ–­Ման­դե­բի նե­ղու­ցի փակ­ման, ո­րը մո­տա­վո­րա­պես նույն կար­գի հար­ված է դառ­նա­լու Եվ­րո­պա­յի հա­մար, որ­քան Հոր­մու­զի նե­ղու­ցի փա­կու­մը: Ս­րա­նից զատ, Ի­րա­նը հնչեց­րեց եւս մեկ սպառ­նա­լիք: «Tasnim» լրատ­վա­կան գոր­ծա­կա­լութ­յու­նը հրա­պա­րա­կել է Հոր­մու­զի նե­ղու­ցով անց­նող ստորջր­յա ին­տեր­նե­տա­յին մայ­րու­ղի­նե­րի ման­րա­մասն քար­տե­զը: Այն է` Թեհ­րա­նը կա­րող է դրանք կտրել, ո­րը, ա­ռանց չա­փա­զան­ցութ­յան, «թվա­յին ա­պո­կա­լիպ­սիս» կա­ռա­ջաց­նի Մեր­ձա­վոր Ար­եւել­քում: Եվ ոչ միայն Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում: Դա ան­մի­ջա­կան եւ­ ան­դառ­նա­լի ազ­դե­ցութ­յուն կու­նե­նա ֆի­նան­սա­կան և թ­վա­յին հա­մա­կար­գե­րի վրա՝ բան­կե­րից մինչև ֆոն­դա­յին բոր­սա­ներ եւ­ է­լեկտ­րո­նա­յին առեւ­տուր, ինչ­պես նաև տրանս­պոր­տա­յին ծա­ռա­յութ­յուն­ներ: Կ­տու­ժեն նաեւ ա­մե­րիկ­յան եւ չի­նա­կան ո­րոշ ըն­կե­րութ­յու­ններ, սա­կայն հիմ­նա­կան հար­վածն այս դեպ­քում հաս­նե­լու է Եվ­րո­պա­յին եւ ա­ռա­ջին հեր­թին` Բ­րի­տա­նիա­յին: Ի­հար­կե, նա­եւ ա­րա­բա­կան երկր­նե­րին: Ու սա կա­րող է դառ­նալ ան­գամ­նե­րով ա­վե­լի մեծ խնդիր, քան Հոր­մու­զի նե­ղու­ցով նավ­թի անց­ման կանգն է:

Ընդ ո­րում, Ի­րանն ին­քը չի տու­ժի, քա­նի որ նրա մա­լու­խա­յին եր­թու­ղին տար­բեր­վում է տա­րա­ծաշր­ջա­նի հա­րա­վա­յին երկր­նե­րի եր­թու­ղի­նե­րից` անց­նե­լով Թուր­քիա­յով, Հա­յաս­տա­նով եւ Ադր­բե­ջա­նով, պար­զա­բա­նել է «Tasnim»-ը:

ԻՐԱՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՄԵՆԱՍՊԱՍԵԼԻ ԱՐԴՅՈՒՆՔԸ

Այս­պի­սով, ո՞վ է հիմ­նա­կա­նում տու­ժում ի­րա­նա­կան պա­տե­րազ­մի վերսկ­սու­մից: Ի­րանն ու ԱՄՆ–ն, հաս­կա­նա­լի է, ո­րո­շա­կի կո­րուստ­ներ ու­նե­նա­լու են: Բայց դա մեծ չա­փով կախ­ված է պա­տե­րազ­մի ըն­թաց­քից եւ վերջ­նա­կան արդ­յուն­քից:

Ո­րո­շա­կի ռիս­կեր կան նաեւ Չի­նաս­տա­նի հա­մար. վեր­ջինս իր հեր­թին է նավ­թի խո­շոր ներ­մու­ծող, բայց ի տար­բե­րութ­յուն Եվ­րո­պա­յի, հան­գիստ օգտ­վում է ռու­սա­կան այ­լընտ­րան­քից, նաեւ ի­րա­նա­կան այն նավ­թից, ո­րը, չնա­յած բլո­կա­դա­յին, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, դեռ դուրս է գա­լիս տա­րա­ծաշր­ջա­նից:

Իսկ ա­հա Եվ­րո­պա­յի հա­մար հե­տե­ւանք­նե­րը կա­րող են լի­նել մա­հա­ցու: Այ­սինքն, ե­թե այս պա­հին եվ­րո­պա­կան լի­դեր­նե­րը դեռ փոր­ձում են ինք­նու­րույ­նութ­յան նշան­ներ ի ցույց դնել, խո­սու­մ են անվ­տան­գութ­յան նոր հա­մա­կար­գե­րից, վե­րա­զին­վե­լուց, ա­պա ե­թե ի­րա­վի­ճա­կը զար­գա­նա վա­տա­գույն սցե­նա­րով, որ­պես աշ­խար­հա­քա­ղա­քա­կան միա­վոր Եվ­րո­պան կպահ­պան­վի. այս­տեղ մեծ հար­ցա­կան­ներ կան: Ընդ ո­րում, այդ դեպ­քում նույ­նիսկ կաս­կա­ծե­լի է ա­մե­րիկ­յան «հայ­րա­կան օ­ջախ» վե­րա­դառ­նա­լու տար­բե­րա­կը. Վա­շինգ­տո­նի ին­չի՞ն է պետք Եվ­րո­պա­յին կե­րակ­րե­լը, ո­րի դի­մաց էա­կան բան չի ստա­նում: Ո­րոշ ա­ռան­ձին երկր­նե­րի, որ­տեղ ու­նի ռեալ շահ, ի­հար­կե, կպա­հի թե­ւի տակ: Բայց ԵՄ կոչ­ված միաս­նութ­յա­նը. ո՞րն է ի­մաս­տը:

Ու վեր­ջում կա­րող է ստա­ցվել, որ ի­րա­նա­կան պա­տե­րազ­մը բե­րեց մեկ պար­զա­գույն փո­փո­խութ­յան` Եվ­րո­պան իր աշ­խար­հա­քա­ղա­քա­կան միա­վո­րի ֆունկ­ցիան փո­խան­ցեց Ի­րա­նին: Հենց սա է այս պա­հին ա­մե­նա­հա­վա­նա­կան տեսքն ու­նե­ցող սցե­նա­րը, եւ հարց է ա­ռա­ջա­նում` Թ­րամ­փը դրան դի­տա­վոր­յա՞լ գնաց, թե` չհաս­կա­նա­լով: 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ