Այս իշխանությունները Եվրոպա չեն գնում, գնում են Թուրքիա. Էդուարդ Շարմազանով Նախարարներն ու մարզպետները գրեթե մեկ ամիս արձակուրդում կլինեն․ քարոզարշավ պետք է անեն Ի՞նչ լավ բան կարող ենք սպասել, սրանց ձեռքերը մինչեւ արմունկներն արյան մեջ են. Այվազյան Ինչ են կանխատեսում եվրոպացիները առաջիկա ընտրությունների վերաբերյալ Տպավորությունն այնպիսին է, կարծես, բոլորը մնացել են 1995 թվականի քարոզարշավի մակարդակին. Արմեն Բադալյան Ինչ–որ բա՞ն է ակնարկում հայտնի ռազմական փորձագետը Հավատացե՞լ եք այս դատարկ լուրին, դա խաբեություն է. Իրանական աղբյուր Հաղթանակի օրվանից առաջ Անհայտ զինվորի գերեզմանի Հավերժական կրակի վրա տեխնիկական սպասարկում է իրականացվել (Տեսանյութ) Ռադան, Նախարարների կաբինետը և Զելենսկու գրասենյակը կարող են հարվածի տակ հայտնվել ՌԴ ՊՆ–ն ֆիքսում է` Լատվիայից` ՆԱՏՕ–ից ռազմական հարված է եղել Ռուսաստանի ուղղությամբ, դա փաստագրված է

Նախընտրական ցուցակներում առաջնայինը ոչ թե փորձն է կամ հանրային կշիռը, այլ՝ քաղաքական հնազանդությունը. Կարապետյան

Հանդիպում

ՀՀ քաղաքացիները հունիսի 7-ին նոր խորհրդարան կընտրեն, խորհրդարանն էլ՝ վարչապետ: Ու թեեւ պաշտոնական քարոզարշավը դեռ չի մեկնարկել, բայց ընտրապայքարն իր բուռն փուլում է: Առկա տրամադրությունների ու հնարավոր արդյունքների շուրջ «Իրավունք»-ը զրուցել է քաղաքական մեկնաբան ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ:

Ընտրություններին մասնակցելու համար ԿԸՀ-ն հայտ է ստացել 19 քաղաքական ուժից: Փաստորեն, ընդդիմադիր միասնական ճակատ այս իշխանության դեմ չձեւավորվեց: Իսկ առանձին կարո՞ղ են հասնել իշխանափոխության:

Առանձին գործող ընդդիմադիր ուժերի համար իշխանափոխության հասնելը տեսականորեն հնարավոր է, բայց զգալիորեն բարդ։ Այնուամենայնիվ, նույնիսկ առանց ֆորմալ միավորման, ընդդիմադիր դաշտը կարող էր բարձրացնել իր արդյունավետությունը, եթե գործեր մրցակցային, բայց ոչ դեստրուկտիվ տրամաբանությամբ։

Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական ցուցակներում հայտնվեցին շատ մարդիկ, որոնց ո՛չ տեսել էինք, ո՛չ լսել վերջին 5-6 տարվա ընթացքում: Նրանք մինչ այս մի թթու խոսք անգամ չեն ասել Նիկոլ Փաշինյանին: Ի՞նչ կասեք՝ պատգամավորության ու, ըստ էության, ապագա կառավարության մաս կազմելու հայտ ներկայացրած նոր դեմքերի մասին:

Նախընտրական ցուցակներում նման «անտեսանելի» նոր դեմքերի հայտնվելը պատահական երեւույթ չէ, այլ քաղաքական տեխնոլոգիա։ Երկու շերտ կա. առաջինը՝ էլիտաների ռոտացիայի իմիտացիա։ Կուսակցությունները փորձում են ներկայացնել «թարմ արյուն», որպեսզի նվազեցնեն հանրային դժգոհությունը հին դեմքերից, բայց իրականում այդ մարդիկ հաճախ չունեն ինքնուրույն քաղաքական կենսագրություն կամ դիրքավորում։ Երկրորդը՝ լոյալության ֆիլտր։ Այն, որ այս անձինք տարիներ շարունակ որեւէ հրապարակային քննադատություն չեն հնչեցրել Նիկոլ Փաշինյանի հասցեին, հուշում է, որ նրանք ընտրված են ոչ թե որպես ինքնուրույն քաղաքական դերակատարներ, այլ որպես կառավարելի եւ կանխատեսելի կադրեր։ Այսինքն՝ առաջնայինը ոչ թե փորձն է կամ հանրային կշիռը, այլ քաղաքական հնազանդությունը։

Այս համատեքստում «նոր դեմք» լինելն ինքնին արժեք չէ։ Հարցը ոչ թե նրանց նոր կամ հին լինելն է, այլ՝ ունեն արդյոք քաղաքական սուբյեկտայնություն, ձեւակերպված դիրքորոշումներ առանցքային հարցերի շուրջ եւ պատրաստակամություն՝ հակադրվելու նույնիսկ իրենց թիմի ներսում, եթե դա բխում է հանրային շահից։

Այնուհանդերձ, շանս տեսնո՞ւմ եք, որ հունիսի 8-ին կունենանք ներքաղաքական մի պատկեր, որտեղ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն կլինեն լուսանցքում:

Ցավոք, այս պահին նման սցենար քիչ հավանական է։ Ներքաղաքական պատկերը փոխելու համար սովորաբար բավարար չէ միայն ընդդիմության առկայությունը կամ դժգոհության մակարդակը.անհրաժեշտ է նաեւ ընդդիմադիր բեւեռի համադրելի կազմակերպվածություն եւ միասնական քաղաքական օրակարգ, ինչը ներկայումս լիարժեք ձեւավորված չէ։

Ինչպե՞ս կգնահատեք դե յուրե դեռ չմեկնարկած, բայց արդեն ակտիվ ընթացքի մեջ գտնվող նախընտրական քարոզարշավը: Արդյոք քաղաքացիների մոտ մասնակից ուժերին հաջողվում է եղանակ փոխել:

Շատ ուժեր փորձում են «օրակարգ թելադրել», բայց իրական հասարակական տրամադրության փոփոխությունը սովորաբար ավելի դանդաղ գործընթաց է։ Այս փուլում կարելի է ասել՝ քարոզչական «եղանակ փոխելու» փորձ կա, բայց դրա կայուն ազդեցությունը դեռ չի ձեւավորվել։

Շատերն ունեին մտավախություն, որ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների պատկերը չկրկնվի, բայց մինչ այս պահն ամեն ինչ հուշում է, որ գրեթե նույն դերակատարները, նույն տրամաբանությամբ ընտրությունները տանում են հենց դրան: Կա՞ բեկում մտցնելու հնարավորություն:

Գրեթե նույն դերակատարները չէի ասի, բայց նույն քաղաքական սխալների եւ վարքագծի կրկնություն կա, իրապես նկատելի է։ Բեկում հնարավոր է, բայց ոչ ավտոմատ կերպով։ Պահանջվում է որակական փոփոխություն՝ թե՛ քաղաքական առաջարկի բովանդակության, թե՛ ուժերի վարքագծի մեջ։ Եթե շարունակվում է նույն տրամաբանությունը՝ բեւեռացում, անձնավորված քննադատություն եւ չհամակարգված պայքար, ապա ընտրական արդյունքները հակված են վերարտադրելու նախորդ ցիկլերի պատկերը։ Ստեղծված իրավիճակը բնութագրվում է տոտալ անտարբերությամբ, որը աստիճանաբար վերածվում է համատարած սաբոտաժի։ Բեկում մտցնելու իրական հնարավորությունը գալիս է ոչ թե նոր դեմքերից, այլ նոր քաղաքական մշակույթից։

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մոտենում է իր տրամաբանական ավարտին։ Նրա եւ ժողովրդի միջեւ ձեւավորվել է խոր ու անանց անդունդ։ Իշխանությունն այլեւս կտրված է այն «հպարտ քաղաքացուց», որի անունից խոսում էր ու խոսում է անվերջ։  Իմ կանխատեսմամբ՝ առաջիկա ընտրություններում, ցավոք, Նիկոլ Փաշինյանը կվերընտրվի, սակայն նույնիսկ այդ դեպքում, երկու տարին չլրացած, լայնածավալ հանրային ճնշման արդյունքում նա կզրկվի իշխանությունից։ Գործընթացն արդեն սկսվել է։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Այս իշխանությունները Եվրոպա չեն գնում, գնում են Թուրքիա. Էդուարդ ՇարմազանովՆախարարներն ու մարզպետները գրեթե մեկ ամիս արձակուրդում կլինեն․ քարոզարշավ պետք է անենՆոր տեսահոլովակԻ՞նչ լավ բան կարող ենք սպասել, սրանց ձեռքերը մինչեւ արմունկներն արյան մեջ են. ԱյվազյանԻնչ են կանխատեսում եվրոպացիները առաջիկա ընտրությունների վերաբերյալԷՄՄԱ ՊՈՂՈՍՅԱՆԸ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐՏպավորությունն այնպիսին է, կարծես, բոլորը մնացել են 1995 թվականի քարոզարշավի մակարդակին. Արմեն ԲադալյանԵրեխայի նկատմամբ բռնությունը մեղք է ոչ միայն օրենքի, այլ նաև Աստծո առաջ. Հայտնի իրավապաշտպանը մանկապղծության դեպքի մասին«Երեխու կոկորդից բռնել է, ասել է՝ հորդ կսպшնեմ, մորդ կսպшնեմ, ո՞ւմ դիմենք, Թրամփի՞ն, անտեր երկիր է». վեդեցիԻնչ–որ բա՞ն է ակնարկում հայտնի ռազմական փորձագետըԱշխատանքից ազատվել են մի շարք պաշտոնյաներՀավատացե՞լ եք այս դատարկ լուրին, դա խաբեություն է. Իրանական աղբյուրՀաղթանակի օրվանից առաջ Անհայտ զինվորի գերեզմանի Հավերժական կրակի վրա տեխնիկական սպասարկում է իրականացվել (Տեսանյութ)Այգու մեջ 7 ոստիկան սպասել են ամուսնուս, քաշքշոց է եղել. նոր մանրամասներ Վեդու դեպքերիցՌադան, Նախարարների կաբինետը և Զելենսկու գրասենյակը կարող են հարվածի տակ հայտնվելՌԴ ՊՆ–ն ֆիքսում է` Լատվիայից` ՆԱՏՕ–ից ռազմական հարված է եղել Ռուսաստանի ուղղությամբ, դա փաստագրված էԿլինեն պրոռուսական վարչակարգերի հաստատման ուղղությամբ կոնկրետ քայլեր. Գարիկ Քեռյան ՌԴ նախագահին տեղեկացրել եմ, որ քարոզարշավի բերումով չեմ մասնակցի Մայիսի 9-ի միջոցառումներին. Նիկոլ Փաշինյան«Լրագրողներին ինֆորմացիա փոխանցող իրավապահներին անպայման կգտնենք և համակարգից կհեռացնենք»․ Նիկոլ ՓաշինյանԾվունները հանեք. Փաշինյանը հրահանգ է իջեցրել

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված