Ծանրամարտի ԵԱ. Էմմա Պողոսյանը` ոսկե մեդալակիր(տեսանյութ)
Սպորտ
Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի կանանց հավաքականի ներկայացուցիչ Էմմա Պողոսյանը փայլուն ելույթ է ունեցել՝ նվաճելով չեմպիոնի տիտղոսը:
86 կգ քաշային կարգում հանդես եկող Պողոսյանը երկամարտում գրանցել է 248 կգ արդյունք: Պոկում վարժությունում հայ ծանրորդուհին անսխալ է կատարել բոլոր երեք մոտեցումները (102 կգ, 105 կգ, 107 կգ) և արժանացել փոքր բրոնզե մեդալի: Հրում վարժությունում Էմմա Պողոսյանը հաջողությամբ գլխավերևում է պահել 132 կգ, 134 կգ և 141 կգ կշռող ծանրաձողերը՝ նվաճելով փոքր ոսկե մեդալ և ապահովելով չեմպիոնությունը երկամարտում:
Նույն քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Լիանա Գյուրջյանը, երկամարտի 236 կգ արդյունքով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը: Պոկում վարժությունում Գյուրջյանը ֆիքսել է 101 կգ, իսկ հրում վարժությունում հաջող է իրացրել երկու մոտեցում՝ բարձրացնելով 130 կգ և 135 կգ, ինչի արդյունքում արժանացել է փոքր արծաթե մեդալի: