Իմ կյանքի այս փուլը պայքար է. Գայանե Ասլամազյան Գնում ենք Չինաստան՝ Աշխարհի առաջնությանը․ Արայիկ Հարությունյան Փաշինյանը շնորհակալություն է հայտնում ՍԴ նախագահ Դիլանյանին Դեբեդ գետում հայտնաբերվել է կնոջ դի «Յուրաքանչյուր մարզիչ պետք է հպարտանա նման խաղացողով»․ Կիվուն՝ Հենրիխ Մխիթարյանի մասին Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխության մեկնարկը տրված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում 15 ժամ ջուր չի լինի Ռուսները հարվածել են Վիննիցայում Պորոշենկոյի Roshen գործարանին Թաթուլ Պետրոսյանի քույր​ը նոր գրառում է արել․ ինչ է ասել այս անգամ Պեսկով. Կրեմլը մերժել է 60-օրյա հրադադարի առաջարկը

Միեւնույն է... Օրը կգա...Ալլա Հակոբյան

Մշակութային
Միեւնույն է...
Օրը կգա...
Այնժամ արդեն
Պարզ ճակատով,
Վճիտ աչքով,
Խաղաղ հոգով
Կբարձրանանք
Մենք ազգովի
Նահատակված`
Այժմ արդեն
Սրբադասված,
Երկու միլիոն
Մորթված հայի,
Այրված հայի,
Կախված հայի`
Մեր սիրասուն
Նախնիների
Հիշատակի
Համալիրը`
Մե'ր Գողգոթան`
Ծիծեռնակի
Բույնը քարե,
Որ բերդ դարձավ
Ազգիս համար...
Քարե կոթող,
Ուր բազալտե
Պիլոնները
Մոր նազանքով
Կեռացել են
Մշտաբորբոք,
Անշիջելի
Կրակի վրա`
Որ չմարի...
 
ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ