Ճենճահոտն է այսօր պատել ողջ կենտրոնը Երեւանի... Ալլա Հակոբյան
ՄշակութայինԹեպետ այսօր
Պաշտոնապես
Ոչ վալի է
Նշանակված,
Ոչ էլ դեսպան
Թուրքի կողմից,
Միեւնույն է,
Ձեռքը ճխտած
Բյուջեի մեջ`
Քաղաքացո'ւ
Օրն է նշում`
Սգո օրը
Նույնիսկ չանցած...
Հայհոյախառն
Հրավերը,
Որ ԱԺ-ի
Ամբիոնից
Նախարարը
Սրա հնչեցրեց,
Բիոմասսան
Ջրի նման
Հեշտ կուլ տվեց
Ու պատրաստվեց
Իր հերթական`
Խորովածի'
Փառատոնին...
Ապրիլ 25...
Մայրաքաղաք
Երեւանում
Մեկտեղվել են
Ի՛ր իսկ նշած
Շունուշանգյալ,
Բոշա, համբալ,
Լնգուլավազ,
Зато «հերոս»,
Հարկատուներ`
Պիտի այսօր
Շամփուրներով
Պարը պարեն...
«Բավական է...
Զզվացրեցիք
Լաց ու կոծով
Ձեր մշտական...
Ի՞նչ եք ուզում`
Աղավնի եմ,
Ոչ թե ագռավ...
Խաղաղություն
Ձեզ կբերեմ,
Եթե նորից
Ինձ հավատաք
Ու ձայները
Կրկին ինձ տաք...
Դրա դիմաց
Խոսք եմ տալիս
Ամառ-ձմեռ`
Кругл-ի сутки,
Կազմակերպել
Փառատոններ`
Ձմերուկի,
Ձնե մարդու,
Թեյի, սուրճի
Ու գաթայի,
Գարեջրի,
Խորովածի
Ու տոլմայի...»
Ճենճահոտն է
Այսօր պատել
Ողջ կենտրոնը
Երեւանի...
Երեւանում
Պակաս չկա
Дармоед-ի`
Դրսի- ներսի,
Ճենճով պատված
Հոգիների...
Բայց դժոխքում
Ճենճի հաշվին
Խոմ չեն մխի...
Այ, ճենճոտներ,
Դե, զխկտվեք
Ու գնացեք
Ձայնը տվեք
Անբան-անպետք
Հայտնի սրտիկ
Բաժանողին,
Էն ծակ բոխազ
Որկրամոլին,
Ով ութ տարում
Ութը միլիարդ
Պարտքը դրեց
Սաղիդ վզին...
Հայհոյանքն էլ`
Вам в придачу,
То ли բոնուս,
То ли десерт
Ձեր սուտասան
Վարչապետից`
Էդ էլ արդեն
Դուք կիմանաք,
Հայհոյանքի
Սիրահարներ...
Անհայրենիք
Նիկոլիկին
Հանդուրժողներ...
ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
