Եվրոպան չգիտի, թե ինչպես ավարտել պատերազմը Ուկրաինայում և պատրաստվում է դրա ձգձգմանը. The New York Times
ՄիջազգայինԵվրոպան չգիտի, թե ինչպես ավարտել պատերազմը Ուկրաինայում և պատրաստվում է դրա ձգձգմանը, գրում է The New York Times-ը։
Բանակցային կարգավորման հույսերը մարում են, ԱՄՆ-ն կենտրոնացած է այլ ոլորտների վրա, իսկ Կիևի և Մոսկվայի նպատակները մնում են անհամատեղելի։
90 միլիարդ եվրոյի եվրոպական վարկով Ուկրաինան մոտ ապագայի համար ռեսուրսներ ունի և կարող է այս տարի համաձայնության չհասնել, կարծում են փորձագետները։
Եվրոպան վրդովված է, որ Ռուսաստանը Բրյուսելի փոխարեն նախընտրում է Վաշինգտոնի հետ երկխոսությունը, մինչդեռ Ուկրաինայի նկատմամբ իր բացահայտ աջակցությունը թույլ չի տալիս Մոսկվային` ԵՄ-ն ընկալել որպես չեզոք միջնորդ։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝