«Ժողովրդավարության բաստիոնը» գրավում է քաղաքական ազատության հերթական «բնագիծը»․ Մելիքյան Գերմանական հետախուզության նախկին ղեկավարին կասկածում են նաեւ Ադրբեջանին տեղեկատվություն վաճառելու մեջ. Der Spiegel Նիկոլ Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Առաջին անգամ ՆԱՏՕ-ի բոլոր 32 երկրների ռազմական ներկայացուցիչներ ժամանեցին Կիև Ըստ սպիրիտների, Տրոյայի ձին սարսափելի նեղացել է իրանցիներից․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ռուբեն Մխիթարյանը մտավ պատմության մեջ․ ԶԱՐՄԱՆՔ Ուկրաինական աղբյուրները ներկայացնում են Կիեւին հասցված մաշստաբային հրթիռակոծության արդյունքները (Տեսանյութ, Ֆոտո) Ինչքան գողական ռազբոռկա կա, իր մանրուղեղ ֆիլմերն են մեղավոր. ես «նիկոլական» եմ, ու Արարատը սուրբ է մեզ համար Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Բառիս բուն իմաստով, գոյատեվում ենք, չենք ապրում․ Կարին Տոնոյան

Երեւանում կայացավ «Ոսկե բանալի» ռուսալեզու թատերական փառատոնը՝ միավորելով հեքիաթն ու իրականությունը

Լուսանկարներ

Պատմական երազանքներով ու մանկական հուշերի կախարդանքով լցված բեմում հեքիաթն ու իրականությունը միահյուսվեցին մեկ ամբողջության մեջ։ Հայկական եւ ռուսական հեքիաթների սիրելի հերոսները, պատմական ու գրական կերպարները կենդանացան հանդիսատեսի աչքի առաջ՝ փոխանցելով զգացմունքներ, արժեքներ եւ երեւակայության թեւեր։

Այս յուրահատուկ մթնոլորտում էլ անցկացվեց ռուսերեն լեզվով դպրոցական ներկայացումների 19-րդ հանրապետական «Ոսկե բանալի» («Золотой ключик») փառատոնը, որը կազմակերպվել էր «Հարմոնիա» ռուսական մշակույթի միջազգային կենտրոն հասարակական կազմակերպության կողմից՝ «Ռուսական աշխարհ» հիմնադրամի, Երեւանի Մոսկվայի տան եւ Երևանում Ռուսաստանի Գիտության եւ մշակույթի կենտրոնի աջակցությամբ։

«Իրավունք»-ի հետ զրույցում Հայաստանում ռուս հայրենակիցների հասարակական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ եւ «Հարմոնիա» ռուսական մշակույթի միջազգային կենտրոնի ղեկավար ԱԻԴԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ նշեց, որ «Ոսկե բանալի» թատերական փառատոնն իր հեղինակային ծրագիրն է, որն արդեն 19 տարեկան է:

— Աիդա Սերգեեւնա, կպատմե՞ք, թե ովքեր են մասնակցում փառատոնին եւ տարեցտարի որքանո՞վ է հեշտ կամ ավելի բարդ դառնում իրականացնել այս թատերական տոնը:

— Մասնակցում են խմբեր Հայաստանի Հանրապետության տարբեր քաղաքներից։ Իհարկե, դպրոցներին հիմա հեշտ չէ, շատ բան հիմնված է ռուսաց լեզվի ուսուցիչների էնտուզիազմի վրա։ Բայց կան դպրոցներ, որոնք ամեն տարի գալիս են մեզ մոտ ու մասնակցում, այդ թվում՝ հայկական դպրոցներ:

Օրինակ, Մասիսի դպրոցներից են արդեն շատ տարիներ մասնակցում երեխաներ: Ռուսերենը նրանց համար միշտ չէ, որ հեշտ է տրվում, բայց նրանք ընտրում են այնպիսի խաղացանկ, որը թույլ է տալիս դա լրացնել՝ օրինակ, Հովհաննես Թումանյանի հեքիաթները ռուսերենով՝ հայկական առոգանությամբ։ Այստեղ կարեւոր է ոչ այնքան կատարյալ արտասանությունը, որքան դերասանական տաղանդը։

Ի դեպ, մեր փառատոնի մի քանի մասնակիցներ հետագայում ընդունվել են թատերական քոլեջներ եւ բուհեր։ Ես շատ ուրախ եմ, որ մեզ հաջողվում է աշխատել նաեւ այս ուղղությամբ։

— Մասնավորապես այս տարի ո՞ր թատերական խմբերը մասնակցեցին փառատոնին:

— Երեւանի Մոսկվայի տան բեմում այս տարի ելույթ ունեցան ութ դպրոցական թատերական խումբ: Այդ շարքում էին Հրազդանի թատերական ստուդիայի սաները, Մասիսի «Նոր սերունդ» արվեստի կենտրոնի թատերական խմբի անդամները, Մասիսի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 դպրոցի «Սիրոն» թատերական խումբը, ինչպես նաեւ Երեւանի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան թիվ 66 դպրոցի, Ներսես Մեծի անվան թիվ 124, ՌԴ ՊՆ թիվ 21 դպրոցների, թիվ 181 դպրոցի եւ Գյումրիի ՌԴ ՊՆ 102-րդ ռազմաբազայի թիվ 19 դպրոցի աշակերտները:

Փառատոնի ավարտին մասնակցած բոլոր դպրոցներն ու թատերական խմբերը պարգեւատրվեցին դիպլոմներով եւ խրախուսական նվերներով։ Իսկ ժյուրիի որոշմամբ «Լավագույն դերասան» անվանակարգում հաղթած երկու մասնակիցներն արժանացան հատուկ մրցանակի. Մասիսի թիվ 5 ավագ դպրոցի աշակերտ Էրիկ Անտոնյանը եւ Գյումրիի ՌԴ ՊՆ 102-րդ ռազմաբազայի թիվ 19 դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Արման Խաչատրյանն այս ամառ կմեկնեն հետաքրքիր ճանապարհորդության «Բարեւ, Ռուսաստան» ծրագրի շրջանակում։ Երեւանի Ռուսական տան հատուկ մրցանակն էլ հանձնվեց ՌԴ ՊՆ թիվ 21 դպրոցի թատերական խմբին։

— Ինչպե՞ս կգնահատեք աշակերտների պատրաստվածությունը՝ որպես ժյուրի:

— Բարդ քննարկումներ ենք ունեցել, որովհետեւ բոլորն էլ լավն էին: Մենք փորձեցինք գոնե յուրաքանչյուր դպրոցին ինչ-որ կերպ առանձնացնել։ Բոլոր ներկայացումները շատ հետաքրքիր եւ գրավիչ էին։ Եվ ամենակարեւորը՝ մենք կարողացանք վայելել մեր երիտասարդ դերասանների հրաշալի խաղն ու կերպարները: Աշակերտներն էլ հնարավորություն ունեցան ներկայանալու մեծ բեմում: Մեծ բեմ՝ մեծ դահլիճի առջեւ։ Այո՛, դա դժվարությամբ է ձեռք բերվում։ Եվ մենք ամեն ինչ անում ենք, որ այս երեխաները կամաց-կամաց ընտելանան։ Երեխաները հաճույքով ելույթ են ունենում, եւ մենք էլ փորձում ենք նրանց խրախուսել։ Շնորհակալ եմ բոլոր մասնակիցներին եւ հանդիսատեսին, ինչպես նաեւ Երեւանի Մոսկվայի տանը, որի դահլիճը դարձել է փառատոնի հարազատ տունը։

Նյութը՝ ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

testՅունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսերՈր հրաժարական տամ, ձեզ ոչ մի լավ բան չի սպասվում. Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմությանըՓաշինյանը սկսեց «իշմարներ» շաղ տալ ընդդիմադիր պատգամավորի հորդորից հետո«Ժողովրդավարության բաստիոնը» գրավում է քաղաքական ազատության հերթական «բնագիծը»․ ՄելիքյանԳերմանական հետախուզության նախկին ղեկավարին կասկածում են նաեւ Ադրբեջանին տեղեկատվություն վաճառելու մեջ. Der SpiegelՆիկոլ Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել․ ԲԱՄԲԱՍԱՆՔԱռաջին անգամ ՆԱՏՕ-ի բոլոր 32 երկրների ռազմական ներկայացուցիչներ ժամանեցին ԿիևԸստ սպիրիտների, Տրոյայի ձին սարսափելի նեղացել է իրանցիներից․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՌուբեն Մխիթարյանը մտավ պատմության մեջ․ ԶԱՐՄԱՆՔՇաքի մտած ադրբեջանցին իր պատժի առնվազն մի մասը կրելու է Հայաստանում, ի՞նչն ա խնդիրը․ Նիկոլ ՓաշինյանԱռավոտից «ֆեյսբուքյան փոթորիկներ» են, Ալիևը հերթական պահանջ չի ներկայացնումՈւկրաինական աղբյուրները ներկայացնում են Կիեւին հասցված մաշստաբային հրթիռակոծության արդյունքները (Տեսանյութ, Ֆոտո)Թրամփ. ԱՄՆ-ը կարող է բախվել երկրորդ Մեծ ճգնաժամի հետԵրևանի ռեստորաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿՀութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին և Եմենի Ադեն քաղաքինԻնչքան գողական ռազբոռկա կա, իր մանրուղեղ ֆիլմերն են մեղավոր. ես «նիկոլական» եմ, ու Արարատը սուրբ է մեզ համարԵղիշե Մելիքյանը պատասխանել է հրաժարական տալու մասին հարցինՆիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի ԹուրքմենստանՀՀ ԱԳՆ կայքից անհետացել է Հայաստանի «Արտաքին քաղաքականություն» էջի բովանդակությունը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված