Շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 3-ին ԱՀԱԶԱՆԳ.Ընտանեկան բժիշկների համար ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որը հանգեցնում է ուղեգրումների սահմանափակման Վիճաբանել են, հարվածել իրար․ Մանախը կրակել է ընկերոջը․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել միջադեպից Ծաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի Մասունքը Այնթապում ընկերների միջեւ վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով. կա վիրավոր Հզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենց Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 3-ին Հրապարակվել են վարորդական իրավունքի տեսական քննության նոր հարցաշարերը Հայտնի է, թե որ դատավորն է քննելու Գագիկ Ծառուկյանի գործը. ի՞նչ պատմություններով է նա հայտնի

ԱՅՍՕՐ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՐԺԵՔԱՅԻՆ ՔԱՈՍ Է. ՍԵՐՈԲ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ՝ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՑԱՎԱԼԻ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Թեմա

Հայաստանի կրթական համակարգն այսօր հայտնվել է մի վտանգավոր թակարդում, որտեղ շքեղ նորոգված պատերը դարձել են բովանդակային սնանկության քողարկման միջոց։ «Իրավունք TV»-ի տաղավարում կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ ծավալված անկեղծ քննարկումը վեր հանեց այն դառը ճշմարտությունը, որը պաշտոնական վիճակագրությունը խնամքով շրջանցում է կամ փորձում է քողարկել «շինարարական եռանդով»։

Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում կրթության ներկա վիճակը վերջին տարիների փոփոխությունների ֆոնին, Սերոբ Խաչատրյանը պատասխանեց, որ մենք գործ ունենք որակական լուրջ հետընթացի հետ։ Ըստ փորձագետի՝ դպրոցական շենքերի կառուցումը, որքան էլ գովելի է, ավտոմատ կերպով չի հանգեցնում գիտելիքի աճի։ «Եթե դու շենքը վերանորոգում ես, դա դեռ չի նշանակում, որ ուսուցիչը սկսում է ավելի լավ դասավանդել, իսկ երեխան՝ ավելի լավ սովորել»,- նկատում է նա՝ հավելելով, որ արդեն անցել է ութ տարի, և ժամանակն է խոսելու ոչ թե ծախսված միլիարդներից, այլ արդյունքներից, որոնք այսօր հուսադրող չեն։ Աշակերտների գրագիտության մակարդակի անկումն ու կենտրոնացման կարողության թուլացումն արդեն դարձել են համակարգային ախտանիշներ։

Ավելին, ոլորտում տիրող բարոյահոգեբանական վիճակը փորձագետը բնորոշեց որպես մի անելանելի «մեղադրական խաղ» (blame game)։ Անդրադառնալով ներքին մթնոլորտին՝ Սերոբ Խաչատրյանը պատասխանեց, որ այսօր կրթության ոլորտում բոլորը բոլորին մեղադրում են. ուսուցիչները դժգոհ են ծնողներից, ծնողները՝ ուսուցիչներից, իսկ աշակերտները հաճախ չեն կարողանում տարրական հաղորդակցություն հաստատել։ Այս փոխադարձ դժգոհության մեջ բացակայում է ամենակարևորը՝ սեփական սխալների ընդունումն ու ինքնաքննադատությունը, ինչն իսպառ բացառում է որևէ առաջընթաց։ Խոսելով դպրոցներում տիրող արժեքային քաոսի մասին՝ փորձագետը քննադատության ենթարկեց քաղաքացիական կրթության հայեցակարգի բացակայությունը։ «Այսօր կրթության ոլորտում արժեքային քաոս է»,- արձանագրեց նա՝ շեշտելով, որ քանի դեռ չկա միասնական ճանապարհային քարտեզ, յուրաքանչյուր ուսուցիչ դասարան է մտնում իր անձնական պատկերացումներով՝ երեխաներին հաճախ մատուցելով իրարամերժ ու հակասական արժեքներ։

Հատկապես ցավոտ դիտարկում արվեց նորակառույց դպրոցների «ստերիլ» ու անդեմ միջավայրի վերաբերյալ։ Ըստ Սերոբ Խաչատրյանի՝ եթե մտնում ես նոր դպրոց, տեսնում ես դատարկ պատեր, որտեղից անհետացել են ազգային ինքնության, հայոց պատմության ու հերոսների հետ առնչվող բոլոր պատկերները։ Դրանց փոխարեն փակցված են անհասկանալի ու պրագմատիկ կարգախոսներ, որոնք որևէ կապ չունեն ազգային դիմագծի հետ։ Փորձագետը նկատում է, որ նոր ու հին դպրոցների միջև այնքան մեծ է տարբերությունը, որ կարող է տպավորություն ստեղծվել, թե դրանք տարբեր երկրների հաստատություններ են։ Իսկ գյուղական դպրոցների օպտիմալացման և միավորման վերաբերյալ հարցին Սերոբ Խաչատրյանը պատասխանեց, որ սա ուղղակի հարված է գյուղի կենսունակությանը։ Դպրոցի փակումը ոչ միայն զրկում է երեխային կրթության հասանելիությունից, այլև գյուղից դուրս է մղում վերջին մտավորականին՝ ուսուցչին։ Երբ ուսուցիչը զրկվում է աշխատանքից, նա չի գնում հարևան գյուղ, նա բռնում է արտագաղթի ճանապարհը՝ դատարկելով սահմանամերձ բնակավայրերը։ Այսպիսով, կրթական այն «բարեփոխումները», որոնք կենտրոնացած են միայն շենքային պայմանների վրա՝ անտեսելով մարդուն և ազգային բովանդակությունը, մեզ տանում են դեպի մի հանգրվան, որտեղ 2028 թվականին մենք կունենանք նորոգված պատեր, բայց կորուսյալ սերունդ։

Ակնհայտ է, որ գործող իշխանության համար կրթությունը ոչ թե ազգային զարթոնքի հիմք է, այլ սոսկ «ասֆալտապատման» տրամաբանության շարունակություն։ Փորձելով կրթական համակարգի խորքային ձախողումները լվանալ նորոգված պատերի ներկով՝ նրանք իրականում զբաղված են սերունդների ապազգայնացմամբ և դպրոցը սեփական քաղաքական քարոզչության գործիք դարձնելով։ Երբ կրթության ոլորտում գիտելիքին փոխարինելու է գալիս պարզունակ շահը, իսկ ազգային հերոսների պատկերները հանվում են դպրոցի պատերից, դա այլևս բարեփոխում չէ. դա պետականության հիմքերի հետևողական քանդում է։ Իշխանությունը պետք է վերջապես հասկանա՝ դատարկ պատերով ու դատարկվող գյուղերով հզոր երկիր չես կառուցի, իսկ կրթության այսօրվա տխուր պատկերը վաղը դառնալու է հենց այս վարչախմբի գործունեության ամենախայտառակ դատավճիռը։

Հեղինակ ` Սիրանուշ Մանթաշյան

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովՔրիստոսի 72 աշակերտների հիշատակության օրն էՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 3-ինԱլիևը սպառնացել է, թե ադրբեջանցիները երբեք դա չեն մոռանա. ի՞նչ է սպասում ՓաշինյանինԱՀԱԶԱՆԳ.Ընտանեկան բժիշկների համար ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որը հանգեցնում է ուղեգրումների սահմանափակմանՎիճաբանել են, հարվածել իրար․ Մանախը կրակել է ընկերոջը․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել միջադեպիցԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱյնթապում ընկերների միջեւ վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով. կա վիրավորՀզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենցՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 3-ինԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՀրապարակվել են վարորդական իրավունքի տեսական քննության նոր հարցաշարերըՀարսանիքի մասնակիցը մեքենայից կրակոցներ է արձակել. հայտնի է նրա ինքնությունըՀայտնի է, թե որ դատավորն է քննելու Գագիկ Ծառուկյանի գործը. ի՞նչ պատմություններով է նա հայտնիՀոկտեմբերի 3. Օրվա խորհուրդ Իսլամական աղոթքում խաղաղության գաղափարը կենտրոնական նշանակություն ունի. Արտակ ԶաքարյանThe Guardian. Կիևում արևմտյան դիվանագետները ավելի ու ավելի հաճախ են իրար մեջ քննարկում, թե ինչպես են ձմռանը փախչելուԱՄՆ-ում փորձում են փրկել մահապատժի ենթարկված կնոջը փրկելու համարԷստոնիան, Լատվիան և Լիտվան պատրաստվում են Ռուսաստանի և Բելառուսի հետ խոշոր պատերազմի. The AtlanticԿիևի մոտ լիովին ոչնչացվել է Ուկրաինայի խոշորագույն դեղագործական դիստրիբյուտորներից մեկի պահեստը (Տեսանյութ)

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված