Սկսեք Վայքի համայնքապետից պարոն վարչապետ, ով ջանք չի խնայում Ձեր անունը անվանարկելու համար Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 17 Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Հուսիթները ներկայացրել են սաուդյան F-15 կործանիչի ոչնչացնելու փաստեր «Հրապարակ»․ Հայկ Սարգսյանին ներում-բեկում չի լինելու Չորս «Կալիբր» թևավոր հրթիռներ գրեթե միաժամանակ հարվածելեն Զապորոժեին (Տեսանյութ) Մինչեւ «ռոբոտների ապստամբությունը» մնաց մեկ քայլ «Հրապարակ». Հայրը բռնաբարել է անչափահաս աղջկան «Փաստ». Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ Երևանի մի շարք հասցեներում գազ չի լինելու

Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ

Թեոդոսիայի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զարեհ քահանա Աշուրյանը արձագանքել է ՔՊ-ական պատգամավոր, ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությանը, որտեղ վերջինս, անդրադառնալով օկուպացված Ստեփանակերտի Մայր տաճարի ոչնչացմանը, նշել էր, որ «դատապարտելը ոչինչ չի տա ՀՀ քաղաքացուն»․

«Դու և քո նմանները, որոնք փորձում են արդարացնել հայկական եկեղեցիների կործանումը, ավերումը, քանդումը Ադրբեջանի պես թշնամական պետության կողմից, այսօր ձեզ իրավունք եք վերապահել, ձեր քաղաքական լիդերի գլխավորությամբ և մի քանի տիրադավ իբրև թե հոգևորականների մասնակցությամբ, քաղաքական օրակարգ ձևավորել և քաղաքական հա՞յտ նրկայացնել ընտրությունների շեմին, իբրև թե մտահոգված եք եկեղեցու բարենորոգման հարցերով…  Դուք, որ եկեղեցի քանդողների ձեռքը համբուրում եք, նրանց արարքներին էլ վախենում եք գնահատական տալ, այսօր հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց ….»,- դիմելով Թորոսյանին ու նրա ՔՊ-ական թիմակիցներին ու ղեկավարությանը՝ ասել է Տեր Զարեհ քահանա Աշուրյանը։

«Խղճուկ և ողորմելի զանգված եք դուք. ձեր ներսի թշնամանքը, ատելությունը հայի ու հայկականի մասին չեք կարողանում քողարկել՝ այնքան շատ է ձեր ներսում այդ ամենը, ու կարծում եք, թե մեր ազգն այնքան հեռացած է իր ինքնությունից ու արմատներից, որ ձեզ պետք է ձա՞յն տա, քվե՞ տա…»,- խոսքը շարունակել է քահանան, ապա դիմել է նաև ժողովրդին։

«Սիրելի ժողովուրդ, խոսքս՝ ձեզ. դուք ու՞մ եք ձայն տալու, ու՞մ եք իշխանություն տալու՝ ձեր փոխարեն որոշումներ կայացնելու համար, ու՞մ եք օժտելու մանդատով՝ աշխարհում ձեզ ներկայացնելու համար. այս տեսակների՞ն, որոնք եկեղեցի քանդողի ձեռքը համբուրու՞մ են…

Այդ տեսակը մեր ինքնության հետ ընդհանրապես կապ չունի։ Սրանց գենը դեռ պետք է ստուգել՝ հայ են, թե հայ չեն։ Չեմ կարծում, որ հայն այդքան հայատյաց կլինի»,- ասել է Տեր Զարեհ քահանա Աշուրյանը։

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Սկսեք Վայքի համայնքապետից պարոն վարչապետ, ով ջանք չի խնայում Ձեր անունը անվանարկելու համար«Ձեր հագի շորերը որտեղի՞ց, եթե խորանանք, մեծ պրոբլեմ կառաջանա»․ ՏԻՄ-երին այսպես եմ ասել․ ՓաշինյանԻշխանության հաբրգելու դեմն առնելու միակ ձևը ԵՄ կառույցների կողմից արձագանքն է, որը չկա. Լեվոն ՔոչարյանԱյո՛, պաշտոնյան գրիչ էլ պիտի նվեր չստանա, իրեն պետք է, թող գնա, առնի, սա է ճիշտը. ՓաշինյանՓաշինյանը բարդույթ ունի մեր ընտանիքից. Լեվոն ՔոչարյանՀՀ-ում սովորելը «զապադլո» է դառել, դրա համար էլ տղաները կորցնում են իրենց դիրքերը բոլոր տեղերումԴե ԱԳՆ-ն փակե՛ք, Միրզոյանն ասում ա՝ Մատենադարանի տնօրենը Հաջիևի պատասխանը տվել ա․ ԱբրահամյանԲրյուսել է՛լ կգնանք, Ստամբուլ է՛լ, Մոսկվա է՛լ, ՀՀ արտաքին քաղաքականությունը չի լինի թույլտվությամբ․ ՌուբինյանԱԳՆ-ն միայն առևտուր ա արել վերջին տարիներին, բայց ապրանքը հայկական հողերն են եղել. Կարապետյան2022-ին 5 էր պակաս, որ կորցնեինք Հայաստանի պետականությունն ու ինքնիշխանությունը. ՓաշինյանՆիկոլին ու նրա ոճի պոպուլիստին կիրթ հասարակությունը ձեռնտու չէ. Արմեն ՀովասափյանԱդրբեջանը ցանկանում է ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող թալիշ հետազոտողին խիստ ռեժիմի բանտ տեղափոխելԱյս ամենն ակնհայտ է, որ միայն Հայաստանի «հագով չէ». Արտակ ԶաքարյանՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 17Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներՀուսիթները ներկայացրել են սաուդյան F-15 կործանիչի ոչնչացնելու փաստեր«Հրապարակ»․ Հայկ Սարգսյանին ներում-բեկում չի լինելուՉորս «Կալիբր» թևավոր հրթիռներ գրեթե միաժամանակ հարվածելեն Զապորոժեին (Տեսանյութ)Մինչեւ «ռոբոտների ապստամբությունը» մնաց մեկ քայլ«Հրապարակ». Հայրը բռնաբարել է անչափահաս աղջկան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված