Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով «Դաբրոներ են» տվել Փաշինյանի աշխատակազմի նախկին ղեկավար Հարությունյանը, առողջապահության ոլորտը «վարած-ցանած» նախկին նախարար Արսեն Թորոսյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ու ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ինչպես փաՌատոները վերածվեցին փաՐատոների... Թող ՔՈ ճանապարհը միշտ լինի հաղթանակերով լի, իսկ սիրտդ՝ խաղաղ ազնվագույն գերդաստանի արժանի ժառանգ Գործը վերաբերում է ենթադրյալ կաշառք տալու և ստանալու դեպքին «Իրավունք». Ո՞վ է Հայկին «դուխաթափ» արել Քիչ առաջ ձերբակալել են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորը․ ArmLur.am Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 18 Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան

Հանդիպում

Նիկոլ Փաշինյանն ու ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը երեկ աշխատանքային քննարկմանը ներկայացրել են Հայաստանում կենսաչափական անձնագրերի ու նույնականացման քարտերի նոր համակարգի ներդրման աշխատանքները: Հայաստանի նոր կենսաչափական անձնագրերում պատկերված է Խոր Վիրապը, սակայն այն կողմից, որտեղից Արարատ լեռը չի երեւում: Փաշինյանն ընդգծում է, որ հատուկ են ընտրել այդ «ռակուրսը»: Այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք ՍԻՄ կուսակցության նախագահ, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ» շարժման համակարգող ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հետ:

«ՀՀՇ-Ի ՀԱՋՈՐԴ ՍԵՐՈՒՆԴԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԱՆԵԼ ԱՅՆ, ԻՆՉ ԻՐԵՆՑ ՀԱՅՐԵՐԸ 30 ԵՎ ԱՎԵԼ ՏԱՐԻ ԱՌԱՋ»

— Պարոն Բաբուխանյան, հիմա էլ Արարատը ջնջում են ՀՀ նոր կենսաչափական անձնագրերից, ինչը հանրային լայն արձագանք է գտել: Ի՞նչ կասեք այս մասին:

Արարատը, Հայոց ցեղասպանության իրողությունը մոռացության տալու իրենց պայքարը նոր չէ սկսվել։ Այդ պայքարը սկսվել է անգամ Սովետական Հայաստանում։ Կային մի քանի, իբրեւ մտավորականներ, ովքեր փորձում էին հարցը շուռ տալ այլ հարթության մեջ։ Ոմանք ասում էին. «Արարատը ծածկում է մեր հորիզոնը, մինչդեռ մենք ուզում ենք հորիզոնում տեսնել Թուրքիան»: Գտնվում էին մարդիկ, որոնք պնդում էին, թե դա «մեզ համար կրակե շապիկ է», որը մեզ խանգարում է շնչել եւ այլն։ Այդպես արտահայտվող գործիչներն, իհարկե, այն ժամանակ էլ հայ ժողովրդի կողմից արժանանում էին նողկանքի: Բայց Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ՀՀՇ-ականների իշխանության գալուց հետո՝ փորձեցին այդ թուրքամետ մտածելակերպը դարձնել պետական քաղաքականություն, ինչն այն ժամանակ մենք թույլ չտվեցինք։ Մենք կասեցրինք դավաճանությունն իր բնում։ Ու այսօր նրանց որդիներն ու հոգեւոր զավակներն են զավթել Հայաստանում իշխանությունը եւ փորձում են այդ դավաճանական գիծն առաջ տանել:

Ի դեպ, Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջնորդած քաղաքական ուժը՝ ՀԱԿ-ը, մասնակցում է ընտրություններին ու իրենց վարչապետի թեկնածու Լեւոն Զուրաբյանը հպարտորեն ասում է. «Մենք երբեք չենք դրել պետական քաղաքականության օրակարգում Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջ»: Փաստորեն, իրենց օրակարգն այսօր էլ չի փոխվել, ինչպես ժամանակին Տեր-Պետրոսյանն ասում էր, որ «չի կարելի պատմական բեռը փաթաթել ժամանակակից ազգերի վրա», եւ պնդում էր, թե մուսաֆաթական Ադրբեջանն այսօրվա Ադրբեջանը չէ։

Շատ ճիշտ է։ Ու ես չեմ հասկանում տարբերությունը Լեւոն Տեր-Պետրոսյանի, ՀՀՇ-ՀԱԿ-ի եւ Նիկոլի քաղաքականության: Ե՛վ Նիկոլն է ասում, որ Ադրբեջանը, այսպես ասած, մեր բարեկամ պետությունն է, ե՛ւ Տեր-Պետրոսյանն էր ասում, որ մուսաֆաթական Ադրբեջանը, որը ժամանակին կազմակերպեց հայերի ցեղասպանությունը Բաքվում, Շուշիում 1918-20 թթ.-ին ուրիշ էր, այսօրվա Ադրբեջանն ուրիշ է: Նիկոլն էլ է ասում, Լեւոնն էլ էր ասում, որ Թուրքիան մեզ, այսպես ասած, թշնամի չէ, եւ պետք չէ ժամանակակից ազգերը ծանրաբեռնեն իրենց անցյալի բեռով: Ու դա խոստովանում է, փաստորեն, Զուրաբյանը: Նրանք ժամանակին չէին ուզում, որ Անկախության հռչակագրում տեղ գտներ եւ Ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացը դառնար Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը: Մենք ստիպել ենք նրանց, որովհետեւ դիմադրում էին։ Մենք ունենք Անկախության հռչակագրում այդ կետի քվեարկության արդյունքները: Լեւոն Տեր-Պետրոսյանը, բոլոր ՀՀՇ-ականները, այդ թվում՝ Վազգեն Մանուկյանը, դեմ էին:

Հիմա Անկախության հռչակագիրն ընդհանրապես փորձում են չեզոքացնել եւ սահմանադրական փոփոխություններով հասնել նրան, որ Մայր օրենքում հղում չլինի այդ փաստաթղթին:

Դրա համար էլ ասում եմ, որ այսօր իշխանության են եկել ՀՀՇ-ականների զավակներն ու հոգեզավակները: Ո՞վ է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, ՀՀՇ-ական Կարապետ Ռուբինյանի որդին: Պարզապես նրանց հաջորդ սերունդը փորձում է անել այն, ինչ անում էին իրենց հայրերը 30 եւ ավել տարի առաջ։ Սա է իրականությունը։ Այսինքն` մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, մեկ անգամ արդեն բախվել ենք եւ հաղթել ենք նրանց։ Ճնշել ենք դավաճանական մղումները՝ ուրացման, թուրքասիրության, ադրբեջանասիրության: Նրանք Ադրբեջանի եւ Թուրքիայի համար փաստաբանություն էին անում, եւ դա շարունակվում է մինչեւ հիմա: Բառիս բուն իմաստով՝ աշխատել են այս ուղղությամբ եւ հիմա նորից գլուխ են բարձրացնում: Նորի՛ց ենք ճնշելու: Ցավոք սրտի, հայ ժողովուրդն իր հազարամյակների պատմության մեջ ունեցել է բազմաթիվ այսպիսի գործիչներ, բայց կարողացել է դրանք հաղթահարել, լուծումներ գտնել եւ շարժվել առաջ՝ պահպանելով մեր ինքնությունը:

«ԽՈՐՀՈՒՐԴ ԿՏԱՅԻՆՔ ՉԽԱՂԱԼ ԻՇԽՈՂ ԽՈՒՆՏԱՅԻ ՕԳՏԻՆ, ԵՎ ՔԱՆԻ ԴԵՌ ՈՒՇ ՉԷ, ՀԵՏԵՎԵԼ ՄԵՐ ՕՐԻՆԱԿԻՆ»

— Անդրադառնանք առաջիկա խորհրդարանական ընտրություններին. սպասվում էր, որ մասնակցող քաղաքական ուժերի թվում կլինի նաեւ «Սահմանադրական իրավունքի միություն» կուսակցությունը կամ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ» շարժման դաշինքը, սակայն ԿԸՀ ցուցակներ չներկայացրեցիք:

Մենք ապրիլի 20-ին անցկացրինք հիանալի եւ հզոր համագումար։ Կարծում եմ՝ ամենալավը բոլորից, քանի որ այնտեղ մանրամասն ներկայացվեց մեր գաղափարական հարթակը։ Մեր ծրագիրը նույնպես ամենալավն է, քանի որ այն պատասխաններ է տալիս մեր երկրի համար բոլոր արդիական հարցերին եւ չի փորձում խաբել ժողովրդին գեղեցիկ խոստումներով։

Մենք լիովին պատրաստ էինք ԿԸԿ ներկայացնելու 87 թեկնածուից բաղկացած ընտրական ցուցակը։ Բայց ակնհայտ էր, որ լիարժեք քարոզարշավի համար մեր ֆինանսները բավարար չեն լինի, օլիգարխների հետ մրցակցությանը մենք չենք կարող դիմանալ, ուստի՝ որոշեցինք չփոշիացնել ընդդիմադիր ձայները։

Դիտարկվեց մեր շարժման դաշինքով գնալու տարբերակը, սակայն դա շփոթություն կստեղծեր ընտրությունների ընդդիմադիր ֆավորիտ «Ուժեղ Հայաստան»-ի հետ, ինչը նիկոլյան խունտային ձեռնտու կլիներ։ Մեր ֆինանսական ռեսուրսներով , մեր հաշվարկներով, կստանայինք 3-3,5 տոկոս, դաշինքի դեպքում՝ 6-7 տոկոս, ինչը վնաս կհասցներ ընդհանուր գործին՝ ներկա ամոթալի ռեժիմի փոփոխությանը, ինչն ավելի կարեւոր է առանձին կուսակցությունների ամբիցիաներից։ Քանի որ վտանգի տակ է ոչ թե իշխանության բաժանման հարցը, այլ` Հայաստանի գոյությունը։

Մենք առաջիններն էինք, ովքեր առաջարկեցին ընդդիմության միավորման նախաձեռնությունը, եւ, բնականաբար, չէինք կարող գործել հակառակ ուղղությամբ։ Բացի իշխող կուսակցությունից, շեմը կանցնեն միայն 2-3 ընդդիմադիր ուժեր, մնացածը՝ ձայներ փոշիացնողներ են, որոնք կհավաքեն զրո կամ մեկ տոկոս։ Մենք նրանց խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին եւ, քանի դեռ ուշ չէ, հետեւել մեր օրինակին եւ հանել իրենց կուսակցություններն ընտրական ցուցակից։

— Փաստորեն, ընդդիմությունը միասնական ճակատով չցանկացավ գնալ ընտրությունների, իսկ առանձին-առանձին կարո՞ղ են հասնել իշխանափոխությանը, եթե անկեղծորեն ուզում են ազատվել Նիկոլ Փաշինյանի իշխանությունից:

Ինչպես ասում են, հերձումը ցույց կտա։ Այսինքն` ընտրությունների ընթացքը, քվեարկության արդյունքները եւ հետընտրական գործընթացները ցույց կտան, թե ով ում, այսպես ասած, խաղն էր խաղում։ Ընտրություններին մասնակցող այդ 19 քաղաքական ուժերից շատերին մենք չգիտենք` ո՞վ են, որտեղի՞ց են: Ո՛չ նախընտրական ցուցակներում տեղ գտած անուն-ազգանուններին ենք ճանաչում, ո՛չ իրենց ղեկավարներին: Ես 37 տարի պրոֆեսիոնալ կերպով զբաղվում եմ քաղաքականությամբ, ամեն օր դրա մեջ եմ, բայց ընտրություններին մասնակցում են մարդիկ, որոնց չգիտենք՝ արեւմտամե՞տ են, ռուսամե՞տ են, իրանամե՞տ են, հայամե՞տ են, թուրքամե՞տ են, վրացամե՞տ են: Նրանց արտաքին ու ներքին քաղաքականությունը ո՞րն է, տնտեսական ո՞ր միությանն են կողմնակից, սոցիալական քաղաքականությունն ինչպե՞ս են տեսնում, ազգայի՞ն են, պահպանողակա՞ն, ո՞ր ուղղվածության են:

— Նախադեպը կա, կասեն՝ մենք իզմեր չունենք, ոչ մի գաղափարախոսություն չունենք:

— Բայց այդ դեպքում ի՞նչ են ուզում քաղաքականությունից, ի՞նչ են ուզում այս խեղճ ժողովրդից: Ի՞նչ են կպել այս ժողովրդի ջանին: Այնտեղ երկու-երեք կուսակցություն է, բացի իշխող կուսակցությունից, որ կհաղթահարի անցողիկ շեմը, մնացածը հավաքելու են իրենց զրոները, փոշիացնելու են ձայները: Բոլորն ասում են` գիտենք` ինչ ենք անելու, բայց մենք արդեն 90 թվականից այս կողմ տեսել ենք տասնյակ այդպիսի ընտրություններ, երբ չգիտես ովքեր, չգիտես որտեղից գալիս ու հայտնվում են, հավաքում են իրենց զրոներն ու մեկ տոկոսներն ու հետո անհետանում։ Նայեք նախորդ ընտրությունները, բազմաթիվ կուսակցություններ են մասնակցել, ովքե՞ր էին այդ զրոները շալակողներն ու ձայներ փոշիացնողները, հիմա ո՞ւր են, մեծ մասը չկա ընդհանրապես: Մինչդեռ կան մշտապես գործող ավանդական կուսակցություններ, ինչպիսին է, օրինակ, ՍԻՄ-ը, որը 37 տարի մշտապես եւ անընդմեջ գործել է: Մենք կարող ենք յուրաքանչյուր քաղաքական գործընթացի վերաբերյալ ներկայացնել կուսակցության տեսակետը, որը տպագրվել է նաեւ «Իրավունք» թերթում, ամեն ինչ ֆիքսված է՝ 1989 թվականից մինչեւ այսօր:

— Ի դեպ, «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանն ասում է, որ որեւէ մտածող մարդ երբեք ձայն չի տալու Նիկոլ Փաշինյանին։ Մարդիկ ժամանակին տրվել են մանիպուլյացիաների։ Մինչդեռ հենց Թանդիլյանն այն գործիչներից էր, ով ամենաթունդն էր պայքարում Փաշինյանին իշխանության բերելու համար: Ինչպե՞ս սա հասկանալ:

Սա նշանակում է, որ Մանե Թանդիլյանը խոստովանում է, որ նա ընդհանրապես գլխով չէր մտածում, երբ Նիկոլ Փաշինյանին աջակցում էր, նրա հետ նույն խմբակցության մեջ էր, երբ նրա հետ իրականացնում էր հեղաշրջում: Եթե 2018 թվականին չէր մտածում, հիմա սկսել է մտածել, նախ պետք է պատասխանի՝ բա ինքն ինչո՞ւ անձամբ մասնակցեց այդ հանցագործություններին, աջակցեց Նիկոլին: Հիմա նա պետք է ծնկաչոք ներողություն խնդրի եւ ասի՝ ժողովուրդ ջան, ես կատարել եմ այս գործողությունները, եղել եմ Նիկոլի մոտ դեպուտատ, նախարար, աջակցել եմ նրա քաղաքականությանը, կներեք ինձ:

Եթե մարդկանց թվում է, որ բոլորը հիշողության կորուստ ունեն եւ չեն հիշում, թե Մանե Թանդելլյանը, ասենք, 7-8 տարի առաջ, 10-12 տարի առաջ ի՞նչ է արել, ապա նրանք սխալվում են։ Նրանք, ովքեր փաթաթվում էին Նիկոլին եւ իրենց գլխների վրա էին դնում, մասնակցում նրա բոլոր գործողություններին, այսօր էլ նույնն են անում: Այնպես չէ, որ 8 տարի առաջ ուրիշ բան էին անում, հիմա՝ ուրիշ: Այդ մարդիկ ուրեմն կա՛մ կույր են եղել 8 տարի առաջ, կա՛մ ուղեղները չեն աշխատացրել, կա՛մ հիմա պարզապես խաղում են հերթական խաղը հայ ժողովրդի գլխին։ Այսինքն՝ իրենք ձեւ են տալիս, թե իբրեւ իրենք հրաժարվել են նիկոլականությունից, այդ քաղաքականությունից, բայց իրականում համոզված եմ, որ այդպես չէ: Նրանք այդ նույն քաղաքականության` արեւմտամետության, թուրքամետության, ադրբեջանամետության կողմնակիցներ են։

Ամեն դեպքում, վերադառնանք այն հարցին, թե այս ընտրապայքարում ընդդիմադիր ուժերին հաջողվելո՞ւ է Նիկոլ Փաշինյանին հեռացնել։

— Այսօրվա քաղաքական նախընտրական լանդշաֆտից ես չունեմ այդ լավատեսությունը։ Ինչպես ասացի, մասնակից ուժերից 15-16-ը ձայներ փոշիացնողներն են, մնացածն էլ, կարծում եմ՝ այսօրվա իրենց նախընտրական տակտիկայով չեն հասնելու մեր երազանքներին։ Բայց այնպես չէ, որ իրավիճակը հնարավոր չէ փրկել, պարզապես, պետք է մի քիչ ավելի ճիշտ մտածել եւ նախագծել նախընտրական ամբողջ գործընթացը։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Սիրո անունը Հայաստան է․ Սպարտայի ջերմ գրառումը Արարատ-Արմենիայի հետ խաղից հետոԲռնցքմարտի ԵԱ-ում այսօր Հայաստանն ունի 5 բռնցքամարտիկ Գերմանիայից ժամանած բժշկին թույլ չեն տվել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում զննել Գագիկ Խաչատրյանին․ հայտարարությունUcom Fellowship-ի մասնակիցները Ucom-ում հանդիպեցին Ռալֆ Յիրիկյանի հետՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով«Դաբրոներ են» տվել Փաշինյանի աշխատակազմի նախկին ղեկավար Հարությունյանը, առողջապահության ոլորտը «վարած-ցանած» նախկին նախարար Արսեն Թորոսյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ու ՏԿԵ նախարար Դավիթ ԽուդաթյանըԿգտնվի՞ արդյոք գոնե մեկ միջնորդ, որի խոսքը հուսիներն իսկապես պատրաստ են լսել ու հարգել. Արտակ ԶաքարյանԻնչպես փաՌատոները վերածվեցին փաՐատոների...Եթե «ռեֆրեշ» չանեիք համակարգիչը, միայն այդ դեպքում կթվար, որ քվեարկությունը կանգ է առել․ ԿԸՀ նախագահԼարված իրավիճակ ու գոռգոռոցներ՝ ԱԺ-ում. «Չի կարելի սենց ԱԺ նիստ վարել, կարգի հրավիրեք»Հերի՛ք եղավ, բո՛լ եղավ, որ գաք այստեղից ապատեղեկատվություն տարածեք. Գևորգյանը՝ ԴավոյանինԱՄՆ-ն վիզաներ է տրամադրել Փեզեշքիանին և Արաղչիին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար Հասարակության մեջ մարդը դեռ չի ընկալվում որպես համակարգի բարձրագույն արժեք․ ՄԻՊ Թող ՔՈ ճանապարհը միշտ լինի հաղթանակերով լի, իսկ սիրտդ՝ խաղաղ ազնվագույն գերդաստանի արժանի ժառանգՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Ադրբեջանն ամրապնդել է դիրքերը Այգեպարի հատվածումՄթնոլորտը սրվեց ՔՊ-ականի ելույթի ժամանակ. «Մի րոպե սու՛ս մնացեք», «Ի՞նչ եք անում», «Հերիք ու բոլ ա» Գործը վերաբերում է ենթադրյալ կաշառք տալու և ստանալու դեպքին«Իրավունք». Ո՞վ է Հայկին «դուխաթափ» արել

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված