Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

Ոչ միայն Նիկոլը, այլ նաեւ Ալիեւն է փորձում աթոռ պահելու հարց լուծել

Միջազգային

Ինչ­պես հայտ­նի է, Նի­կոլ Փա­շին­յա­նը պատ­րաստ­վում է ըն­դու­նել եվ­րո­պա­ցի­նե­րին`Եվ­րո­պա­կան քա­ղա­քա­կան հա­մայն­քի գա­գաթ­ա­ժո­ղո­վի, ԵՄ-­Հա­յաս­տան գագ­աթա­ժո­ղո­վի շրջա­նակ­նե­րում: Ե­րե­ւա­նում կլի­նեն միան­գա­մայն բարձ­րաս­տի­ճան եվ­րո­պա­ցի­ներ` Եվ­րո­պա­կան խորհր­դի նա­խա­գա­հից եւ Եվ­րո­պա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գա­հից սկսած, Մակ­րո­նով վեր­ջաց­րած:

ԻՆՉ Է ԱԿՆԿԱԼՈՒՄ ՆԻԿՈԼԸ ԵՎՐՈՊԱՅԻՑ

­Թե Նի­կոլն ինչ հար­ցեր է ցան­կա­նում լու­ծել եվ­րո­պա­ցի­նե­րի հետ` հա­յաս­տան­յան ընտ­րութ­յուն­նե­րի շե­մին նման մի­ջո­ցա­ռում­նե­րով, դեռ անդ­րա­դառ­նա­լու ա­ռիթ­ներ ա­ռա­ջի­կա­յում կու­նե­նանք: Իսկ նախ­նա­կան տպա­վո­րութ­յու­նը, բնա­կան է, այն է, որ այդ մի­ջո­ցա­ռու­մը Նի­կո­լը կօգ­տա­գոր­ծի քա­րո­զի հա­մար, թե ինձ ընտ­րեք, որ Եվ­րո­պա գնանք:

­Բայց մյուս կող­մից էլ կա այն հար­ցը, թե եվ­րո­պա­ցի­ներն ի՞նչ են փնտրում Հա­յաս­տա­նում: Չ­նա­յած, մա­յի­սի սկզբնե­րին Հա­յաս­տա­նում նման մի­ջո­ցառ­ման անց­կա­ցու­մը վա­ղուց էր հաս­տատ­ված, այն ժա­մա­նակ, թե­րեւս, ինչ­պես Նի­կո­լի, այն­պես էլ եվ­րո­պա­ցի­նե­րի ծրագ­րե­րը, պատ­կե­րա­ցում­նե­րը «մի փոքր» այլ էին: Դ­րա­նից հե­տո տե­ղի են ու­նե­ցել ար­մա­տա­կան փո­փո­խութ­յու­ններ, ու միայն ի­րա­նա­կան պա­տե­րազ­մը հաս­տատ կա­րող էր այդ բո­լոր նախ­նա­կան պատ­կե­րա­ցում­նե­րը գլխի­վայր շրջել: Պարզ օ­րի­նակ. Մակ­րո­նը ներ­կա պա­հին, թե­րեւս հաս­կա­նա­լով այն է­ներ­գե­տիկ ճգնա­ժա­մը, ո­րը միայն խո­րա­նում եւ կա­տաստ­րո­ֆիկ հե­տե­ւանք­ներ է խոս­տա­նում Եվ­րո­պա­յին, սկսել է ակ­տի­վո­րեն խո­սել Ի­րա­նի հետ լե­զու գտնե­լու մա­սին: Մի փոքր ա­վե­լի «կապ­րի­զնիության» դաշ­տում է դեռ մնում Ֆոն դեր Լա­յե­նը. տի­կին Ուր­սու­լան նա­խօ­րեին հայ­տա­րա­րեց, որ դեռ մի փոքր վաղ է հա­մա­րում ի­րա­նա­կան պատ­ժա­մի­ջոց­նե­րը չե­ղար­կե­լը, թե Ի­րա­նը մար­դու ի­րա­վունք­նե­րը չի պաշտ­պա­նում: Ի­րա­նից, ի­հար­կե, չհա­պա­ղե­ցին մի լավ նախ­շել, ի­րենց բնութ­ագր­մամբ, «եվ­րավ­հուկ» դեր Լա­յե­նին, որ ե­թե «մար­դու ի­րա­վունք­նե­րի» տակ հաս­կա­նում են տա­րաբ­նույթ այ­լա­սեր­ված­նե­րին, ա­պա թող ի­րենք նրանց մա­սին մտա­ծեն, իսկ Ի­րա­նը կշա­րու­նա­կի ապ­րել իր ա­վան­դա­կան ար­ժեք­նե­րով: Ու սրան զու­գա­հեռ, ար­դեն պաշ­տո­նա­պես, Թեհ­րա­նը հի­շեց­րեց, թե ինչ­պես են նույն եվ­րո­պա­կան երկր­նե­րը հեր­թով շար­վել` պաշ­տո­նա­կան եւ ոչ պաշ­տո­նա­կան ե­ղա­նակ­նե­րով Ի­րա­նից խնդրե­լով թույլ տալ, որ ի­րենց մի քա­նի նա­վերն անց­նեն: Այ­սինքն, ե­րե­ւի ան­գամ տի­կին Ուր­սու­լան է լավ գի­տակ­ցում, որ իր ղե­կա­վա­րած ԵՄ-ն հի­մա ի­րա­նա­կան ուղ­ղութ­յամբ խնդրո­ղի դե­րում է: Ա­սենք, երբ նա անց­նում է այն­պի­սի տեր­մի­նա­բա­նութ­յան, թե գի­տեք, դեռ հի­մա չենք կա­րող պատ­ժա­մի­ջոց­նե­րը չե­ղար­կել, դա նշա­նա­կում է, որ այդ չե­ղարկ­ման թե­ման եվ­րո­պա­ցի­նե­րի մոտ առն­վազն գործ­նա­կան օ­րա­կար­գում է:

­Վեր­ջա­պես, բուն Եվ­րո­պա­յում էլ է ներ­քին փո­փո­խութ­յուն­նե­րի շունչ զգաց­վում: Այս­պես, վեր­ջին ժա­մա­նակ­ներս գեր­մա­նա­ցի Մերցն է սկսել ի­րեն ա­ռաջ­նորդ պատ­կե­րաց­նել, որն այդ­քան էլ տի­կին Ուր­սու­լա­յի սրտո­վը չէ: Հաշ­վի առ­նե­լով, որ, օ­րի­նակ, Գեր­մա­նիան ա­ռաջ է քա­շել եվ­րո­ղե­կա­վա­րութ­յան ֆունկ­ցիա­նե­րը նվա­զեց­նող 27 կե­տա­նոց փաս­տա­թուղթ, ին­չը, հաս­կա­նա­լի է, նշա­նա­կում է մաս­նա­վո­րա­պես նույն Ֆոն դեր Լա­յե­նի լիա­զո­րութ­յուն­նե­րի նկա­տե­լի կրճա­տում: Ո­րո­շա­կի ներ­քին «բա­զար­նե­րից» հե­տո տի­կին Ուր­սու­լան խեղ­ճա­ցած ձայ­նով հայ­տա­րա­րեց, թե պատ­րաստ է գնալ ԵՄ կա­ռա­վար­ման հա­մա­կար­գի «բա­րե­փո­խում­նե­րի»: Թե ինչ է ու­զում Մեր­ցը, դա եւս կա­րե­լի է հաս­կա­նալ: Մա­յի­սի 1-ից Ռու­սաս­տա­նը փա­կում է «Դ­րուժ­բա» նավ­թա­մու­ղի այն գի­ծը, ո­րը ղա­զա­խա­կան նավ­թը հասց­նում է Գեր­մա­նիա: Ղա­զախ­նե­րը թե­րեւս չեն տու­ժե­լու. ն­րանց նավ­թը կտե­ղա­փոխ­վի դե­պի Հուն­գա­րիա գնա­ցող ուղ­ղութ­յուն, ո­րը օ­րերս Զե­լենս­կին վե­րա­գոր­ծար­կեց: Տու­ժե­լու է Գեր­մա­նիան, ո­րը հին պայ­մա­նագ­րե­րով, այն է` շու­կա­յա­կա­նից է­ժան ձեռքբեր­վող ղա­զա­խա­կան նավ­թի փո­խա­րեն հի­մա կստա­նա եւս մոտ 25 տո­կո­սա­նոց դե­ֆի­ցիտ: Ընդ ո­րում, ղա­զա­խա­կան նավ­թը վե­րամ­շակ­վում է հենց Գեր­մա­նիա­յում` ա­պա­հո­վե­լով մի շարք ա­ռանց­քա­յին ուղ­ղութ­յուն­ներ` ա­վիա­ցիա եւ այլն: Կարճ ա­սած, հար­վա­ծը շատ ծանր է լի­նե­լու Գեր­մա­նիա­յի հա­մար: Այն կար­գի, որ Մեր­ցը սկսել է բա­ցա­հայտ հայ­հո­յել Թ­րամ­փին` Ի­րա­նի դեմ պա­տե­րազմ սկսե­լու հա­մար, էլ չա­սած, որ նույն­քան բա­ցա­հայտ հայ­տա­րա­րում է, թե Ուկ­րաի­նան պետք է տա­րածք­ներ զի­ջի Ռու­սաս­տա­նին, ե­թե ու­նի ԵՄ-ին ան­դա­մակ­ցե­լու ծրագ­րեր: Կարճ ա­սած, Գեր­մա­նիան փոր­ձում է ցույց տալ, թե ինքն է Եվ­րո­պա­յի ա­ռա­ջա­տար ու­ժը, ո­րի հա­մար պետք է ճնշել Ֆոն դեր Լա­յե­նին եւ սկսել է­ներ­գե­տիկ կա­մուրջ­ներ գցե­լու փոր­ձեր Մոսկ­վա­յի եւ Թեհ­րա­նի ուղ­ղութ­յամբ: Ակն­հայ­տո­րեն նույն ըն­թացքն է փոր­ձում բռնել նաեւ Մակ­րո­նը: Ընդ ո­րում, նաեւ հաս­կա­նա­լով, որ ե­թե փոր­ձեն հույս­նե­րը կա­պել Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յից Ադր­բե­ջա­նով եւ Հա­յաս­տա­նով նավթ եւ գազ Եվ­րո­պա տե­ղա­փո­խե­լու ԵՄ-ի հայտ­նի գա­ղա­փա­րա­խո­սութ­յան հետ, ա­պա դա ձա­խող­ման ա­մե­նա­կարճ ու­ղին է: Կ­հա­ջող­վի՞ այդ նա­խա­ձեռ­նութ­յու­նը, ե­թե ան­գամ Ադր­բե­ջանն ու Հա­յաս­տանն աշ­խա­տեն դրա օգ­տին, ար­դեն իսկ մեծ հար­ցա­կան է, քա­նի որ Կաս­պից ծո­վը հա­տե­լու գերխն­դիր կա: Ե­թե ան­գամ հա­ջող­վի, ֆան­տաս­տիկ տար­բե­րա­կով` Ի­րանն ու Ռու­սաս­տա­նը դեմ չգնան, ա­պա դրա­նից այն կողմ Թուր­քիան է, ո­րը հաս­տատ կփոր­ձի դառ­նալ է­ներգե­տիկ հաբ Եվ­րո­պա­յի հա­մար, ո­րի պա­րա­գա­յում հաս­տատ Ան­կա­րա­յի ձեռքն են քա­ղա­քա­կան ի­մաս­տով կրակն ընկ­նե­լու: Իսկ անհ­նար տար­բե­րա­կով, ե­թե ամեն բան լավ լի­նի, տա­րի­ներ են պետք Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յից լուրջ ծա­վալ­նե­րով նավթ ու գազ Եվ­րո­պա հասց­նե­լու հա­մար: Մինչ­դեռ եվ­րո­պա­կան երկր­նե­րին է­ներ­գա­կիր­ներ հենց այս պա­հին են պետք, այ­լա­պես կա­րող են բախ­վել այն­պի­սի ճգնա­ժա­մե­րի, ո­րից հե­տո այ­լեւս այդ է­ներ­գա­կիր­նե­րի հա­մար կա­րող է փող չու­նե­նան:

Արդ­յուն­քում, այս պա­հին փաս­տը հե­տեւ­յալն է` Եվ­րո­պա­յում ըն­թա­նում են ո­րակ փո­խող գե­րակ­տիվ գոր­ծըն­թաց­ներ, ընդ ո­րում, ոչ ի օ­գուտ ԵՄ-ի: Ու թե այս ար­մա­տա­պես փոխ­վող ի­րա­վի­ճա­կում առն­վազն տա­րօր­նակ է, թե Նի­կոլն ինչ ակն­կա­լիք­ներ ու­նի ԵՄ-ից, երբ ան­գամ այդ ԵՄ-ում չգի­տեն, թե վա­ղը «գլխ­նե­րին ինչ է գա­լու»:

ԻՆՉՈՒ ՀԱՆԿԱԾ ԱԼԻԵՎԸ ՈՐՈՇԵՑ ԶԵԼԵՆՍԿՈՒ ՀԵՏ ԶԵՆՔ ԱՐՏԱԴՐԵԼ

­Բայց ա­հա Նի­կո­լից զատ, նաեւ Ա­լիեւն է վեր­ջին ժա­մա­նակ­ներս փոր­ձում խա­ղար­կել եվ­րո­պա­կան խա­ղա­քար­տը: Այս­պես, թեեւ մի կող­մից, Հեյ­դա­րո­վի­չը դար­ձել էր «Թ­րամ­փի ու­ղու» ակ­տիվ ջա­տա­գո­վը, բայց մյուս կող­մից, բա­վա­կա­նին տա­րօ­րի­նակ խա­ղե­րի մեջ է մտել ուկ­րաի­նա­կան ուղ­ղութ­յամբ: Այ­սինքն, Թ­րամփը փոր­ձում է այս պա­հին ճնշել Կիե­ւին, Եվ­րո­պան դրան ձգտում է խան­գա­րել` փող տա­լով: Իսկ ա­հա Ա­լիե­ւը հան­կարծ պաշ­տո­նա­պես ա­ռա­ջար­կեց Զե­լենս­կուն` հա­մա­տեղ ռազ­մա­կան արդ­յու­նա­բե­րութ­յուն ծա­վա­լել: Այն դեպ­քում, երբ բա­ցի ուկ­րաի­նա­կան թե­մա­յով Եվ­րո­պա-ԱՄՆ հա­կա­սութ­յուն­նե­րից, նաեւ ոչ միայն Ռու­սաս­տա­նը, այլ Ի­րանն է Կիե­ւին ըն­կա­լում, որ­պես բա­ցա­հայտ թշնա­մի` ի­րա­նա­կան պա­տե­րազ­մի հետ կապ­ված Զե­լենս­կու հայտ­նի խա­ղե­րի արդ­յուն­քում:

Այն, որ Ա­լիե­ւի նման հայ­տա­րա­րութ­յունն ար­դեն իսկ թշ­նա­ման­քի հեր­թա­կան ա­լիքն է ծա­վա­լե­լու Մոսկ­վա­յի հետ, դժվար չէ տես­նել ռեակ­ցիա­յից, որն ա­ռա­ջա­ցավ ռու­սա­կան փոր­ձա­գի­տա­կան դաշ­տում: Ու այս­տեղ այն պարզ հարցն է, թե դա Հեյ­դա­րո­վի­չի ին­չի՞ն է պետք, այն էլ` այս խա­ռը ժա­մա­նակ­նե­րում:

Չ­նա­յած, ո­րոշ բա­ներ այդ մա­սին ակ­նար­կում է այն գնա­հա­տու­մը, ո­րը ներ­կա ի­րա­վի­ճա­կի հետ կապ­ված տա­լիս է ա­լիեւ­յան փոր­ձա­գետ­նե­րից քա­ղա­քա­գետ Էլ­դար Նա­մա­զո­վը: Ռու­սաս­տա­նը կա­րող է հա­մա­ձայ­նութ­յան գալ ԱՄՆ-ի հետ եւ Չի­նաս­տա­նին մե­կու­սաց­նել, ա­սում է Նա­մա­զո­վը: Ըստ նրա. «Ռու­սաս­տա­նի հա­տուկ ներ­կա­յա­ցու­ցիչ Դ­միտ­րի­եւի խոս­քով՝ Ռու­սաս­տա­նի եւ ԱՄՆ-ի միջեւ ներ­կա­յումս քննարկ­վում է մոտ 20 տրի­լիոն դո­լա­րի տնտե­սա­կան հա­մա­գոր­ծակ­ցութ­յան ծրա­գիր։ Սա աստ­ղա­բաշ­խա­կան թիվ է: Ե­թե այն ի­րա­կա­նաց­վեր, դա կնշա­նա­կեր Ռու­սաս­տա­նի հա­մար կտրուկ շրջա­դարձ դե­պի ԱՄՆ-ի հետ ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կե­րութ­յուն…»:

Ն­կա­տենք, որ ռուս-ա­մե­րիկ­յան ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կե­րութ­յուն աս­վա­ծը հա­զիվ թե Ա­լիե­ւի, ա­սենք նաեւ Նի­կո­լի ե­րա­զանք­նե­րի գա­գաթ­նա­կե­տը լի­նի: Այ­սօր նրանց, ա­վե­լի կոնկ­րետ` «տիկ­նի­կա­վար­նե­րի»` Բ­րի­տա­նիա­յի ողջ քա­ղա­քա­կան խա­ղը մաս­նա­վո­րա­պես հա­րավ­կով­կաս­յան տի­րույ­թում հիմն­ված է տա­րա­ծաշր­ջա­նում ռուս-ա­մե­րիկ­յան հա­կա­սութ­յուն­նե­րի վրա: Իսկ ե­թե հան­կարծ ռուս­ներն ու ա­մե­րի­կա­ցի­նե­րը սկսեն « աստ­ղա­բաշ­խա­կան թվի» վրա հիմն­ված հա­մա­գոր­ծակ­ցութ­յուն, ա­պա այդ դեպ­քում Վա­շինգ­տո­նի հա­մար հա­րավ­կով­կաս­յան տի­րույ­թը հա­զիվ թե ո­րե­ւէ ար­ժեք ներ­կա­յաց­նի: Պարզ պատ­ճա­ռով. այդ հա­մա­գոր­ծակ­ցութ­յան ուղ­ղութ­յու­նը հյու­սիսն է` արկ­տի­կա­կան տի­րույ­թը: Ըն­դ ո­րում, այն են­թադ­րում է ինչ­պես հան­քա­հում­քա­յին ռե­սուրս­նե­րի շա­հա­գործ­ման, այն­պես էլ` մասշ­տա­բա­յին լո­գիս­տիկ ծրա­գիր: «Հ­յու­սի­սա­յին եր­թու­ղին», ո­րի գոր­ծարկ­ման պա­րա­գա­յում «Թ­րամ­փի ու­ղի», «Զան­գե­զու­րի մի­ջանցք» եւ նման այլ հաս­կա­ցութ­յուն­նե­րը լիո­վին կկորց­նեն ար­դիա­կա­նութ­յու­նը: Վեր­ջա­պես, ե­թե ԱՄՆ-ին չհե­տաքր­քրեր հա­րավ­կով­կաս­յան տի­րույ­թը, ա­պա, հաշ­վի առ­նե­լով նաեւ Ի­րա­նի` գնա­լով ա­ճող գոր­ծո­նը, Բ­րի­տա­նիան եւս այս տա­րա­ծաշր­ջա­նում խա­ղեր տա­լու մեծ հնա­րա­վո­րութ­յու­ններ այ­լեւս հա­զիվ թե ու­նե­նա: Իսկ դա կնշա­նա­կի Ռու­սաս­տա­նի ամ­բող­ջա­կան աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վե­րահս­կո­ղութ­յուն:

Այս ա­մե­նին խան­գա­րող եր­կու գոր­ծոն է Նա­մա­զո­վը տես­նում: «Ա­ռա­ջի­նը՝ պա­տե­րազմն է, ո­րը դեռեւս շա­րու­նակ­վում է։ Այս պա­տե­րազ­մի լու­ծու­մը պետք է լի­նի ռուս-ա­մե­րիկ­յան այս փա­թե­թի մաս։ Ա­ռայժմ Մոսկ­վա­յի եւ Կի­եւի դիր­քո­րո­շում­նե­րը այն­քան հե­ռու են միմ­յան­ցից, որ կար­գա­վոր­ման մա­սին խոսք ան­գամ լի­նել չի կա­րող: Երկ­րորդն այն է, որ Թ­րամ­փի վար­չա­կազմն է նման հնա­րա­վո­րութ­յուն­ներ  ստեղ­ծում Մոսկ­վա­յի հա­մար։ Հա­ջորդ վար­չա­կազ­մը, ե­թե այն դե­մոկ­րա­տա­կան ​​լի­նի, կվե­րա­դառ­նա իր նախ­կին քա­ղա­քա­կա­նութ­յա­նը»:

­Կարճ ա­սած, Ա­լիե­ւին պետք է, որ Ուկ­րաի­նան կա­րո­ղա­նա կռվել, քա­նի դեռ Թ­րամ­փը նա­խա­գահ է, ո­րից հե­տո ա­մեն բան կա­րող է փոխ­վել: Այն նույն տես­լա­կա­նը, ո­րով այ­սօր ա­ռաջ­նորդ­վում են եվ­րա­լի­բե­րալ­նե­րը:

Ըստ այդմ էլ, պա­տա­հա­կան չէ, որ Ա­լիե­ւը ցու­ցադ­րա­բար հա­մալ­րում է Ուկ­րաի­նա­յի մար­տու­նա­կութ­յու­նը բարձ­րաց­նել ցան­կա­ցող­նե­րի շար­քե­րը, այն էլ այն­պի­սի կտրուկ մո­տե­ցում­նե­րով, ինչ­պի­սին է հա­մա­տեղ ռազ­մաարդ­յու­նա­բե­րութ­յու­նը: Նույն­քան հաս­կա­նա­լի մո­տե­ցում է, ինչ­պես Նի­կո­լի «եվ­րո­պա­կա­նա­ցու­մը». ա­թոռ պա­հե­լու հարց է պետք լու­ծել: Կ­հա­ջող­վի՞. դա ար­դեն կախ­ված է ինչ­պես ի­րա­նա­կան, այն­պես էլ` ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի հե­տա­գա ըն­թաց­քից:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ