Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

Խաբիբ Նուրմագոմեդովը հերքել է Վլադիմիր Պուտինի վերաբերյալ Արման Ծառուկյանի հայտարարությունը

Սպորտ

UFC-ի թեթև քաշային կարգի նախկին չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովն արձագանքել է հայազգի մարտիկ Արման Ծառուկյանի այն հայտարարությանը, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իրեն ֆինանսապես օգնել է Դաղստանում մարզադահլիճ կառուցել։ Այս մասին գրում է armsport.am-ը։

 

Ավելի վաղ Ծառուկյանը նշել էր, որ ՌԴ նախագահը, ի նշանավորումն մարտիկի ունեցած վաստակի և երկրին մատուցած ծառայությունների, ֆինանսավորել է նրա մարտարվեստների դպրոցի կառուցումը։ Լեգենդար ռուսաստանցի մարտիկը սոցիալական ցանցերում կտրականապես հերքել է այս տեղեկությունը.

 

«Դա բացարձակ սուտ է։ Ոչ ոք երբեք չի վճարել իմ հաշիվները և ինձ համար մարզադահլիճներ չի կառուցել», — գրել է Նուրմագոմեդովը։

 

Հիշեցնենք, որ Աբդուլմանապ Նուրմագոմեդովի անվան մարտարվեստների դպրոցը Մախաչկալայում բացվել է դեռևս 2019 թվականի դեկտեմբերի 2-ին։

 

Անդրադառնալով մարզիկների վիճակագրությանը՝ նշենք, որ Արման Ծառուկյանը վերջին անգամ օկտագոն է դուրս եկել 2025 թվականի նոյեմբերին՝ Կատարի մայրաքաղաք Դոհայում կայացած UFC Fight Night 265 մրցաշարում։ Այդ մենամարտում նա երկրորդ ռաունդում խեղդող հնարքով հաղթանակ է տարել Դեն Հուկերի նկատմամբ։ Ներկայումս նրա պրոֆեսիոնալ ակտիվում կա 23 հաղթանակ և 3 պարտություն։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ