Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին Արարատի մարզը՝ «կոկորդիլոսագետ» Գարիկի կուռացիայի տա՞կ Ուկրաինայի համար բեռներ փոխադրող հերթական մեծ բեռնանավը ոչնչացվել է Սև ծովում (Տեսանյութ) Պուտինը, Թրամփը և Սի Ցզինպինը «ոտքի վրա» կարճ հանդիպում ունեցան ՍԻՄ նախագահը կուսակցության գրասենյակում ընդունել է ՄԱՍԿ նախագահին Սա գաղափարական հենքի վրա ձեւավորված միասնություն չէ․ Արամ Սարգսյան Առողջության ապահովագրության համակարգի շահառուների թիվը կընդլայնվի ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Թող իրենց բողոքն ուղղեն տոմս գնողների դեմ․ Կարեն Ղազարյան Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ

Թուրքիան այդ հատվածը գործակելով կարողանո՞ւմ է Հայաստանին ավելի հեռուն՝ դեպի Սև ծով ելք տրամադրել.Տնտեսագետը Գյումրի-Կարս երկաթգծի մասին

Հանդիպում

Եթե Հայաստանը Թուրքիայի հետ բանակցում է Գյումրի-Կարս երկաթգիծը վերագործակցելու ուղղությամբ, պետք է մի քիչ հեռուն նայի։ Պետք չէ վերցնել հարադեպային ինչ-որ էպիզոդ և հայտարարել, որ հենց այդ հավածն է ուզում գործարկել ու օգտագործել։ Հայաստանը լայն առումով պետք է ամեն ինչ տեսնի՝ Թուրքիան այդ հատվածը գործակելով կարողանո՞ւմ է Հայաստանին ավելի հեռուն՝ դեպի Սև ծով ելք տրամադրել, թե՞ այդ մի փոքր հատված է, իսկ մնացածն ուղղակի մնալու է Թուրքիայի տրամադրության տակ։ Թուրքիան պարտավորվածություն ունի 3 միջազգային կոնվենցիաներով, որոնք վավերացրել է Թուրքիայի խորհրդարանը, նաև իմ բազմաթիվ հորդորներից հետո Հայաստանի խորհրդարանը, որով մենք կարող ենք Թուրքիայի առաջ պայման դնել»,- անդրադառնալով Կարսում օրերս Հայաստանի և Թուրքիայի պատվիրակությունների հանդիպմանը, որի ժամանակ քննարկվել է Գյումրի-Կարս երկաթգծի գործարկման աշխատանքներին, նման դիտարկում է արել տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը.

- Թուրքիայի խորհրդարանի կողմից վավերացված բոլոր կոնվենցիաներով կա մեկ ընդհանուր պահանջ՝ նրանք ովքեր ունեն ելք դեպի ծով, պարտավոր են նման ելք տրամադրել այն երկրներին ու պետություններին, որոնք համարվում են ցամաքային, այսինքն՝ դեպի ծով ելք չունեն։ 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ