«Իրավունք». «Մոռանում եք Հայկին». Ինչ է հրահանգել թիմակիցներին Փաշինյանը Ամերիկացի զինվորները տեղներից էլ չշարժվեցին Վենսի կնոջն ու երեխային օգնելու համար (Տեսանյութ) ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին լքել Ռուսաստանը Արախչիին պաշտոնա՞նկ են անում Եվրոպան դատապարտված է. Միգրացիայի ինստիտուտը հրապարակել է սարսափելի կանխատեսում «Պասպորտ սեղանը» դարձել է «Ճռտոյի դուքյան» «Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները «Իրավունք». «Մեր կողմ անցած հոգեւորականներին էլ բերեք ԱԺ, թող «ներսի սպիտակեղենը փռեն» ԱԺ ամբիոնից» «Ժողովուրդ». Ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը Կիևի Հյուսիսային կամուրջը ծածկվել է ցանցով՝ ռուսական հարվածներից խուսափելու համար

Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է․ Արտակ Բեգլարյան

Հասարակություն

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների նախկին պաշտպան, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը տվյալներ է հրապարակել բռնի տեղահանված արցախցիների սոցիալ-տնտեսական վիճակի մասին.

«Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրը մի քանի ցավալի ցուցանիշ Մայր Հայաստանում ապաստանած արցախցիների սոցիալ-տնտեսական վիճակի մասին՝

1․Աղքատության մակարդակը բռնի տեղահանվածների շրջանում, խիստ մոտավոր հաշվարկներով, շուրջ 70% է, ինչը մոտ երեք անգամ ավելին է ՀՀ միջին ցուցանիշից (մոտ 23%):

2․Գործազրկության մակարդակը աշխատունակ արցախցիների շրջանում մոտ 70% է, ինչը մոտ հինգ անգամ ավելին է ՀՀ միջին ցուցանիշից (14%):

3․Աշխատող արցախցիների միջին աշխատավարձը, 2024թ. տվյալներով, մոտ 40% ցածր էր ՀՀ միջին աշխատավարձից (թարմ տվյալ չունեմ, բայց դժվար թե էականորեն տարբերվի):

4․Տեղահանված արցախցիների շուրջ 80%-ը դեռևս չունի սեփական բնակարանը (տունը) և ապրում է գլխավորապես վարձով, ինչը նշանակում է, որ այդ ընտանիքների սպառողական զամբյուղի չափը պաշտոնական միջինից ավելին է:

 

Եվ այս իրավիճակն ունենք ՀՀ իշխանությունների ձախողված սոցիալական, զբաղվածության ու բնակարանային ծրագրերի պատճառով: Իսկ իրենք ներսում ու դրսում կուրծք են ծեծում, թե իբր ինքնուրույն հաղթահարել են «փախստականների մարդասիրական ճգնաժամը» և մի հատ էլ մատ թափ տալիս մեզ վրա, երբ մատնացույց ենք անում հիմնախնդիրները: Շուտով նման մի գովերգության «հրավառություն» ենք տեսնելու նաև Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում՝ «խաղաղության» ու «մարդասիրական ճգնաժամի հաղթահարման» ծխածածկույթների տակ քողարկելով Արցախի ժողովրդի արյունահոսող վերքերը:

 

Եթե զուսպ ու բազմաչարչար արցախցիները չեն լացում, դա դեռ չի նշանակում, թե նրանց սոցիալական վիճակը բարվոք է: Ընդ որում, հաճախակի նույնիսկ Հայաստանի սովորական բնակիչներն են մտածում, թե լուծված են արցախցիների սոցիալական խնդիրները, այնինչ իրականությունը ցավալիորեն ու կտրականապես տարբերվում է այդ քարոզչական առասպելից:

 

Շնորհավո՛ր աշխատողների օրը. տարոսը՝ գործազուրկներին»:

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

«Իրավունք». «Մոռանում եք Հայկին». Ինչ է հրահանգել թիմակիցներին ՓաշինյանըՌԴ ԱԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանին և Ադրբեջանին՝ նացիզմի հերոսացման դեմ բանաձևին աջակցելՀոկտեմբերի 7. Օրվա խոսքԱմերիկացի զինվորները տեղներից էլ չշարժվեցին Վենսի կնոջն ու երեխային օգնելու համար (Տեսանյութ)ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին լքել ՌուսաստանըԱրախչիին պաշտոնա՞նկ են անումԵվրոպան դատապարտված է. Միգրացիայի ինստիտուտը հրապարակել է սարսափելի կանխատեսում«Պասպորտ սեղանը» դարձել է «Ճռտոյի դուքյան»«Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները«Իրավունք». «Մեր կողմ անցած հոգեւորականներին էլ բերեք ԱԺ, թող «ներսի սպիտակեղենը փռեն» ԱԺ ամբիոնից»«Ժողովուրդ». Ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորըԿիևի Հյուսիսային կամուրջը ծածկվել է ցանցով՝ ռուսական հարվածներից խուսափելու համարԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ«Հրապարակ»․ ԱԱԾ տնօրենի հրաժարականն են ուզում«Իրավունք». Մարզպետներին թիվ 1 է տրված«Ժողովուրդ». Իշխանությունը կզբաղվի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներովՀավատաք, թե՝ ոչ, բայց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը շուտով կավարտվի. ԹրամփԱրևմտյան երկրներում նավթի ռազմավարական պաշարները սպառվում են. BloombergAframax Rio տանկերը Սև ծովի ափերի մոտ ենթարկվել է անօդաչու նավակների հարձակմանը (Տեսանյութ)⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված