Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

Կարճ պատերազմը կարող է բանակցային փակուղուց ելք դառնալ

Միջազգային

Ի­րա­նի շուրջ ստեղծ­ված «ո՛չ պա­տե­րազմ –­ ո՛չ խա­ղա­ղութ­յուն» ի­րա­վի­ճակն այդ­պես էլ չի հան­գու­ցա­լուծ­վում: Ի­հար­կե, հան­գու­ցա­լու­ծում կա­րող է լի­նել ցան­կա­ցած պա­հի, ե­թե ԱՄՆ–ն վերսկ­սի պա­տե­րազ­մը: Ա­մեն դեպ­քում, ներ­կա ի­րա­վի­ճա­կը դեռ այս սցե­նարն է թող­նում ա­ռաջ­նա­յին տե­ղում (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=339601&l=am):

Թ­րամ­փի հույ­սե­րը, որ բլո­կա­դա­յի մի­ջո­ցով կա­րող են խնդիր լու­ծել, նման է, որ չեն ար­դա­րա­նում: Ի­մաս­տը Ի­րա­նին այն­պի­սի ծանր տնտե­սա­կան վի­ճա­կի հասց­նելն է, որ Թեհ­րա­նին այլ ելք չմնա, քան էա­կան զի­ջում­նե­րով խա­ղա­ղութ­յան հաս­նե­լը: Միայն թե պարզ­վում է, որ Ի­րա­նը ոչ միայն բլո­կա­դան մա­հա­ցու չի հա­մա­րում, այլ ան­գամ կա­րող է դրա­նից ո­րո­շա­կի օ­գուտ քա­ղել: Ընդ ո­րում, նման է, որ դա վեր­ջա­պես հաս­կա­ցան նաեւ ա­րեւմտ­յան աղբ­յուր­նե­րը: Այս­պես, The Wall Street Journal-ը հան­կարծ կռա­հեց, որ Ի­րանն ա­մե­նե­ւին էլ կղզի-պե­տութ­յուն չէ, այ­սինքն, կա­րող է ար­տա­քին աշ­խար­հի հետ կապ­վել ցա­մա­քով: Ընդ ո­րում, եր­կա­թու­ղա­յին կա­յուն կապ ու­նի ինչ­պես Ռու­սաս­տա­նի, այն­պես էլ` Չի­նաս­տա­նի հետ: Ա­վե­լին, Չի­նաս­տա­նի հետ կան խո­շոր կոն­տեյ­նե­րա­յին բեռ­նա­փո­խադ­րում­նե­րի, ինչ­պես նաեւ նավ­թի մա­տա­կա­րա­րում­նե­րի ոչ թե մշակ­ված, այլ` գոր­ծող սխե­մա­ներ: Իսկ այն բա­նից հե­տո, երբ նա­խօ­րեին Պա­կիս­տա­նը հայ­տա­րա­րեց Ի­րա­նի հետ իր սահ­մա­նա­յին ան­ցա­կե­տե­րը բա­ցե­լու մա­սին, եւ, թե­րեւս, ոչ ա­ռանց Պե­կի­նի մի­ջամ­տութ­յան, բեռ­նե­րի հոս­քը վե­րա­կանգն­վեց: Այ­սինքն` հի­մա Ի­րա­նը նավ­թի այն ծա­վա­լը, ո­րը Չի­նաս­տան էր տեղա­փո­խում ծո­վով, կփոր­ձի տե­ղա­փո­խել եր­կա­թու­ղով։ Ի­հար­կե, այս­տեղ խնդիր­ներ կան, պետք են են­թա­կա­ռույց­նե­րը հզո­րաց­նե­լու, թո­ղու­նա­կութ­յան ա­վե­լաց­ման հար­ցեր լու­ծել: Բայց քա­նի որ դա շո­շա­փում է նաեւ Չի­նաս­տա­նի կեն­սա­կան շա­հե­րը, այս խնդիր­նե­րը կա­րող են շատ ա­րագ` չի­նա­կան աշ­խա­տան­քա­յին տեմ­պե­րով լուծ­վել: Ս­պա­սե­լի­քը Պե­կին օ­րա­կան ա­վե­լի քան 2 մի­լիոն բա­րե­լի նավթ տե­ղա­փո­խելն է, ո­րը լու­ծե­լի խնդիր է։

Ընդ ո­րում, այս­տեղ կան նաեւ այլ խոր­քա­յին շա­հեր: Այդ են­թա­կա­ռույց­ներն ա­ռանց ա­մե­րի­կա­ցի­նե­րի բլո­կա­դա­յի էլ պետք է ու­ժե­ղաց­վեին, ու հի­մա լավ ա­ռիթ ե­ղավ: Իսկ հե­տո այդ ողջ հա­մա­կար­գը կաշ­խա­տի «Մե­տաք­սի ու­ղու» շրջա­նակ­նե­րում: Արդ­յուն­քում, եր­կա­թու­ղա­յին կապը հնա­րա­վո­րութ­յուն է տա­լիս Ի­րա­նից Չի­նաս­տան մա­տա­կա­րար­ման ժա­մա­նա­կը կրճա­տել մինչեւ 15 օր՝ ծո­վա­յին մո­տա­վո­րա­պես 40 օր­վա փո­խա­րեն:

Իսկ ա­հա ԱՄՆ-ն պետք է իր նա­վա­տոր­մից ե­րեք ա­վիա­կրա­յին խումբ պա­հի բլո­կա­դա­յի հա­մար:

­Կարճ ա­սած, թեեւ ԱՄՆ նա­խա­գա­հը սոցիա­լա­կան ցան­ցե­րում ար­դեն հասց­րել է Հոր­մու­զի նե­ղու­ցի քար­տե­զը տե­ղադ­րել` «Թ­րամ­փի նե­ղուց» (լու­սան­կա­րում) ան­վան տակ, բայց հաս­տատ դա էլ ի­րա­վի­ճակ չի փո­խում. նավ­թի հա­մաշ­խար­հա­յին գնե­րը մո­տե­նում են 130 դո­լա­րին, ին­չը միայն մե­ծաց­նում է Վա­շինգ­տո­նի հան­դեպ հա­մաշ­խար­հա­յին դժգո­հութ­յու­նը: Ու ան­գամ ՕՊԵԿ–ի հա­մար փլուզ­ման սպառ­նա­լի­քի ստեղ­ծու­մը` Է­մի­րաթ­նե­րին այդ կա­ռույ­ցից հա­նե­լու մի­ջո­ցով, ոչ թե նվա­զեց­նող, այլ ա­ճի է­ֆեկտ թո­ղեց հա­մաշ­խար­հա­յին գնե­րի վրա:

Այս­պի­սով, ե­թե բլո­կա­դան չի աշ­խա­տում, Թ­րամ­փը նո­րից մնում է ի­րա­նա­կան խնդրի լուծ­ման եր­կու հին տար­բե­րակ­նե­րի ա­ռաջ` վերսկ­սել պա­տե­րազ­մը կամ ըն­դա­ռաջ գնալ ի­րա­նա­կան պա­հանջ­նե­րին: Նա­խօ­րեին կա­յա­ցավ Պու­տի­նի եւ Թ­րամ­փի մե­կու­կես ժա­մա­նոց հե­ռա­խո­սազ­րույ­ցը: Դա­տե­լով մեկ­նա­բա­նութ­յուն­նե­րից, ո­րոնք ե­կան Մոսկ­վա­յից եւ Վա­շինգ­տո­նից, նման է, որ Պու­տի­նը փո­խան­ցել է այն քննար­կում­նե­րի արդ­յունք­նե­րը, ո­րոնք նա անց­կաց­րեց Ի­րա­նի հետ` արտ­գործ­նա­խա­րար Ա­րաղ­չիի վեր­ջին այ­ցի ժա­մա­նակ: Թ­րամփն էլ իր հեր­թին սկսեց խո­սել ոչ միայն Ի­րա­նի, այլ նաեւ ուկ­րաի­նա­կան ուղ­ղութ­յամբ հնա­րա­վոր ա­րագ խա­ղա­ղութ­յան մա­սին: Այս ա­մե­նը, ի­հար­կե, ո­րո­շա­կի մե­սիջ­ներ պա­րու­նա­կում են ռեալ խա­ղա­ղութ­յան հաս­նե­լու մա­սով: Ա­ռա­վել եւս, որ, ըստ Ու­շա­կովի. « Ռու­սաս­տա­նը կշա­րու­նա­կի ակ­տիվ շփում­նե­րը Ի­րա­նի, Պար­սից ծո­ցի երկր­նե­րի, Իս­րա­յե­լի եւ ԱՄՆ-ի հետ»: Այ­սինքն, Մոսկ­վան սկսում է ի­րեն ի ցույց դնել, որ­պես միջ­նորդ, ընդ ո­րում, տա­րա­ծաշր­ջա­նում հա­մա­լիր լու­ծում­ներ գտնե­լու «մաս­նա­գի­տաց­մամբ»:

­Բայց մյուս կող­մից էլ Պեն­տա­գո­նը պաշ­տո­նա­պես հայ­տա­րա­րեց` պատ­րաս­տել է Ի­րա­նի դեմ «կարճ եւ հ­զոր» հար­ված­նե­րի շար­քի ծրա­գիր, ո­րը դրված է Թ­րամ­փի սե­ղա­նին: Այ­սինքն, կա նաեւ ռազ­մա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րի վերսկս­ման հար­ցը, ո­րը, ի դեպ, ո­րո­շա­կի ի­մաստ ու­նի: Այ­սինքն, ակն­հայ­տո­րեն կա բա­նակ­ցա­յին փա­կու­ղի, ան­կախ այն բա­նից` միջ­նոր­դը Մոսկ­վա՞ն է, թե՞ մեկ այլ կողմ: Այն է` հենց այս­պես Ի­րա­նի հետ պայ­մա­նա­վոր­վելն ու հե­ռա­նա­լը կըն­կալ­վի` որ­պես Թ­րամ­փի հա­մար պար­տութ­յուն: Կամ, ե­թե Թեհ­րա­նը ո­րո­շի ինչ­–որ «սոու­սով» բա­վա­րա­րել Թ­րամ­փի մի­ջու­կա­յին պայ­ման­նե­րը, դա կու­նե­նա հա­կա­ռակ է­ֆեկ­տը: Հ­րա­դադա­­րի ա­ռա­ջին օ­րե­րին այս հար­ցե­րում կոմպ­րո­մի­սը կա­րող էր ըն­կա­լե­լի լի­նել, սա­կայն Իս­րա­յե­լը կա­րո­ղա­ցավ խան­գա­րել: Հի­մա ժա­մա­նա­կը բաց է թողն­ված: Այ­սինքն, «կարճ եւ հ­զոր» հար­վա­ծա­շա­րե­րը կա­րող են դառ­նալ բա­նակ­ցութ­յուն­նե­րում այս փա­կու­ղուց դուրս գա­լու մի­ջոց:

Ա­մեն դեպ­քում, փոր­ձա­գի­տա­կան մի շարք հե­ղի­նա­կա­վոր աղբ­յուր­ներ եւս այն կար­ծի­քին են, որ Թ­րամփն այ­լեւս ժա­մա­նակ չու­նի եւ պետք է իր քայ­լը կա­տա­րի:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ