Մերցը հաստատել է Բեռլինի պատրաստակամությունը Մոսկվայի հետ ուղիղ երկխոսության համար Կայա Կալլասը բացահայտորեն փորձում է ձախողել Մոսկվայի հետ բանակցությունները Հաքերները կոտրել են Ուկրաինայի համար անօդաչուներ արտադրող գերմանական ընկերության տեխնոլոգիական բազան. Financial Times Ուկրաինայի վերջին բոլոր մարտական ​​առաքելությունները ձախողվել են Starshield-ի խափանումների պատճառով. Axios Երդվյալ մանդատ չվերցնողը Тише едешь, дальше будешь․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Իսկ 2018-ին ուրիշների երեխաների «տարոսը» բերելիս չէի՞ք հուզվում․ ԶԱՐՄԱՆՔ «Ուժեղները» չդիմացան Եղեգնաձորում ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Այս ռեժիմը համառորեն ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանը չունենա որեւէ դաշնակից. Կարեն Վրթանեսյան

Սլավյանսկ-Կրամատորսկի ճակատում ռուսասական ուժերի լուրջ ձեռքբերում ունեն (Քարտեզ)

Միջազգային

Սլավյանսկ-Կրամատորսկի ճակատում ռուսասկան ուժերի լուրջ ձեռքբերում ունեն: Ռուսների գրոհային խմբերը նկատելի առաջխաղացում են արձանագրել Կրիվայա Լուկայում և Ռայ-Ալեքսանդրովկա շրջանում (Քարտեզում)։

Կրիվայա Լուկա. այդ բնակավայրը գրավելով, ռուսական ուժերը, որոնք գործում են ավելի հյուսիս` Լիմանի ճակատում, հնարավորություն կունենան արագորեն վերահսկողության տակ վերցնել այս հատվածում Սեւերսկի Դոնեց գետի ողջ արեւելյան գոտին` խորացնելով Լիմանի շրջապատումը: Ավելի հյուսիս ռուսները գրոհում են Օսկոլի ջրամբարի եւ Սվյատոգորսկի ուղղությամբ, եւ Սեւերսկի Դոնեցի հատվածում առաջխաղացումը էապես կօգնի այդ գործողությանը: Սա Լիմանի համար նշանակում է շրջապատում, որից հետո ռուսները դուրս կգան Սլավյանսկի հյուսիս:

Ռայ-Ալեքսանդրովկա. Այստեղ հարձակումը, իհարկե, պետք է դիտարկել Լիմանի հարձակման ընդհանուր համատեքստում, որպես մեկ մեծ օպերացիայի բաղադրիչ: Ռայ-Ալեքսանդրովկան մեծ սփռվածության բնակավայր է, թեեւ այն դիրքերը, որոնց հասել են ռուսական ուժերը, կարելի է հարաբերականորեն համարել այդ բնակավայրի կենտրոնական գոտի: Բնակավայրի մնացած հատվածում ռուսները հարձակվելու են հիմնականում փոքր շինությունների գոտիներով, որոնց շուրջ խոշոր պաշտպանություն կազմակերպելը դժվար է: Իսկ ահա Կրիվայա Լուկայի ուղղությամբ առաջխաղացումն իր հերթին մեծապես կմպաստի նաեւ Ռայ-Ալեքսանդրովկայի հարձակմանը:

Հաջողության դեպքում ռուսները դուրս են գալիս Նիկոլաեւկա-Միլանովկա գիծ, ընդ որում, Սեւերսկի Դոնեցի հատվածում հաջողության դեպքում ռուսները կհայտնվեն  Նիկոլաեւկայի նաեւ հյուսիսում: Այս բնակավայրերը գրավելու դեպքում, ռուսները դուրս են գալիս Սլավյանսկ-Կրամատորսկ անգլոմերացիայի արեւելյան թեւ, եւ եթե նաեւ դուրս գան Սլավյանսկի հյուսիս, ապա անգլոմերացիայի շրջապատումը կսկսի դառնալ տեսանելի:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ