Գնում ենք Չինաստան՝ Աշխարհի առաջնությանը․ Արայիկ Հարությունյան Փաշինյանը շնորհակալություն է հայտնում ՍԴ նախագահ Դիլանյանին Դեբեդ գետում հայտնաբերվել է կնոջ դի «Յուրաքանչյուր մարզիչ պետք է հպարտանա նման խաղացողով»․ Կիվուն՝ Հենրիխ Մխիթարյանի մասին Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխության մեկնարկը տրված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում 15 ժամ ջուր չի լինի Ռուսները հարվածել են Վիննիցայում Պորոշենկոյի Roshen գործարանին Թաթուլ Պետրոսյանի քույր​ը նոր գրառում է արել․ ինչ է ասել այս անգամ Պեսկով. Կրեմլը մերժել է 60-օրյա հրադադարի առաջարկը Ռուսական ուժերը շարունակումեն ակտիվ հարձակումը Դոբրոպոլեի հյուսիս–արեւելքում

Սա քո սեփական «հայաթը» չի, որ ինչ ուզես անես. Արտակ Արամյան

Մշակութային

Երեւանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի մեկնարկը այլեւս մեկնարկված է: Ժամանել են տարբեր Եվրոպական պետությունների լիդերներ: Սակայն ամենից շատ աղմուկ ստացավ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այցը Հայաստան: Այն անշուշտ միանշանակ չընդունվեց հայ հասարակության եւ անգամ արվեստագետների կողմից: Այս առիթով «Իրավունք»-ը խոսեց գուսան, հեղինակ-կատարող ԱՐՏԱԿ ԱՐԱՄՅԱՆԻ հետ, ով նույնպես անտարբեր չի մնացել այս հարցի շուրջ:

— Պարոն Արամյան, Դուք ոչ մի կերպ չկրողացաք ընդունել Զելենսկու այցը Հայաստան: Ինչո՞ւ:

—Վրացի երգիչ, դերասան Վախթանգ Կիկաբիձեն, մի հարցազրույցի ժամանակ ասել է. «Ես կյանքում Ռուսաստան չեմ գնա, որովհետեւ եթե մի երկրի տանկ կրակում է իմ ազգի վրա, ես այդ երկիր չեմ գնա»: Հիմա անցնեմ Զելենսկուն: Ես չգիտեմ դա ճիշտ էր թե սուտ, որ նրանք զենք են տվել Ադրբեջանին, բայց միայն այն հանգամանքը, որ նա առաջինն է շնորհավորել պատերազմը հաղթելու կապակցությամբ Ադրբեջանին, դա արդեն բավական էր, որ վերջինս իրավունք չունենար Հայաստան ոտք դնելու:

—Ի՞նչ եք կարծում, սա Ռուսաստանը ինչպես կընդունի եւ ինչպե՞ս այդ այցը կանդրադառնա հայ-ռուսական հարաբերությունների վրա:

—Բնականաբար շատ վատ կանդրադառնա: Ես հակիրճ պատասխանեմ. մեր ասօյրվա իշխանականները իրենք չգիտեն, թե իրենք ով են եւ ինչով են զբաղվում: Նրանք իրենց պաշտոնների ծանրությունն ու պատասխանատվությունը չեն գիտակցում ու չեն հասկանում ինչ են անում:
Սա քո սեփական հայաթը չի, որ ինչ ուզես անես: Գույություն ունի դիվանագիտություն, լռելու ունակություն, ծանրութեւթեւ անելու կուլտուրա: Շատ վատ է, որ այդքանը չեն գիտակցում:

—Ուրախ Ավտոբուսը չի զգում դրա վատը, հակառակը՝ ըստ նրանց ամեն բան շատ էլ լավ է՝ սրտիկներ քաղցրաբլիթներ եւ հայաստանի քարտեզով կրծքազարդ...

—Նախ ասեմ, որ «Ուրախ Ավտոբուս» անվանում դնող իշխող ուժը «Ուրախ Ավտոբուս»-ի իմստը չի հասկացել: Դա Ալբերտ Մկրտչյանի նկարած ֆիլմն է երկրաշարժից հետո, որը իրականում տրագեդիա է եւ այնտեղ ուրախություն չկա: Ավելի ճիշտ, գուցե ներկայիս իշխանությունը գիտի ինչ է անում, դրա համար է կոչել «Ուրախ Ավտոբուս»...

—Լավ, անցնենք Ձեր ստեղծագործական կյանքին: Ի՞նչ նորություն ունեք:

—Շատ ակտիվ ստեղծագործական փուլում եմ: Մոտ օրերս նոր երգ կունենամ, որը եւս կունենա տեսահոլոովակ: Երգը իր մեջ ունի խորհուրդ, թե որտեղից եկել եւ ուր ենք գնում , ինչ ենք կորցրել ու ինչ ենք որոնում: Վերնագրել եմ «Բարեկամ»:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ