Պետքարտուղար Ռուբիոն ենթադրել է, որ ԱՄՆ-ն կարող է դուրս գալ ուկրաինական բանակցություններից Wildberries-ը հայտնում է ապրանքների՝ Հայաստանի սահմաններից դուրս վաճառքների փուլային վերականգնման մասին Նիկոլը Սիսիանից քոռ ու փոշման հետ գնաց Պուտինը շնորհավորանքներ է հղել Հաղթանակի օրվա 81-ամյակի կապակցությամբ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Շիրակի գրասենյակներում խուզարկություններ են ընթանում Դատարանը կուսումնասիրի՝ ինչքան սունկ է կերել և որ պահերին. Նարեկ Կարապետյանը շարունակեց սնկի թեման Իրանի պատերազմում գլխավոր հաղթողը Ռուսաստանն է. Կամալա Հարիս Օրվա խորհուրդ. Մայիսի 8 Թրամփ. Իրանը ներմալ երկիր չէ, մեր նավերին է հարվածում Հանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ

Ալեքսեյ Մուխին. ամեն մի ժողովուրդ արժանի է այն առաջնորդին, որին ընտրում է

Վերլուծություն

Հարցազրույց քաղաքագետ, հրապարակախոս, Քաղաքական տեղեկատվության կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մուխինի հետ

Հարցազրույցը վարեց Գրիգորի Անիսոնյանը

 

– Ալեքսե՛յ Ալեքսեևիչ, Դուք կրթությամբ պատմաբան եք։

–  Պատմաբան-արխիվագետ։

– Բայց չգիտես ինչու զբաղվեցիք քաղաքական տեղեկատվությամբ։ Ի՞նչը դրդեց Ձեզ ընտրել այս ուղին։ Դա ինչ-որ անհրաժեշտությո՞ւն էր թե՞ հետաքրքրություն։

– Մանկության տարիներին ես ուզում էի հնագետ դառնալ։ Փորփրել նեոլիթը, պալեոլիթը և այլն։ Բայց հետո, համալսարանում դասընթացներին զուգահեռ, պարզ դարձավ, որ ես ավելի ու ավելի մոտ եմ արդիականությանը, և արդի ժամանակները, ինչպես ասում են, սկսեցին ավելի ու ավելի շատ հետաքրքրել ինձ։ Եվ հինգերորդ կուրսում (հենց այդ ժամանակ փլուզվել էր Խորհրդային Միությունը) ամեն բան տրամաբանորեն դասավորվեց. հայրենիքի հնագույն պատմությունից անցա ժամանակակիցին։ Ես տեսա եզակի հնարավորություն. գտնվելով իրադարձությունների կիզակետում՝ սկսել արդեն հավաքել տեղեկատվական նյութ, որի ականատեսն էի եղել, և որի հետ կարելի էր անմիջականորեն աշխատել՝ մանրամասն քննելով և այլն։ Այսինքն՝ հոգու խորքում ես այդպես էլ հնագետ մնացի։ Միայն թե հիմա հարկ է լինում մանրամասն քննել, ինչպես այժմ ասում են, տեղեկատվական գործերը (քեյսերը)։

– Ես նկատի ունեմ հենց քաղաքական ուղղվածությունը։

– Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Հաճախ կարծում են, որ քաղաքագետը ինչ-որ կերպ կապված է քաղաքականության հետ։ Այո՛, մենք կապված ենք քաղաքականության հետ, բայց այստեղ մենք ավելի շատ նման ենք բժիշկների՝ մենք վերլուծում ենք հիվանդության զարգացման պատմությունը, նշանակում ենք բուժում, եթե դա անհրաժեշտ է։ Կամ էլ պարզապես խորհուրդ ենք տալիս։ Ես ուղղակի բժիշկների ընտանիքից եմ, և ինձ հաճախ ասում են. «խորհրդատվության կարիք կա», «կոնսիլիումի կարիք կա»։ Ինձ թվում է, որ քաղաքագետների կոնսիլիումը (խորհրդակցություն) ինչ-որ կերպ նման է այն բանին, թե ինչպես են բժիշկները հիվանդի վրա կախարդանք անում, հուսամ՝ շատ լավ բժիշկները։ Քաղաքագետները, բժիշկները նույնպես կարող են վատը լինել։

Բայց Դուք գո՞հ եք Ձեր ներկայիս մասնագիտությունից։

– Ես շատ գոհ եմ։ Ինչպես ասում են շատ խելացի մարդիկ, ես կյանքումս ոչ մի օր չեմ աշխատել, որովհետև այն, ինչով ես զբաղվում եմ, իմ սիրած գործն է։

– Ալեքսեյ՛ Ալեքսեևիչ, 2022 թվականի փետրվարին Ռուսաստանը ստիպված եղավ սկսել հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայում, որը շարունակվում է մինչ օրս: Ինչպե՞ս է հատուկ ռազմական գործողությամբ Ռուսաստանի զբաղվածությունը ազդել այն իրադարձությունների վրա, որոնք տեղի ունեցան Լեռնային Ղարաբաղում, երբ Ադրբեջանը բռնի ուժով 120 հազար հայերի վտարեց իրենց տներից, որոնք միանգամից վերածվեցին փախստականների: Նրանց մեծ մասը մինչև հիմա ապաստան է փնտրում այստեղ՝ Ռուսաստանում, իսկ մյուս մասը՝ Հայաստանում:

– Իհարկե, իրադարձությունները Արցախում և Ուկրաինայում սերտորեն կապված են։ Ադրբեջանն օգտվեց նրանից, որ Ռուսաստանը բավական լրջորեն կենտրոնացած էր Ուկրաինայի վրա, և հաջողությամբ իր համար ընտրեց ճիշտ ժամանակը։ Իհարկե, սա չի ազատում այն ​​ժամանակվա Հայաստանի ղեկավարությանը տարբեր պատասխանատվություններից ու պարտավորություններից, որը քիչ էր արձագանքում Հայաստանի սահմաններին և Արցախում ձևավորվող շատ լուրջ մարտահրավերներին, ինչպես նաև Ռուսաստանի նախազգուշացումներին, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի միջոցով։ Նա ասել էր, որ դա տեղի է ունենալու։ Անհրաժեշտ էր արձագանքել։ Իհարկե, մենք պետք է հաշվի առնենք նաև, որ Ուկրաինայում իրավիճակը ծավալվել է ո՛չ 2022 թվականին, ո՛չ էլ նույնիսկ 2014 թվականին։ Այն, ըստ էության, սկսել է թափ առնել 2004 թվականին, երբ անցկացվեց ընտրությունների հայտնի երրորդ փուլը, և հաղթեց Յուշչենկոն։ Վիկտոր Յուշչենկոն այն մարդն էր, որն ամուսնացած լինելով ամերիկյան հատուկ ծառայութունների աշխատակցուհու հետ, ըստ էության, սկսեց Ուկրաինայի նացիֆիկացման գործընթացը: Ովքեր մոռացել են, ես նրանց կհիշեցնեմ, որ նա Բանդերային և Շուխևիչին ազգային հերոսներ դարձրեց: Սկսեցին փողոցները նրանց անուններով կոչվել և այլն: Բայց դա բավական էր, քանի որ սկսեցին իշխանության գալ, հատկապես տեղական մակարդակով, բացահայտ նացիստական ​​​​գործիչներ: Միաժամանակ ի հայտ եկան այնպիսի կազմակերպություններ, ինչպիսին «Աջ սեկտոր»-ն է, որն արգելված է Ռուսաստանում, և այլն: Եվ պետք է ասել, ասում եմ անմիջականորեն լսածիցս, որ 2005 թվականին ԱՄՆ-ի դեսպանատունը Ուկրաինայի ղեկավարությանը առաջարկել է ՆԱՏՕ-ին միանալու «ճանապարհային քարտեզը»: Ուշադրությո՛ւն: ՆԱՏՕ-ին միանալու «ճանապարհային քարտեզ», 2005 թվականին: Այսինքն՝ շատ ավելի վաղ, քան հարցը սկսեց քննարկվել հասարակության մեջ: Եվ պետք է ասել, որ Ուկրաինայի ղեկավարությունը երախտագիտությամբ ընդունեց անկասկած այս ոչ պաշտոնական առաջարկը և այդ ժամանակվանից հետևում է դրան։ Իհարկե, ռուսական կողմը այս ամենը հիանալի գիտեր և փորձում էր կարգի հրավիրել Ուկրաինայի ղեկավարությանը՝ բավական խոր և շատ աշխատելով Ուկրաինայում։ Այս աշխատանքին, իհարկե, սևեռուն ուշադրությամբ հետևում էին Մոլդովան, Հայաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը և նախկին այլ խորհրդային  հանրապետություններ, որոնք գնահատում էին, թե ինչպես գլուխ կհանի դրանից Ռուսաստանը, ինչպես կգործի այս կամ այն իրավիճակում։ Եվ, դատելով ըստ ամենայնի, Ադրբեջանը եզրակացրեց, որ հնարավոր է անել այն, ինչ արեց 2023 թվականին։ Եվ, ցավոք, դա տեղի ունեցավ։ Հարկավոր է եզրահանգումներ կատարել և նմանատիպ ողբերգական իրավիճակների հակազդեցության մեխանիզմներ մշակել, ինչպիսիք, ցավոք, տեղի ունեցան Ռուսաստանի և Ուկրաինայի, Հայաստանի և Ադրբեջանի և այլ երկրների միջև։

– Այո՛, բայց այն բանից հետո, երբ Ադրբեջանը վտարեց հայ բնակչությանը Արցախից,  փչացրեց իր հարաբերությունները նաև Ռուսաստանի հետ։ Սա բացարձակապես անհասկանալի է։  

–  Սա շատ հասկանալի է։ Բանն այն է, որ, ցավոք, Ուկրաինայի և Հայաստանի կարծես հատուկ ընտրված ղեկավարները (ես նկատի ունեմ Նիկոլ Փաշինյանին) այս առումով բավական սխեմատիկորեն էին գործում։ Ամեն ինչում մեղավոր էր Ռուսաստանը։ Ինչ էլ տեղի ունենար, ինչ սխալներ էլ իրենք կատարեին,  նրանք միշտ Ռուսաստանի վրա էին գցում։ Ես մի քիչ ծանոթ եմ Հայաստանի իրավիճակին մինչև հակամարտությունը, որը հանգեցրեց Լեռնային Ղարաբաղի կորստին։ Ես կասեի, որ դա բավական առանձնահատուկ իրավիճակ էր։ Բանն այն է, որ այդ ժամանակ Երևանում հսկայական թվով մարդիկ կային, որոնք այս կամ այն ​​կերպ ապրում էին դրամաշնորհներով։ Այսինքն՝ նրանք տարբեր ոչ առևտրային կազմակերպությունների (ՀԿ-ներ) աշխատակիցներ կամ ղեկավարներ էին, որոնցից ամեն քառակուսի մետրի վրա երկու-երեք հատ կային։ Ռուսաստանի համար այս իրավիճակում դժվար էր ցուցաբերել որևէ «մեղմ ուժ», գործնականում անհնար էր։ Նրանք դիտում էին, գլխով անում և ասում. «Այո, շատ հետաքրքիր է»։ Բայց հենց նույն օրը նրանք իրենց արևմտյան հովանավորներին ուղարկում էին զեկույցներ այն մասին, թե Ռուսաստանը սկսում է ավելի ակտիվ աշխատել հայկական միջավայրում, որպեսզի իր համար գոնե ինչ-որ հենման կետեր ստեղծի։ Եվ, իհարկե, սա առաջացրեց արձագանք՝ «Ռուսաստանը միջամտում է ներքին գործերին»։ Ես հիշեցնեմ, որ Եվրամիությունը վերջերս 75 միլիոն կամ ավելի շատ եվրո է հատկացրել Հայաստանում ռուսական ազդեցությանը հակազդելու համար։ Ինչպե՞ս հասկանանք։

– Ինձ թվում է՝ խոսքը 15 միլիոնի մասին էր։

– Տարբեր թվեր են շրջանառվում, բայց ես պարզապես վախենում եմ, որ դրանք գալիս են տարբեր աղբյուրներից, և եթե այդ աղբյուրները միախառնվեն մեկ գետի մեջ, ապա մոտավորապես կլինի համապատասխան գումարը։  

– Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վերջերս կայացած հանդիպման ժամանակ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը, որքանով ես գիտեմ, առաջին անգամ պաշտոնապես հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի կորուստը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Փաշինյանը Պրահայում հայտարարեց, թե Լեռնային Ղարաբաղը՝ Արցախը, Ադրբեջանի տարածք է: Նման հայտարարության, կարծում եմ, շատերը չէին սպասում, այդ թվում՝ ինքը՝ Հայաստանի վարչապետը:

–  Դուք նույնիսկ չեք կարող պատկերացնել, թե քանի ադրբեջանամետ գործիչներ, որոնք պարզապես սպասում էին այս հայտարարությանը, ասացին՝ Yes!։

– Ինչո՞ւ։

– Նրանք սպասում էին, որ Նիկոլ Փաշինյանը կարտասանի այս արտահայտությունը։ Եվ նա դա բարձրաձայնեց։ Լեռնային Ղարաբաղը որպես ադրբեջանական տարածք ճանաչելու մասին Փաշինյանի հայտարարությունը պաշտոնական տեսակետ է, քանի որ նա Հայաստանի վարչապետն է։ Ինչ էլ որ ասեն Ռուսաստանի ղեկավարության ներկայացուցիչները, դա միայն այդ անձանց կարծիքն է։ Չնայած նրանք, թերևս, խոսում են Ռուսաստանի անունից, բայց դա փաստաթղթավորված հայտարարություն չէ։

– Բայց ահա նաև Ռուսաստանի առաջին դեմքը խոսեց այս մասին։

–  Դա ճիշտ է։ Քանի որ դա Հայաստանի համար, ցավոք, արդեն կատարված փաստ է։ Եվ այստեղ պետք է լավ հասկանալ, որ ռուսական կողմը զգալի չափով ստիպված էր գործել շատ զգույշ։ Ես կբացատրեմ։ Շատ տարօրինակ է այն պնդումը, թե Ռուսաստանը չսկսեց կռվել Հայաստանի համար հայկական տարածքում իր մյուս դաշնակցի՝ Ադրբեջանի դեմ։ Այս առումով, Հայաստանի ղեկավարությունը հանդես եկավ մեզ համար շատ տարօրինակ կերպով։ Բոլոր հիմքերը կային ասելու, որ դա սադրանք էր։ Եվ, ըստ էության, դա այդպես էր։ Բացատրեմ, թե ինչու։ Հայաստանի օգտին ՀԱՊԿ-ի կամ Ռուսաստանի հանդես գալու համար պաշտոնական հիմքեր չկային։ Ավելի ուշ միջադեպ տեղի ունեցավ, երբ ադրբեջանական զորքերը (ի դեպ, լիովին պարզ չէ՝ դրանք ադրբեջանակա՞ն զորքեր էին, թե՞ թուրք վարձկաններ) մտան հայկական տարածք։

– Երկուսն էլ։

– Հնարավոր է։ Բայց դա արդեն տեղի ունեցավ ավելի ուշ, երբ այս ամբողջն արդեն բարձիթողի վիճակում էր։ Եվ այստեղ շատ կարևոր է այնուամենայնիվ հասկանալ, որ Ռուսաստանը չգիտեր՝ ինչ կարգավիճակով ենք անցնում, ինչպես ասում են, էսկալացիային։ Մի պարզ պատճառով։ Չէ՞ որ Լեռնային Ղարաբաղը չի ճանաչվել Հայաստանի կողմից։ Սա շատ կարևոր պահ է։

– Այստեղ շատ կարևոր հարց է առաջացնում։ Արցախի՝ Լեռնային Ղարաբաղի կորուստը՝ իր ռուսախոս ու ռուսամետ, այսպես ասենք, արցախամետ, հայամետ բնակչության հետ միասին, կորուստ է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի համար։ Որքանո՞վ է այսօր սա կորուստ Ռուսաստանի համար։

 – Իհարկե, իրավիճակը Ռուսաստանի համար որոշ չափով ավելի բարդացել է, այո՛։ Հայաստանը, ամեն դեպքում, ՀԱՊԿ-ի մեր դաշնակիցն է, և մենք սա շատ լավ հիշում ենք։ Այլ բան է, որ նա սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Սա նույնպես տհաճ հանգամանք է, որն ունի որոշակի քաղաքական հետևանք։ Բայց մյուս կողմից, մենք այստեղ ավելի շատ ելանք հումանիտար աղետի ընկալումից։ Որովհետև հսկայական թվով մարդկանց տեղահանությունը (132 հազար մարդ) իսկապես շատ լուրջ խնդիր է։ Այո՛, այս առումով Ռուսաստանը, որքանով ես գիտեմ, որոշակի անհարմարության և նույնիսկ մեղքի զգացում ապրեց, ես սա ուղիղ եմ ասում։ Ես խոսում եմ ոչ թե Ռուսաստանի անունից, այլ իմ անունից։ Ինձ թվում էր, և ես համոզված էի, որ հենց դա է տեղի ունեցել։ Քանի որ ռուսաստանյան լսարանը շատ զգայուն արձագանքեց դրան։ Եվ, այո՛, իսկապես քննարկելու բան կա այստեղ՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերություններում։ Այստեղ խոսելու բան կա։ Սակայն մեղքը բարդել մեկ կամ մյուս կողմի վրա, մասնավորապես՝ Ռուսաստանի վրա, այնուամենայնիվ, կարծում եմ՝ ճիշտ չի լինի։ Ինչո՞ւ։ Որովհետև դա անմիջապես մեծ քանակությամբ փաստարկներ է առաջ բերում ինչպես մի, այնպես էլ մյուս կողմից։ Դուք, հավանաբար, հասկանում եք, թե ինչի մասին եմ խոսում։

– Իհարկե։

– Եվ արդյունքը լինում է հակամարտությունը։ Եվ ամենահետաքրքիրն այն է, որ այս հակամարտությունը ո՛չ Ռուսաստանի օգտին է, ո՛չ էլ Հայաստանի։ Այս հակամարտությունը Ռուսաստանի և Հայաստանի ընդդիմադիրների օգտին է՝ մասնավորապես՝ ինչ-որ չափով Եվրամիության, Ամերիկայի Միացյալ Նահանգների և ինչ-որ որոշ չափով Ադրբեջանի ու Թուրքիայի։ Այստեղ կարևոր է հստակ հասկանալ, որ այս հակամարտությունը արհեստական ​​է, և այն արհեստականորեն թեժանում է երրորդ երկրների օգտին։

– Այն ամենը, ինչ ասացիք, ակնհայտ է, և միայն այս խնդիրներից հեռու և դրանց անտեղյակ մարդը կարող է կասկածել դրան։

Մեր զրույցի շարունակության մեջ կցանկանայի ասել, որ Դուք լավ գիտեք Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին։ Արդեն հունիսի 7-ին Հայաստանում տեղի կունենան խորհրդարանական ընտրությունները, որոնք մեծապես կորոշեն Հայաստանի ընտրությունը։

Գերակայությունները, այսպես ասենք։

– Դեպի Եվրոպական միությո՞ւն, թե՞ Եվրասիական միություն, և, հետևաբար, դեպի Ռուսաստանի կողմը։

– Հայաստանը ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամ է։ Այստեղ հարց է դրված, թե դուք կհեռանա՞ք այս անդամակցությունից, թե՞ կմնաք։

– Հենց դրա մասին է խոսքը, իհարկե։ Եվ ես ուզում էի հարցնել, Ձեր կարծիքով, ի՞նչ դեր կխաղան այս ընտրությունները Հայաստանի ճակատագրում։ Գաղտնիք չէ, որ և՛ ԱՄՆ-ը, և՛ Եվրոպան, և՛ հավաքական Արևմուտքը ցանկանում են Հայաստանը պոկել Ռուսաստանից։ Նրանց թվին կարելի է դասել նաև Ադրբեջանին ու Թուրքիային։ Եվ նրանք բոլորը, ինչպես տեսնում ենք, աջակցում են Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, քանի որ նրանք վստահ են, որ Փաշինյանը կգնա հենց իրենց ճանապարհով։ Ապրիլի 1-ին Ռուսաստանի նախագահի հետ նրա հանդիպումը մասամբ կամ նույնիսկ ամբողջությամբ ցույց տվեց հավատարմությունը այս ճանապարհին, քանի որ նա կոնկրետ չպատասխանեց այն հարցերին, որոնք տրված էին իրեն։ Այս է հարցը, թե որքանով է Ռուսաստանի նախագահի հետ հանդիպած Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը ձեռնտու Ռուսաստանին։ Ոչ միայն Ռուսաստանի նախագահին, այլև Ռուսաստանին։

– Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում Պուտինը հետաքրքիր ձևակերպումներ տվեց, որոնք, սկզբունքորեն, շատ հստակ սահմանում են Ռուսաստանի գերակայությունները այս իրավիճակում. ում ընտրի հայ ժողովուրդը, նրա հետ էլ մենք կաշխատենք։ Քանի որ դա հայ ժողովրդի ընտրությունն է։ Որքան էլ դա պարզունակ հնչի, դա այդպես է։ Եվ ինձ թվում է, որ Պուտինը Ռուսաստանում իր երկարատև կառավարման ընթացքում ապացուցել է դա։ Նա ապացուցել է, որ պատրաստ է խոսել ընդհանրապես ցանկացած մեկի հետ, նույնիսկ Զելենսկու։ Բայց դա չի նշանակում, որ Պուտինի համար միևնույնն է։

– Վլադիմիր Պուտինը Փաշինյանին ասաց, որ ցանկալի է բոլոր ընդդիմադիր կուսակցությունների մասնակցությունը ընտրություններին, և այլն, դրանով ամեն ինչ արդեն ասված էր։

– Դա գերակայություն է։ Որովհետև դրանից առաջ կամ անմիջապես հետո Վլադիմիր Պուտինը ելույթ ունեցավ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, որը «վերագործարկվել» էր, և նա հստակ գերակայություններ սահմանեց ու շեշտադրումներ կատարեց սեպտեմբերին սպասվող առաջիկա ընտրությունների համար։ Եվ նա կրկնեց փաստացի նույն բանը։ Նա խոսեց լեգիտիմության, թափանցիկության, ընտրությունների մրցունակության և այլնի մասին։ ԿԸՀ-ի առջև շատ մեծ խնդիր է դրված, լուրջ խնդիր այս առումով։ Ինչպես նաև Հայաստանի ղեկավարության առջև, կարծում եմ, որովհետև հայ ժողովուրդը, համոզված եմ, քաղաքացիական հասարակությունը Հայաստանի ղեկավարությունից ակնկալում են, որ նա կօգնի կազմակերպել ու մեկնարկել իսկապես ժողովրդավարական գործընթաց, այլ ոչ թե այն, ինչ տեղի է ունենում Միացյալ Նահանգներում ու այլ երկրներում, որոնք իրենց ժողովրդավարության փարոսներ են երևակայում, բայց այդպիսին չեն։

–Ալեքսե՛յ Ալեքսեևիչ, այսօր մասնագիտական ​​հանրությունը, նկատի ունեմ քաղաքագետներին, լրագրողներին և այլոց, ասում է, որ մոլդովական սցենարը կարող է կրկնվել Հայաստանում։ Այնտեղ ժողովրդավարության նշույլ չկա։

– Ես համաձայն եմ դրա հետ։ Բայց հանցագործությունը գնահատելու համար այն պետք է կատարված լինի, որքան էլ դա տարօրինակ հնչի։ Մենք պետք է խոսենք այն մասին, որ նման  տեսակի հանցագործության համար նախադրյալներ կան։ Ես չեմ վախենա այդ բառից. Մոլդովայում իսկական հանցագործություն կատարվեց մոլդովացի ժողովրդի դեմ։ Եվ  վախենում եմ, որ, ցավոք, Ուկրաինայում եղած իրավիճակը Հայաստանում էլ կրկնվի։

– Այո՛, Ուկրաինայում դա արդեն կրկնվել է շատ անգամներ։

– Այո՛, նրանք սիրում են նույն ճանապարհով անցնել։

– Այո՛, Աստված չանի՝ դա լինի Հայաստանում։

– Փաստը մնում է փաստ։ Այստեղ քաղաքացիական հասարակությունը պետք է ասի իր խոսքը։ Բայց Դուք և ես հասկանում ենք, որ, օրինակ, Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում նվազագույնի է հասել, ինչպես որ դա եղավ Մոլդովայում և Ուկրաինայում իրենց ժամանակին։ Դուք հասկանում եք, թե ինչի համար դա արվեց։ Որովհետև այլընտրանքային տեսակետ կարծես թե չկա։ Բայց կան գերիշխող խոսույթներ (նարատիվներ), որոնք պարտադրվում են Եվրամիության և Միացյալ Նահանգների կողմից։ Մնացած բոլորը հայտարարվում են կա՛մ գոյություն չունեցող, կա՛մ աննշան։ Եվ տեղի է ունենում քաղաքացիական հասարակության այսպիսի որոշակի քաղաքական զոմբիացում։

– Նրանք ուզում են ամեն ինչ պոկել։ Նրանք պոկեցին Մերձբալթիկան, պոկեցին Վրաստանը։

–  Փորձեցին պոկել։ Բայց վրացիները ժամանակին ուշքի եկան։

– Նրանք մի փոքր բարելավեցին իրավիճակը, այնպես չէ՞։ Ադրբեջանը պոկվել է դեպի Թուրքիա, իսկ Թուրքիան ՆԱՏՕ-ի երկիր է։

– Այնտեղ մոտավորապես նույնն է, բայց Ադրբեջանի բախտը բերեց։ Նրանք նավթ ունեն։ Բայց, ցավոք, Հայաստանը նավթ չունի։ Ահա թե ինչն է խնդիրը։ Եվ երբ նախագահ Պուտինը թերապևտիկ զրույց ունեցավ Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ ես դա անվանում եմ «թերապևտիկ», հարց տվեց. «Նիկո՛լ Վովաևիչ, իսկ Դուք հաշվարկո՞ւմ եք հետագա իրավիճակը։ Դե լավ, Դուք Ռուսաստանին դուրս եք բերում, ԵԱՏՄ-ին ու ՀԱՊԿ-ին դուրս եք բերում։ Բայց Դուք հասկանո՞ւմ եք, թե հետո ինչ է լինելու»։ Սա նման է Յանուկովիչին, հիշո՞ւմ եք։ Նա նույնպես երկակի խաղ էր խաղում։

– Եվ մինչև վերջ խաղաց։ Բայց երեկ Փաշինյանը բացահայտ ասաց, թե առայժմ աշխատում ենք երկու կողմերի հետ, իսկ հետո կորոշենք՝ ինչ անել։

– Այո՛, նա ասաց, որ առայժմ ընտրություն կատարելու ժամանակը դեռ չի եկել։ Վախենում եմ, որ այդ ժամանակը ոչ միայն եկել է, այլև արդեն անցել է։ Ինչո՞ւ։ Որովհետև այն սահմանափակումները, որոնք հիմա  մտցվում են ԵԱՏՄ-ում և այլուր, արդեն ստիպել են շատ համբերատար Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին որոշակի պահանջներ ներկայացնել Նիկոլ Փաշինյանին։ Իսկ դրա համար ես չգիտեմ ինչ է պետք անել։

– Այնուամենայնիվ, որքանո՞վ է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը հարմար Ռուսաստանին։ Դուք շատ  ընդարձակ պատասխանեցիք, իսկ եթե ավելի կոնկրե՞տ։

– Ես դիտավորյալ խուսափեցի այդ հարցի պատասխանից։

– Իսկ ես հասկացա  Ձեզ և դիտավորյալ  կրկին եմ  դրան  ​​վերադառնում։

– Իսկ ես ուղղակիորեն ասում եմ, որ այդ հարցի պատասխանը չկա։ Որովհետև Վլադիմիր Պուտինը այդ հարցին չպատասխանեց։

– Նա անուղղակիորեն պատասխանեց, ինձ թվում է։

– Սա արդեն կառուցվածքի մի փոքր ավարտ է։ Ինչ վերաբերում է ինձ, ապա ես, անկեղծ ասած, համոզված եմ, որ ամեն մի ժողովուրդ արժանի է այն առաջնորդին, որին ընտրում է՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Եթե հայ ժողովուրդը որոշել է գնալ փորձությունների ճանապարհով, որոշել է գնալ սեփական տնտեսության դեգրադացիայի ճանապարհով՝ դա նրա ընտրությունն է։ Ռուսաստանի Դաշնության քաղաքացին նրա վրա ազդելու ոչ մի հնարավորություն չունի։

– Բայց չէ՞ որ Ռուսաստանին էլ լիովին ձեռնտու չէ կորցնել մի երկիր, որը դաշնակից է, որն իր քթի տակ է, որը որոշում է Ռուսաստանի դիրքերը Հարավային Կովկասում։

– Որը մեզ համար շատ կարևոր է տրանսպորտային ուղիների առումով։ Մնում է քաղաքացիական հասարակությունը։ Ես գործնականում վստահ եմ, որ Դիլիջանի նման ինչ-որ մի վայրում (ի դեպ, հրաշալի քաղաք է, ես այնտեղ նույնպես եղել եմ) մարդիկ հասկանում են, թե ինչ է կատարվում։ Բայց մենք էլ ունեցել ենք Բորիս Նիկոլաևիչ Ելցինի և Միխայիլ Սերգեևիչ Գորբաչովի ժամանակաշրջանը, և մենք ոչինչ չկարողացանք անել դրա հետ։ Եվ դրանից բխող բոլոր հետևանքներով։

– Մեկը կործանեց Խորհրդային Միությունը, մյուսը գրեթե կործանեց Ռուսաստանը։

– Այո՛, և այդ ժամանակ տարբեր երկրներից՝ Հայաստանից, Ուկրաինայից, մարդիկ նայում էին սրան և, կարծում եմ, նույնպես զարմանում էին, թե ինչու ենք մենք դա հանդուրժում։

– Բայց Ռուսաստանն այնքան հզոր, այնքան ուժեղ երկիր է, որ նա կարողացավ գոյատևել և՛ Գորբաչովի, և՛ Ելցինի ժամանակներում և կրկին ոտքի կանգնեց։ Հայաստանն այնքան ուժեղ չէ, որ նման հարվածներից հետո կարողանա կրկին վերածնվել, ինչպես փյունիկը մոխրից։

– Եկեք այսպես ասենք. յուրաքանչյուր տղամարդ երբևէ իր կյանքում ապրել է խումհարի ամենախորը վիճակը։ Սկզբում երեկո էր, ուրախ էր, ազատություն էր, կարելի էր ասել ինչ ուզում էիր, բայց հաջորդ օրը գալիս են հետևանքները։ Եվ Ռուսաստանում այս հետևանքները բավական երկար տևեցին՝ 1980-ական և 1990-ական թվականները, գրեթե 20 տարի։ Եվ մենք դրանից հետո շատ ու շատ հետևություններ արեցինք։ Մենք ամբողջությամբ փոխեցինք կառավարման համակարգը, փոխեցինք քաղաքացիական հասարակության կառուցվածքն ու որակը, և ինձ թվում է, որ ինչ-որ պահի հայկական քաղաքացիական հասարակությունը նույնպես դա կանի, և վերջ։ Բայց նման որոշումներ կայացնելու համար նա պետք է անցնի դժվարությունների շրջանը։ Մենք հիմա շատ լավ ենք հասկանում հայերին, որ կորցրել են Արցախը։ Մենք դա հասկանում ենք։ Եվ ավելի վիրավորական է, երբ հայ հասարակությունը փորձում է իր վրայից ամբողջությամբ հանել պատասխանատվությունը և այն դնել մեկ ուրիշի՝ Ռուսաստանի վրա։ Դա շատ վիրավորական է։

Մենք ինքներս ենք մեղավոր նրա համար, ինչ տեղի ունեցավ։ Մենք ինքներս ընտրեցինք Գորբաչովին, մենք ինքներս ընտրեցինք Ելցինին։ Իսկ հետո ընտրեցինք Պուտինին։ Հնարավոր է՝ մեր բախտը պարզապես բերեց։

– Չէի ցանկանա, որ այդ նույն ճանապարհը 20 տարի անցներ Հայաստանը։

– Ավելի լավ է սովորել ուրիշների սխալների վրա, քան սեփական սխալների, այնպես չէ՞։ Ես Ձեզ հետ լիովին համաձայն եմ։ Այդպես են վարվում իմաստուն ժողովուրդները։

– Վերադառնանք Հայաստանի ընտրություններին. Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը Փաշինյանին ասաց այն մասին, որ ցանկալի կլինի գոյություն ունեցող բոլոր ընդդիմադիր կուսակցությունները, որոնք իշխանության մեջ չեն, մասնակցեն ընտրություններին։ Այսպիսով, ես Ձեզ հարց ունեմ. Ձեր կարծիքով՝ ի՞նչ պետք է անի ընդդիմությունը հաղթելու համար։

– Չստել և չգողանալ։ Շատ պարզ։

– Ստելու կամ գողանալու ժամանակ չկա։ Արդեն երկու ամիս է մնացել մինչև ընտրությունները։

– Եթե Հայաստանի ընդդիմությունը դուրս գար և ասեր. «Լսե՛ք, այո՛, մենք մեղավոր ենք։ Տեսե՛ք, մենք դրա մի մասը կտանք բնակչությանը և նման բաներ, և այս պահից մենք դրանով չենք զբաղվի»։ Արտակարգ հաջողություն կլիներ, կարծում եմ։

– Ես Ձեզ հասկացա։ Դուք նկատի ունեք նախկին նախագահներին, որոնց այսօր ժողովուրդը չի ընդունում։

– Ես նկատի ունեմ ամբողջ ընդդիմությանը։

– Բայց կան նաև նոր մարդիկ, որոնք բնակչության առաջ այդ մեղքերը չունեն։ Նրա՞նք ինչ պետք է անեն։

– Փորձը ցույց է տալիս, որ անմեղ մարդ գոյություն չունի։ Իմ կարծիքով՝ դեռևս Հիսուս Քրիստոսի ժամանակներից է սա հասկանալի եղել։

–Լավ, այդ դեպքում ես հարցը այլ կերպ ձևակերպեմ։ Ի՞նչ կմաղթեիք «Նոև կովչեգ» թերթի ընթերցողներին և բոլոր նրանց, ովքեր մեզ այսօր կարդում են։

– Ես կցանկանայի, որ ամեն դեպքում դուրս գան ընտրության և քվեարկեն այնպես, ինչպես ցանկանում են։ Վե՛րջ։ Սա կոչվում է «կործանիչ քվեարկություն», երբ ի դժբախտություն նրանց, ովքեր ցանկանում են կեղծել արդյունքները, ինչ-որ այլ բան անել, ոչինչ չի հաջողվում։ Քանի որ ժողովուրդը դուրս է գալիս, քվեարկում և արտահայտում է իր կամքը։ Ահա ես կցանկանայի, որ սա տեղի ունենար Հայաստանում։

– Շատ շնորհակալություն, Ալեքսե՛յ Ալեքսեևիչ։

– Շնորհակալություն։

 

Լուսանկարում՝

«Նկ»-ի գլխավոր խմբագիր Գրիգորի Անիսոնյանը (ձախից) և քաղաքագետ, հրապարակախոս և Քաղաքական տեղեկատվության կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մուխինը թերթի խմբագրությունում տված հարցազրույցի ժամանակ

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ԵՆԲ խումբը և Ամերիաբանկն ընդլայնում են աջակցությունը հայկական բիզնեսին ԵՄ-ի կողմից ապահովված երաշխիքի միջոցովԱրձակուրդ՝ հայկական ձևով, որտեղ երեխաները սովորում են ինքնուրույն լինելԽորհրդարանական ընտրությունները վերածվել են Հայաստանի գոյատևման հանրաքվեիԹրամփը հիմա ժամանակ չունի Փաշինյանի համար, իսկ մեզ համար հունիսյան ընտրությունները Սարդարապատի ճակատամարտն ենԵրևան ժամանած ԵՄ-ի առաջնորդներին ամենևին չեն հետաքրքրում Հայաստանի իրական խնդիրներըԱլեքսեյ Մուխին. ամեն մի ժողովուրդ արժանի է այն առաջնորդին, որին ընտրում էՊետքարտուղար Ռուբիոն ենթադրել է, որ ԱՄՆ-ն կարող է դուրս գալ ուկրաինական բանակցություններիցՉեռնոբիլի ատոմակայանի վթարի 40-րդ տարինՍինգապուրը Սևանի կեսի չափ ա, 5 մլն մարդ ա ապրում, մեր տարածքը քիչ չի մեր համար. ՓաշինյանԿառավարական ինքնաթիռը մեկնել է Սոֆիա՝ տեխսպասարկման․ «Հետք»Բացի էն Ն-ով սկսվող վատից, հիմա նաև վատ է, որ խորհրդարանական ձևաչափը չունի վերահսկողական ֆունկցիա2026-ի ընտրություններից 30 օր առաջ ընտրողների թիվը Հայաստանում կազմել է 2 մլն 482 հազար 872Ղարաբաղի շարժումը ճակատագրական սխալ է եղել մեզ համար. Փաշինյան44-օրյային զենքի խնդիր չենք ունեցել, տենց բան չի եղել, կասկա, բրոնի ժիլետի պակաս ա էղել. ՓաշինյանWildberries-ը հայտնում է ապրանքների՝ Հայաստանի սահմաններից դուրս վաճառքների փուլային վերականգնման մասինՀայկական երգ ու պար, պատմություն ու ոգի՝ N78 դպրոցի բեմումԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԱ. ԳՐԻԳՈՐ ՂԱԶԱՐՅԱՆԸ 5-ՐԴՆ ԷՆիկոլը Սիսիանից քոռ ու փոշման հետ գնացՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՊուտինը շնորհավորանքներ է հղել Հաղթանակի օրվա 81-ամյակի կապակցությամբ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված