Պետքարտուղար Ռուբիոն ենթադրել է, որ ԱՄՆ-ն կարող է դուրս գալ ուկրաինական բանակցություններից Wildberries-ը հայտնում է ապրանքների՝ Հայաստանի սահմաններից դուրս վաճառքների փուլային վերականգնման մասին Նիկոլը Սիսիանից քոռ ու փոշման հետ գնաց Պուտինը շնորհավորանքներ է հղել Հաղթանակի օրվա 81-ամյակի կապակցությամբ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Շիրակի գրասենյակներում խուզարկություններ են ընթանում Դատարանը կուսումնասիրի՝ ինչքան սունկ է կերել և որ պահերին. Նարեկ Կարապետյանը շարունակեց սնկի թեման Իրանի պատերազմում գլխավոր հաղթողը Ռուսաստանն է. Կամալա Հարիս Օրվա խորհուրդ. Մայիսի 8 Թրամփ. Իրանը ներմալ երկիր չէ, մեր նավերին է հարվածում Հանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ

Երևան ժամանած ԵՄ-ի առաջնորդներին ամենևին չեն հետաքրքրում Հայաստանի իրական խնդիրները

Վերլուծություն

Ներկայիս կառավարության կողմից ժողովրդավարության բաստիոն հռչակված Հայաստանում կան և՛ քաղաքական բռնաճնշումներ, և՛ քաղաքական շանտաժ, և՛ քաղաքական վերջնագրեր, և՛ քաղաքական դրդապատճառներով ձերբակալված մարդիկ։ Եվ Հայաստանում տիրող իրավիճակին հետևող ցանկացած մեկը, այդ թվում՝ Եվրոպայում,  այս ամենը հիանալի տեսնում է և գիտի։ Նման կարծիք է հայտնել ''NovostiNk.net''-ին  քաղաքական վերլուծաբան Դավիթ Կարապետյանը։

«Հասկանալի է նաև, որ ԵՄ-ի ժողովրդավարական չափանիշները Հայաստանի կողմից ընդունվելու մասին Երևանի հայտարարությունները զուտ ձևական բնույթ են կրում և արվում են նախընտրական շրջանում Բրյուսելի աջակցությունը ստանալու նպատակով։ Առավել ևս, որ այս ընթացքում, արդեն ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ԵՄ-ից Հայաստան կգան աջակցող խմբեր, որոնք Մոլդովայում արդեն փորձարկված սցենարով կօգնեն իշխանություններին անցկացնել «արդար» ընտրություններ»,- կարծում է նա։

Այս լույսի ներքո Կարապետյանը կարծում է, որ ԵՄ պաշտոնատար անձինք և պետությունների ղեկավարները բացարձակապես ոչ մի ուշադրություն չեն դարձնի ո՛չ  հայկական վեց ընդդիմադիր կուսակցությունների նամակին, ո՛չ էլ Հայաստանի իրավիճակի առնչությամբ մտահոգության ցանկացած նմանատիպ այլ դրսևորմանը: Առաջնահերթությունը կտրվի Երևանի պաշտոնական դիրքորոշմանը:

«Արդեն պարզ է, որ Եվրոպան կանաչ լույս է վառել Փաշինյանի քաղաքականության համար։ Այս քաղաքականության ցանկացած դրսևորում նրանց համար ընդունելի է։ Նման պայմաններում Հայաստանի իրական խնդիրների եվրոպական ըմբռնման մասին խոսելն ու դրա վրա հույս դնելն անիմաստ է. Երևան շնորհ արած եկած եվրոպացի պարոնների համար առաջնահերթություն է Հայաստանի ներկայիս ղեկավարության կարծիքը»,- ամփոփեց Կարապետյանը։

Հայաստանի Հանրապետական ​​կուսակցությունը, «Ժառանգությունը», «Դաշնակցությունը», «Բարգավաճ Հայաստանը», «Հայ ազգային կոնգրեսը» և Արցախի ժողովրդավարական կուսակցությունը բաց նամակով դիմել էին Երևանում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի մասնակիցներին։ Նամակի հեղինակները կոչ էին արել ԵՄ ղեկավարությանը «հրապարակավ և միանշանակ պահանջել Հայաստանում բոլոր քաղբանտարկյալների և Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների ազատ արձակումը, հստակորեն խոսել Հայ առաքելական եկեղեցու վրա ճնշումների և լրատվամիջոցների ազատության սահմանափակումների դեմ, ապահովել հավասարակշռված ներգավվածություն՝ հանդիպելով ընդդիմադիր ուժերի, անկախ քաղաքացիական հասարակության և Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հետ»։

«Իրականում Փաշինյանի վարչակազմը ամրապնդում է իշխանությունը, թուլացնում ինստիտուցիոնալ հակակշիռներն ու զսպումները և համակարգված կերպով օգտագործում է իրավապահ և դատական ​​համակարգերը քաղաքական հակառակորդների և հոգևորականների դեմ։ Այս պայմաններում ԵՔՀ գագաթնաժողովի անցկացումը Երևանում հղի է վտանգավոր ուղերձի հղումով, որ ժողովրդավարական նահանջը կարող է անտեսվել, երբ դա քաղաքականապես հարմար է»։ «Եվրոպայի ժողովրդավարական արժեքների նկատմամբ հավատարմության հավաստիությունը վտանգված է։ Մենք կոչ ենք անում ձեզ գործել համարժեք՝ դադարեցնել երեսպաշտությունը և պաշտպանել ժողովրդավարությունը»,- նշվում է նամակում։

 

Ալեքսանդր Հարությունով

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ԵՆԲ խումբը և Ամերիաբանկն ընդլայնում են աջակցությունը հայկական բիզնեսին ԵՄ-ի կողմից ապահովված երաշխիքի միջոցովԱրձակուրդ՝ հայկական ձևով, որտեղ երեխաները սովորում են ինքնուրույն լինելԽորհրդարանական ընտրությունները վերածվել են Հայաստանի գոյատևման հանրաքվեիԹրամփը հիմա ժամանակ չունի Փաշինյանի համար, իսկ մեզ համար հունիսյան ընտրությունները Սարդարապատի ճակատամարտն ենԵրևան ժամանած ԵՄ-ի առաջնորդներին ամենևին չեն հետաքրքրում Հայաստանի իրական խնդիրներըԱլեքսեյ Մուխին. ամեն մի ժողովուրդ արժանի է այն առաջնորդին, որին ընտրում էՊետքարտուղար Ռուբիոն ենթադրել է, որ ԱՄՆ-ն կարող է դուրս գալ ուկրաինական բանակցություններիցՉեռնոբիլի ատոմակայանի վթարի 40-րդ տարինՍինգապուրը Սևանի կեսի չափ ա, 5 մլն մարդ ա ապրում, մեր տարածքը քիչ չի մեր համար. ՓաշինյանԿառավարական ինքնաթիռը մեկնել է Սոֆիա՝ տեխսպասարկման․ «Հետք»Բացի էն Ն-ով սկսվող վատից, հիմա նաև վատ է, որ խորհրդարանական ձևաչափը չունի վերահսկողական ֆունկցիա2026-ի ընտրություններից 30 օր առաջ ընտրողների թիվը Հայաստանում կազմել է 2 մլն 482 հազար 872Ղարաբաղի շարժումը ճակատագրական սխալ է եղել մեզ համար. Փաշինյան44-օրյային զենքի խնդիր չենք ունեցել, տենց բան չի եղել, կասկա, բրոնի ժիլետի պակաս ա էղել. ՓաշինյանWildberries-ը հայտնում է ապրանքների՝ Հայաստանի սահմաններից դուրս վաճառքների փուլային վերականգնման մասինՀայկական երգ ու պար, պատմություն ու ոգի՝ N78 դպրոցի բեմումԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԱ. ԳՐԻԳՈՐ ՂԱԶԱՐՅԱՆԸ 5-ՐԴՆ ԷՆիկոլը Սիսիանից քոռ ու փոշման հետ գնացՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՊուտինը շնորհավորանքներ է հղել Հաղթանակի օրվա 81-ամյակի կապակցությամբ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված