Տիգրան Բարսեղյանը ֆանտաստիկ գոլի հեղինակ է դարձել (տեսանյութ) ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ ԵՐԿՐՈՐԴ ՏԱՐԻՆ ԱՆԸՆԴՄԵՋ ՀԱՂԹԵԼ ԵՆ ԵԱ-ՈՒՄ «Սիրելի Միկի, շնորհակալ եմ».Անդրեա Բոչելին` Մխիթարյանին Զելենսկու գլխին ոչ թե պարզապես մութ, այլ կարկտաբեր ամպեր կախվեցին Ֆրանսիայի երկնքում նկատվել են վառ կարմիր կայծակներ (Տեսանյութ) Ֆրանսիական բումերանգի էֆեկտը... Եվրոպան եւս «գցեց» Կիեւին Պատերազմից ժամանակ առաջին անգամ ռուսական հրթիռային անօդաչուն հասել Լվով ԱԺ-ում կա ուղղակի քաղաքական կուլտուրայի ցածր մակարդակ. Բադալյան Դեպքը, որը վերագրվում է «մանախին», աբսուրդ է․ փաստաբան

Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն, բայց պնդում է՝ «սխալ տեղեկություններ են»

Քրեական

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ Սպիտակ համայնքի Շենավան բնակավայրի վարչական ղեկավար, ՔՊ-ական Մխիթար Մխիթարյանը դաժան ծեծի է ենթարկել Սպիտակ քաղաքի բնակիչ Գոռ Ակուլյանին, վերջինս մարմնական վնասվածնքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրը, Սպիտակի գազալցակայաններից մեկում։

«Վնասվել է քաղաքացու ծնոտը, ատամնաշարը, աչքը»,-  լրատվամիջոցին պատմել է ականատեսներից մեկը։ Գոռ Ակուլյանն ի վիճակի չի եղել պատասխանել «Իշխանության» հարցերին։  

ՆԳՆ-ից լրատվամիջոցին հայտնել են, որ դեպքի վերաբերյալ հաղորդում ստացել են և փոխանցել են Քննչական կոմիտե։ Նախաքննական մարմնից էլ նշել են, որ քրեական վարույթ է նախաձեռնվել, սակայն մեղադրյալ, ձերբակալված անձ չկա։

Factor.am-ն էլ Շենավանի ՔՊ-ական  համայնքապետ Մխիթար Մխիթարյանին տեղի ունեցածի առնչությամբ հարց է ուղղել։ 

Ի պատասխան՝ ՔՊ-ականն ասել է․ «Սխալ տեղեկություններ են տարածվել մամուլում»,- ու անջատել հեռախոսը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ