Ի՞նչ լավ բան կարող ենք սպասել, սրանց ձեռքերը մինչեւ արմունկներն արյան մեջ են. Այվազյան
ՆերքաղաքականԸստ «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԻ` Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի առթիվ Հայաստան այցելած եվրապաշտոնյաները չեն ներկայացնում այն իրական քրիստոնեական Եվրոպան, որը մենք կցանկանայինք տեսնել:
— Այսօր քրիստոնեական բոլոր արժեքները Եվրոպայում ոտնահարվում են, այլասերումները տարածումներ են ստանում եւ ամրագրվում են օրենքներով։ Այս մարդկանցից ի՞նչ լավ բան կարող ենք սպասել։ Այս պետությունները դարեր շարունակ ապրել են, բարգավաճել են այլ պետություններին գաղութացնելու, շահագործելու շնորհիվ։ Ուրիշ ոչ մի բանի։ Սրանց ձեռքերը մինչեւ արմունկները արյան մեջ են։ Այսօր սրանց մի բան է պետք՝ այլ ժողովուրդների ձեռքերով պատերազմել իրենց աշխարհաքաղաքական հակառակորդների դեմ եւ նրանց զոհաբերել։ Ուրիշ բան նրանց պետք չէ։ Մենք իրենց պետք ենք որպես թնդանոթ միս, իրենք չեն ուզում, որ իրենց զինվորը զոհվի, իրենք ուզում են, որ այլ ժողովուրդներ զոհվեն իրենց աշխարհաքաղաքական շահերի համար։
Եթե իրենք ուզենային, իրոք, խաղաղություն հաստատվի աշխարհում կամ ժողովրդավարություն, այսօր չէին ստիպի, որ Ուկրաինան մեկուկես միլիոն ուկրաինացիների զոհ տալ։ Հետեւաբար, հաշվի առնելով այն, որ դեմոկրատական արժեքները ոչ մի կապ չունեն սրանց հետ, սրանք էլ իրենց դեմոկրատիայով մեզ խաբում են։ Ամեն ժողովուրդ ինքն է որոշում իր դեմոկրատիան։ Չկա ոչ մի կառույց, ոչ մի պետություն, ոչ մի միջազգային կազմակերպություն, որը կարող է մեր փոխարեն որոշել մեր դեմոկրատիան։
Արցախի զոհաբերումն էլ իրենց ձեռքի գործն է, որովհետեւ իրենք դրանով զոհաբերեցին մեր ժողովրդին, որ իրենց աշխարհաքաղաքական հակառակորդներին վնասեն։ Իրենք չէին կանգնի ոչ մի բանի առջեւ, ինչպես չխնայեցին ժամանակին հնդկացիներին, երբ կոտորում էին Ամերիկայում, երբ Հնդկաստանը գաղութացրին աֆրիկյան ժողովուրդներին տասնամյակներով շահագործեցին, սովի մատնեցին: Տարբեր ժողովուրդների ցեղասպանությունն իրենց խղճին է, ուստի՝ ինչ-որ լավ բան սպասել սրանցից, չի՛ կարելի։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
