Զելենսկին և Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքը
ՄիջազգայինՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Այս մասին ասվում է Ալիևի պաշտոնական էջում տեղադրված գրառման մեջ։
«Այսօր ինձ զանգահարեց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Հեռախոսազրույցի ընթացքում մենք գոհունակություն հայտնեցինք մեր երկրների միջև հարաբերությունների զարգացման դրական դինամիկայի վերաբերյալ։
Մենք նաև մտքեր փոխանակեցինք Գաբալայում կայացած հանդիպմանը քննարկված հարցերի երկկողմ օրակարգի շրջանակներում իրականացման վերաբերյալ», – նշվում է հրատարակության մեջ։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
