Նախանձում է. Զախարովան պատասխանել է Ալեն Սիմոնյանի՝ Բելառուսին ուղղված քննադատությանը
ՄիջազգայինՆախանձում է, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը՝ Բելառուսը «Ռուսաստանի գուբերնիա» լինելու մասին։
Զախարովան նշել է, որ Սիմոնյանի ասածը անմարդկային նախանձ է մի ժողովրդի ու երկրի հաջողությունների մասին, որոնք նրան ոչ մի վատ բան չեն արել։
Ավելի վաղ Բելառուսի ԱԳՆ-ն բողոքի նոտա էր փոխանցել Մինսկում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Արթուր Սարգսյանին։
Հիշեցնենք՝ Սիմոնյանը հայտարարել էր, թե «Հայաստանը չպետք է դառնա գուբերնիա և կառավարվի այնպես, ինչպես Բելառուսը»։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
