ՌԴ ՊՆ–ն ֆիքսում է` Լատվիայից` ՆԱՏՕ–ից ռազմական հարված է եղել Ռուսաստանի ուղղությամբ, դա փաստագրված է
ՄիջազգայինՌուսաստանի պաշտպանության նախարարություն ուշագրավ հայտարարություն է տարածել.
«2026 թվականի մայիսի 7-ին Ուկրաինայի զինված ուժերը փորձել են ահաբեկչական հարձակում իրականացնել Սանկտ Պետերբուրգի մոտակայքում գտնվող քաղաքացիական ենթակառուցվածքների վրա: Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 3:20-ին Ռուսաստանի օդատիեզերական ուժերի 6-րդ գվարդիական բանակի և օդային պաշտպանության էլեկտրոնային հետախուզության միջոցները Լատվիայի Հանրապետության օդային տարածքում հայտնաբերել են վեց անօդաչու թռչող սարքերի խումբ: Միաժամանակ, Ռուսաստանի օդային տարածքի կառավարման միջոցները Լատվիայի տարածքի վերևում հայտնաբերել են երկու ֆրանսիական Rafale կործանիչ և երկու F-16 կործանիչ:
Մոտավորապես ժամը 4:00-ին հայտնաբերված վեց անօդաչու թռչող սարքերից հինգն անհետացել են ռադարներից Լատվիայի արևելքում գտնվող Ռեզեկնե քաղաքի մոտակայքում: Վեցերորդ անօդաչու թռչող սարքը, Մոսկվայի ժամանակով ժամը 4:41-ին Ռուսաստանի օդային տարածք մտնելուց հետո, խփվել է Ռուսաստանի օդային պաշտպանության միջոցների կողմից Լիխաչևո գյուղի մոտ (Պսկովից 78 կմ հարավ-արևելք):
Ընկած բեկորների ուսումնասիրության արդյունքում Լատվիայի օդային տարածքից հարձակված օդային թիրախը նույնականացվել է որպես ուկրաինական արտադրության An-196 «Լյուտի» անօդաչու թռչող սարք»:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ուկրաինական «անհետացած» անօդաչուներն ընկել են Լատվիայի տարածքում` խոցելով նավթապահեստարանը: Պատահակա՞ն են ընկել, հարցի մի կողմն է: Սակայն Լատվիայի վարչապետ Էվիկա Սիլինան անմիջապես հայտարարեց. «Կարևոր չէ, թե ում անօդաչու թռչող սարքերն են հարվածել Լատվիայի նավթամբարին, գլխավորը Ռուսաստանի պատասխանատվության մասին հիշելն է»։
Ապուշ ռեակցիա է, բայց դրանում էական դրվագ կա. այսպիսով Լատվիայի վարչապետն անուղղակիորեն խոստովանում է, որ իր երկրի տարածքից անօդաչու է մտել ՌԴ տարածք:
Եվ ահա, ՌԴ ՊՆ–ն հենց դա է ֆիքսում. Լատվիայից ռազմական հարված է եղել Ռուսաստանի ուղղությամբ, դա փաստագրված է: Ընդ որում, եթե Լատվիայի վարչապետն անգամ չի փորձում բացատրել, թե ում անօդաչուներն են եղել, ապա Մոսկվան հանգիստ կարող է դրանք ընդունել որպես Լատվիայինը: Իսկ դա կարելի է հասկանալ, որպես ՆԱՏՕ–ի հարձակում Ռուսաստանի վրա:
Այս կերպ ՌԴ ՊՆ–ն, ըստ միջազգային օրենսդրության, իրեն պատասխան հարվածի իրավունք է վերապահում: Կօգտվի՞ այդ իրավունքից, դեռ կտեսնենք:
