ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԱ. ՎԱԼԵՐԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ՓՈՔՐ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ
ՍպորտԵգիպտոսի Իսմայիլիա քաղաքում շարունակվող Ծանրամարտի երիտասարդների Աշխարհի առաջնության տղամարդկանց 94 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ ՎԱԼԵՐԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ պոկում վարժությունում փոքր բրոնզե մեդալ է նվաճել։ Ցավոք, հրում վարժությունում հայ ծանրորդը 0 ստացավ։ Պոկում վարժությունում Մովսիսյանը առաջին մոտեցմամբ բարձրացրեց 160 կգ։ Երկրորդ մոտեցման համար պատվիրված 164 կգ ևս հաջողությամբ պոկեց։ Երրորդ մոտեցումը ձախողեց, որի համար մարզիչ Վիգեն Խաչատրյանը պատվիրել էր 166 կգ։ Այս վարժությամբ Մովսիսյանը 3֊րդն է ու նվաճեց փոքր բրոնզե մեդալ։ Հրում վարժության բոլոր 3 մոտեցումները, որի համար պատվիրել էր 188 կգ, հայ ծանրորդը ձախողեց և 0 ստացավ, Մովսիսյանը ափսոս երկամարտի արդյունք չգրանցեց։ Մովսիսյանը մինչև 17 տարեկանների Եվրոպայի կրկնակի չեմպիոն է, Աշխարհի առաջնության երիտասարդների բրոնզե մեդալակիր։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ
