Պետքարտուղար Ռուբիոն ենթադրել է, որ ԱՄՆ-ն կարող է դուրս գալ ուկրաինական բանակցություններից Wildberries-ը հայտնում է ապրանքների՝ Հայաստանի սահմաններից դուրս վաճառքների փուլային վերականգնման մասին Նիկոլը Սիսիանից քոռ ու փոշման հետ գնաց Պուտինը շնորհավորանքներ է հղել Հաղթանակի օրվա 81-ամյակի կապակցությամբ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Շիրակի գրասենյակներում խուզարկություններ են ընթանում Դատարանը կուսումնասիրի՝ ինչքան սունկ է կերել և որ պահերին. Նարեկ Կարապետյանը շարունակեց սնկի թեման Իրանի պատերազմում գլխավոր հաղթողը Ռուսաստանն է. Կամալա Հարիս Օրվա խորհուրդ. Մայիսի 8 Թրամփ. Իրանը ներմալ երկիր չէ, մեր նավերին է հարվածում Հանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ

«Հրապարակ». Բաբայանը դեպրեսիայի մեջ է. ոչ մեկին նա պետք չեկավ

Միջազգային

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախցիների շրջանակից տեղեկացանք, որ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը խոր «դեպրեսիայի» մեջ է։ Գաղտնիք չէ, որ Հայաստան տեղափոխվելուց հետո նա փորձում էր համագործակցել իշխանությունների հետ եւ ակնկալում էր, որ իրեն ինչ-որ կարգավիճակ կտան, կամ գոնե հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ Փաշինյանն իրեն կմտցնի խաղի մեջ, քանի որ խոստանում էր արցախյան որոշ շրջանակների քվեն ընդդիմադիր ուժերից դեպի ՔՊ բերել։

Սակայն Վաղարշապատի ընտրությունների արդյունքներից հետո ե՛ւ ընդդիմությունը, ե՛ւ Փաշինյանը հասկացել են, որ Բաբայանի շանսերը մեծ չեն, նրան ենթարկվող արցախցիների բանակն էլ բազմամարդ չէ, ուստի խաղադրույք չեն արել նրա վրա:

Սամվել Բաբայանը, ասում են, փորձել է որոշ ընդդիմադիրների հետ հարաբերություններ կառուցել, բայց նրանք էլ կասկածներ են ունեցել, որ Բաբայանի թիկունքում Նիկոլ Փաշինյանն է կանգնած, ուստի նրանք էլ են հրաժարվել: Արդյունքում` ո՛չ սեփական կուսակցությամբ առաջադրվեց ընտրություններին, ո՛չ էլ որեւէ այլ ուժի հետ համագործակցություն ստացվեց։

Հիշենք, որ նրա առաջնորդած Ազատական կուսակցությունը մասնակցել էր 2021-ի խորհրդարանական ընտրություններին: Ստացել էր ընտրողների 1,17 տոկոսի ձայները եւ փոշիացրել մոտ 15 հազար ձայն:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Երևան ժամանած ԵՄ-ի առաջնորդներին ամենևին չեն հետաքրքրում Հայաստանի իրական խնդիրներըԱլեքսեյ Մուխին. ամեն մի ժողովուրդ արժանի է այն առաջնորդին, որին ընտրում էՊետքարտուղար Ռուբիոն ենթադրել է, որ ԱՄՆ-ն կարող է դուրս գալ ուկրաինական բանակցություններիցՉեռնոբիլի ատոմակայանի վթարի 40-րդ տարինՍինգապուրը Սևանի կեսի չափ ա, 5 մլն մարդ ա ապրում, մեր տարածքը քիչ չի մեր համար. ՓաշինյանԿառավարական ինքնաթիռը մեկնել է Սոֆիա՝ տեխսպասարկման․ «Հետք»Բացի էն Ն-ով սկսվող վատից, հիմա նաև վատ է, որ խորհրդարանական ձևաչափը չունի վերահսկողական ֆունկցիա2026-ի ընտրություններից 30 օր առաջ ընտրողների թիվը Հայաստանում կազմել է 2 մլն 482 հազար 872Ղարաբաղի շարժումը ճակատագրական սխալ է եղել մեզ համար. Փաշինյան44-օրյային զենքի խնդիր չենք ունեցել, տենց բան չի եղել, կասկա, բրոնի ժիլետի պակաս ա էղել. ՓաշինյանWildberries-ը հայտնում է ապրանքների՝ Հայաստանի սահմաններից դուրս վաճառքների փուլային վերականգնման մասինՀայկական երգ ու պար, պատմություն ու ոգի՝ N78 դպրոցի բեմումԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԱ. ԳՐԻԳՈՐ ՂԱԶԱՐՅԱՆԸ 5-ՐԴՆ ԷՆիկոլը Սիսիանից քոռ ու փոշման հետ գնացՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՊուտինը շնորհավորանքներ է հղել Հաղթանակի օրվա 81-ամյակի կապակցությամբԵթե Փաշինյանը հաղթի առաջիկա ընտրություններում, Ռուսաստանը չպետք է պաշտոնապես ճանաչի արդյունքները․ Զատուլին«Զովետի» ՍՊԸ-ն արտադրել է վտանգավոր սննդամթերք․ արտադրությունը կասեցվել էՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում34 տարի առաջ այս օրը մեր Շուշին ազատագրվեց. Մարգարիտ Եսայան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված