Դատարանը կուսումնասիրի՝ ինչքան սունկ է կերել և որ պահերին. Նարեկ Կարապետյանը շարունակեց սնկի թեման
ՆերքաղաքականՍունկ կերե՞լ է, թե՞ չի կերել․ պետք է ուսումնասիրենք, քարոզարշավի ընթացքում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։
«Դատարանը պետք է ուսումնասիրի։ Ինձ թվում է՝ բաց դատ պետք է լինի, դատարանը ուսումնասիրի՝ սունկ կերե՞լ է, թե՞ չէ, 1 տոննա՞, թե՞ ինչքան է կերել և որ պահերին է սունկ կերած եղել»,-ասաց Կարապետյանը։
Կատակեց՝ երբ «Ֆեյսբուք» է մտնում, գուշակում է, որ ինչ-որ բանի ազդեցություն առկա է. «Հուսով եմ՝ դա սունկն է»։
Հիշեցնենք՝ երեկ ասուլիսի ընթացքում «Ուժեղ Հայաստանի» վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը հայտարարել էր, որ Փաշինյանը Չինաստանում սունկ է կերել, որը հալուցինացիաներ է առաջացնում։
Վարչապետն էլ արձագանքել էր ու հայտնել, որ նման արտահայտության համար Կարապետյանի դեմ դատական հայց է ներկայացնելու։

